Ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի հաստատում մամուլում տարածված լուրերը, թե նախորդ գիշեր Պաշտպանության բանակի ուժերը հետ են վերցրել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած դիրքերից մեկը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Ազատությանն» ասաց, որ եթե նման բան լինի՝ իրենք հանրությանը տեղյակ կպահեն: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ևս հորդորեց սպասել պաշտոնական տեղեկատվության:
«Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ուրեմն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», — նշեց Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է 1996-ին ծնված զինծառայող Հայկ Մինասյանը: Հրադադարի խախտման հետևանքով երեք հայ զինծառայող էլ վիրավորվել է, այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից առավոտյան տարածված հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից, «Գրադ» կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:
Հաղորդվում է նաև, որ նախորդ գիշերվա պես այս գիշեր ևս շարունակվել է Մարտակերտի հրետակոծությունը: Մարտակերտի շրջանի վարչակազմի ներկայացուցիչն «Ազատությանն» ասաց, որ չնայած այս գիշեր նախորդի համեմատ ավելի քիչ են կրակել քաղաքի ուղղությամբ, այդուհանդերձ վնասներն ավելի շատ են:
«Երեկ գիշերը նորից հակառակորդի կողմից հրթիռահրետակոծվեց Մարտակերտ քաղաքը՝ բնակելի թաղամաս: Երեք արկ ուղիղ բնակարանին ա կպել, իսկ 20 բնակարան տուժել են հրթիռահրետակոծությունից: Քաղաքացիական մարդկանցից ոչ մեկը չի տուժել», — մանրամասնեց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը:
Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածած մեկ այլ հաղորդագրությամբ մեղադրում է ադրբեջանական կողմին իր բնակչության թիկունքում թաքնվելու և մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ:
«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը քառօրյա պատերազմից հետո վերջին օրերի լարվածության մի քանի պատճառ է մատնանշում․ — «Սա կապված է ինչպես Թուրքիայի նախագահի այցի հետ, այնպես էլ միջազգային հանրության և ժողովրդավարական մի շարք պետությունների ներկայացնող գործիչների հայտարարությունների հետ, որոնք գալիս են Բաքու մասնակցելու ՄԱԿ-ի ֆորումին և այնպիսի գնահատականներ են տալիս ահաբեկչական Ադրբեջանին, նրան անվանելով օրինակելի պետություն, որ, իհարկե, թևեր է ստանում և սկսում է նման քայլերի դիմել»:
Հայաստան-Ադրբեջան սահմանին ևս նախորդ գիշեր խաղաղ չի եղել: Ըստ Պաշտպանության նախարարության՝ պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:
Ապրիլյան քառօրյա պատերազմին ու դրա հետևանքներին ամերիկյան The Washington Post-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ասելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումները չէին ակնկալում նման լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին և հավելել, որ որոշ նախազգուշացնող նշաններ, այնուամենայնիվ, կային: Մնացականյանը նաև վստահեցրել է, որ հայկական կողմը կարող է պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության:
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ունեցած սպառազինությունը և մեր զորքերի պատրաստությունը թույլ է տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք»,- Մնացականյանի խոսքն է մեջբերում The Washington Post-ը:
Ղարաբաղի պաշտպանության նախարարն, ըստ հեղինակի, նաև ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում, մարտավարական առումով, ադրբեջանցիները, գուցե, որոշակի հաջողություն են գրանցել: — «Բայց ես կասեի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն օգտագործել է իր զինանոցում եղած ողջ ուժերը, դա ավելի շուտ պարտություն էր», — ասել է Մնացականյանը:
- 15:10ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
- 12:10Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից. Yrevan.Today
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
- 13:10Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
- 15:10Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
- 13:10Ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին խաղաղության պայմանագրում. մանրամասնել է Արարատ Միրզոյանը
- 14:10Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան
- 11:10Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
- 14:10Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.