Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով Արցախից պարբերաբար տեղեկություններ է հայտնում սահմանային իրավիճակի մասին, տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատմում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ներխուժելով Թալիշ, ադրբեջանցիները նախ, դաժանորեն սպանել են Վալերա Խաչատրյանին ու նրա կնոջը՝ Ռազմելային, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալաֆյանին, ապա նրանց ականջները, այնուհետեւ գյուղի եզրին գտնվող Խալաֆյանների տանից կես կիլոմետր առաջանալով, սպանել են եւս մեկ հոգու։
Արշակ Զաքարյանը բառացիորեն պատմում է.
«Տեռորիստներն առաջացել են, կրակել բեռնատարի 68-ամյա վարորդին, նա փորձել է փախչել,բայց նրան բռնել են ու կտրել են գլուխը, երբ նա կենդանի էր»:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը armtimes.com-ի լրագրողի հետ զրույցում մանրամասներ հայտնեց 68-ամյա վարորդի սպանության դեպքից:
«Այո, եղել է նման բան: Կամազի վարորդն էր, որին մենք Յակուբովիչ էինք ասում: «Поле чудес»-ի Յակուբովիչին շատ էր նման: Բայց նրա իսկական անունը ես չգիտեմ, հարեւան գյուղից էր՝ Մատաղիսից: Էդ օրը նա դիրքեր գնալիս է եղել…մեր զինվորներին զինամթերք էր տանում: Որ չբռնեին, զինամթերքը կարողանար հանձնել, միգուցե որոշ բաներ հնարավոր լիներ փոխել էդ օրը: Բայց ճանապարհի կեսից էդպես դաժանաբար սպանել են էդ մարդուն: Ես այդքանը գիտեմ»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ չորսօրյա պատերազմը Ղարաբաղում սկսվեց հենց Թալիշի ուղղությամբ դիվերսիայով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանցիները հարձակվել էին այդ ուղղությամբ տեղակայված մեր դիրքերի վրա, մեր զինվորներին որոշակի չափով հետ մղել, հասցրել մոտենալ գյուղին եւ դաժանաբար սպանել ծայրամասում գտնվող տներից մեկում գտնվող եւ տնից հեռանալու հնարավորություն չունեցած տարեց մարդկանց:
Վիլեն Պետրոսյանը զրույցում ասաց, որ վարորդի սպանության վայրը Խալափյանների տնից հեռու է եւ լրիվ ուրիշ ուղղության վրա, ինչն իրեն առիթ է տալիս ենթադրելու, որ այդ գազանությունները տարբեր խմբեր են իրականացրել: «Դա նույն խումբը չի եղել, ինչ որ Խալափյանների տանը: Դա էլ ուրիշ խումբ է եղել: Ըստ երեւույթին դրանց ջոկատը բավականին մեծ է եղել»,- ենթադրեց նա:
Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը հաստատեց, որ սպանված վարորդը իրենց գյուղից էր: Ասաց, որ նա 68-ամյա Հրանտ Ղարիբյանն էր, ում ընտանիքը դեպքերից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ: Ղարիբյանի հուղարկավորությունը եւս տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ պայմանավորված Մատաղիսում ապրիլի 2-ից հետո եղած լարվածությամբ:
Նշենք, որ զոհված վարորդի անունը կա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած այն ցուցակում, որ վերաբերում էր Ղարաբաղի քաղաքացի հանդիսացող զոհերին: Այդ ցանկից տեղեկանում ենք, որ 1947 թվականին ծնված Հրանտ Ղարիբյանը պարետապահակային դասակի ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ էր:
- 12:10Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան
- 11:10Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա
- 11:10Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք կտրամադրվի. Երևանի քաղաքապետարան
- 0:10Երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո 2024-ի ընտրական խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.