Ռուսական մամուլն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր ծրագրված այցի նախօրեին ինտենսիվ հանդես է գալիս ԼՂ խնդրի առնչությամբ հրապարակումներով։
«Նեզավիսիմայա գազետան» հայտնում է, որ քննարկվում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ինչը, ըստ հրապարակման՝ նախատեսում է բուֆերային գոտու հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահ ուժերի տեղակայում, իսկ ԼՂ-ի կարգավիճակը այս փուլում չի կարող որոշվել, քանի որ կողմերից մեկի օգտին որևէ որոշման պարագայում մյուս կողմը երես կթեքի ՌԴ-ից։ Իսկ «Կոմերսանտի» փոխանցմամբ ՝ Կազանում տապալված «ճանապարհային քարտեզը» նախատեսում էր ԼՂ-ի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք պարբերականը որակել է որպես «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»։
Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է։ Բացի այդ, ըստ «ճանապարհային քարտեզի», Հայաստանը և ԼՂ-ն պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները։ «Կոմերսանտը» հղում է արել ՀՀ կառավարությունում իր անանուն աղբյուրին՝ նշելով, թե ԼՂ-ի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որպեսզի հետո վերադարձնեն դրանք ԼՂ-ի ֆիզիկական անվտանգության երաշխիքների և անկախության ճանաչման դիմաց։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.