ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի լուրը հետաքրքիր զարգացումներ կարող է առաջ բերել: Այն, որ նա իր կամքով չէ հրաժարական տվել, այլ նրանից պահանջել են , կարծում ենք` քննարկման ենթակա չէ: Պատասխան կտա՞ գեներալ Պողոսյանը, ինչպես ինքն է ասում, իր անունը Ալիևի անվան կողքին դրվելու համար, ցույց կտա ժամանակը:
Հիմա, երբ բացահայտումների ալիք է սկսվել, և թվում է, թե մեր իշխանական դաշտի այսբերգները շարժվելու միտում ունեն, մի հետաքրքիր դիտարկում, որի մասին արժե խորհել. ո՞վ կլինի հաջորդ ԴԱՀԿ պետը։ Գաղտնիք չէ , որ Միհրան Պողոսյանը ազդեցիկ ֆիգուր էր և մեր արդարադատության նախարարները (որոնք մեզ մոտ, չգիտես ինչու, շատ արագ են փոխվում), վերջին տարիներին եղել են «անգլիական թագուհու» կարգավիճակում: Ազդեցիկ ֆիգուր են եղել նաև ՔԿՀ վարչության պետերը. Սոսկ տպավորություն չէ, որ նրանք ենթարկվում են ոչ թե ԱՆ նախարարին, այլ ուղղակի ենթակայություն ունեն:
Միտումնավո՞ր է եղել արդյոք, որ մի կողմից ՔԿՀ վարչության պետը (բարձրաստիճան ոստիկան՝ գեներալ Աշոտ Գիզիրյան, ՆԳ նախարար՝ գեներալ Հայկ Հարությունյան, փոխնախարար գեներալ Օսիկյան), մյուս կողմից՝ տարիներ շարունակ անփոխարինելի ԴԱՀԿ պետը գրեթե չեն ենթարկվել կառույցի առաջին դեմքին:
Հիմա երբ «պրոբլեմ չունեցող» ԴՀԱԿ պետը այլևս պաշտոնի չէ, նրանից վառվածները խորհ շունչ են քաշում։ Տարիներ շարունակ նախարարների ու արտոնյալ գեներալի հարաբերությունները երբեք ջերմ չեն եղել, դրանք նույնիսկ վերադաս-ստորադասի չեն եղել, եթե, իհարկե, առհասարակ հարաբերություններ եղել են: Անուններ չտանք, սակայն ակնհայտ էր, որ թե՝ ՔԿՀ-ն, թե՝ ԴԱՀԿ -ը միշտ էլ գործել են որպես ինքնավար կառույցներ: Դրանք, իհարկե, ունեն օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներ, որոնք այլ վերլուծության թեմա են:
Հիմա, երբ հրաժարական է տվել նախարարությունը պահող սյուներից մեկի անփոխարինելի ղեկավարը, հարց է ծագում՝ ի՞նչ զարգացումներ կունենան դեպքերը. կհաջողվի՞ ներկայիս նախարարին իրականում վերահսկել առանց Քեթրինի Միհրան մնացած ԴԱՀԿ-ը, թե՞ նոր նշանակումը կլինի հին մեխանիզմի շրջանակներում:
Աննա Գրիգորյան
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.