Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Լոս Անճելըսի Միացեալ Մարմնի եւ Հայ Իրաւաբաններու Միութեան կազմակերպութեամբ, Ապրիլ 9-ին, Գլենդէլի Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ սրահին մէջ, տեղի ունեցաւ «Հայոց Պահանջատիրութիւնը 100 ամեակէն ետք» խորագրով մէկօրեայ սեմինար մը, որ բաղկացած էր երեք մասերէ, գլխաւոր բանախօս ունենալով Փրոֆ. Հէնրի Թէրիօ եւ Կանադայում Հայաստանի Հանրապետութեան նախկին արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արա Պապեան: Ձեռնարկի առաջին բաժնում ելոյթ ունեցան հայոց հողային եւ մարդկային կորուստների համար պահանջատիրութիւն ներկայացնելու նպատակով կեանքի կոչուած «Հայոց Ցեղասպանութեան փոխհատուցման ուսումնասիրութեան խմբակ»ի անդամ՝ Արա Պապեան եւ Հէնրի Թէրիօ: Ձեռնարկն սկսուեց Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ Միքայէլ Եպիսկոպոս Մուրատեանի աղօթքով, որին յաջորդեցին Միացեալ Մարմնի Դիւանի անդամ՝ Փիթըր Հայկի բացման խօսքը եւ Գործադիր Վարչութեան անդամ Սարօ Քէրքոնեանի բարի գալստեան ելոյթը:
Սեմինարի առաջին բաժնի համադրողն էր Հայ Իրաւաբաններու Միութեան ատենապետ՝ Արմէն Յովհաննիսեան: Պրոֆ. Հ. Թէրիօ իր խօսքը կառուցեց յենուելով Հայոց Ցեղասպանութեան որպէս հետեւանք ոտնահարուած մարդկային իրաւունքների եւ նրանց առնչակից խնդիրների իրաւական հիմքերու վրայ, իսկ Արա Պապեան վերահաստատեց Սեւրի Դաշնագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Ուիլսոնի իրաւարար վճռի հանդէպ իր դիրքորոշումը առ այն, որ այդ վճիռը, որով հաստատւում էր Արեւմտեան Հայաստանի մի շարք նահանգների յանձնումը Հայաստանի առաջին հանրապետութեան, ի զօրու է ցայսօր եւ իրաւական հիմք է հայութեան հողային պահանջների ներկայացման համար, առանց ուշացումների եւ մանաւանդ հորիզոնին պարզորոշ ուրուագծուող Քուրդիստանի եւ Արցախ-Ադրբեջան վերջին պատերազմական գործողութիւնների լոյսի ներքոյ:
Դիւանագէտը միաժամանակ շեշտեց կարեւորութիւնն այն հանգամանքի, որ ցեղասպանութեան հետեւանքների արդիւնք հողատարածքների եւ այլ կորուստների միակ պաշտօնական պահանջատէրը Հայաստանի Հանրապետութիւնն է, որպէս միջազգային ճանաչում ունեցող պետութիւն: Դիւանագէտն իր դիրքորոշման հաւաստիութեան համար վկայակոչեց պատմական իրողութիւններն ու իրաւական հիմքերը: Երկրորդ բաժինը, որ սկսուեց Արա Ահարոնեանի բարի գալստեան խօսքով, տրամադրուած էր Հայ Իրաւաբանների Միութիւնից Էդուին Մինասեանին եւ Գառնիկ Քէրքոնեանի ելոյթներուն, որու համադրողն էր, իրաւաբան՝ Կարօ Ղազարեանը: Զոյգ իրաւաբանները, անդրադարձան Հայոց Ցեղասպանութեան անհրաժեշտ եւ գրեթէ իր լրումին հասած ճանաչումից անդին պահանջատիրութեան խնդրի բարձրացման կարեւորութեան ու հրատապութեան, իւրաքանչիւրը իր տեսանկիւնից մօտենալով հարցին, զուգորդելով իրենց խօսքը տեսանիւթերի ցուցադրութեամբ: Սեմինարի երրորդ բաժնում հանդէս եկան քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները: Բաժինը համադրեց՝ Դոկտ. Յասմիկ Պարան, որ ներկայացրեց նաեւ կուսակցութեանց ներկայացուցիչներին:
Ռամկավար Ազատական կուսակցութեան կողմէ խօսք առաւ Դոկտ. Գրիգոր Ատանալեան: Անդրադառնալով Հայ Դատի նոր՝պահանջատիրութեան փուլին, ան կարեւորեց հայութեան միասնութիւնը եւ վերահաստատեց որ հայոց պահանջատիրութեան պաշտօնական եւ իրաւասու կողմը, որպէս ազատ, անկախ եւ միջազգային ճանաչում ունեցող պետութիւն, Հայաստանի Հանրապետութիւնն է: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմէ խօսք առաւ ԱՄՆ-ի Հայ Դատի Արեւմտեան շրջանի ատենապետուհի՝ Նորա Յովսէփեան, որ ընթերցեց կուսակցութեան վերջին ընդհանուր ժողովին վաւերացուած 15 կէտերից բաղկացած յայտարարագիրը, որ հաստատում է հայոց պահանջատիրութիւնն իր ամբողջական պարունակութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան յանձնառութեան կարեւորութիւնը, հարցը ներկայացնելու որպէս պետութիւն: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան կողմէ խօսք առաւ Գրիգոր Խոտանեան, նշելով, որ կուսակցութիւնը շարունակում է զօրավիգ կանգնել հայոց արդար պահանջատիրութեան եւ իր լաւագոյնն է բերում այս ուղղութեամբ: Սեմինարի վերջաւորութեան ներկաներուն առիթ տրուեցաւ հարցումներու: Այս բաժինը համադրեցին, Միացեալ Մարմնի համա-ատենապետներ՝ Ժան Գոսագեան եւ Դաւիթ Սամուէլեան: Սեմինարի Փակման խօսքը կատարեց՝ այս սեմինարի կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ՝ Արա Ահարոնեան, որմէ ետք գնահատական խօսքերով բեմ հրաւիրեց յանձնախումբի անդամներին:
Աւարտին, հիւր բանախօսներ Ա.Պապեանին եւ Հ. Թէրիոյին Միացեալ Մարմնի կողմից յանձնուեցին յուշանուէրներ: Բարձր մակարդակով կազմակերպուած սեմինարը ծառայեց իր նպատակին, որն էր՝ հանրութեան ներկայացնել 100-ամեակից յետոյ պահանջատիրութեան ուղղութեամբ աշխատանք տանող 4 հոգուց բաղկացած խմբակի, իրաւաբանների եւ կուսակցութեանց դիրքորոշումը: Ձեռնարկը կրկնակի բովանդակալից եւ խրախուսական եղաւ եւ ցուցադրեց միասնականութեան եւ համախոհութեան ոգի, որի աղբիւրն էր Հայաստանից շողարձակուող, Արցախեան քառօրեայ պատերազմի համայնապատկերին, հայու անպարտելի համախմբումը եւ Հայոց Բանակի հերոսական կեցուածքը: (Յիշեցնենք, թէ Փրոֆ. Հ. Թէրիոն եւ Պրն. Արա Պապյան, մաս կը կազմէն հայոց հողային եւ մարդկային կորուստների համար պահանջատիրութիւն ներկայացնելու նպատակով կեանքի կոչուած «Հայոց Ցեղասպանութեան փոխհատուցման ուսումնասիրութեան խմբակ»ին (AGRSG): Խմբակի միւս անդամներն են՝ Ալֆրէտ տէ Զայաս եւ Ջերմէյն Մաքալփին):
Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Միացեալ Մարմին Լոս Անճելըս
- 12:10Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան
- 11:10Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա
- 11:10Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք կտրամադրվի. Երևանի քաղաքապետարան
- 0:10Երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո 2024-ի ընտրական խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.