Ցանկացած պատերազմական գործողություն, համամարդկային աղետ լինելուց զատ, նաև ունի խորը տնտեսական բովանդակություն: Մարդկային, տարածքային և այլ ոչ նյութական կորուստներին զուգահեռ, մարտնչող կողմերն իրականացնում են նաև հսկայական ծախսեր և ունենում նյութատեխնիկական ահռելի կորուստներ: Այդ կորուստներն առավել մեծացել են վերջին դարաշրջանում, երբ ավելացել է ռազմական գործողություններում գերժամանակակից տեխնիկայի ներգրավվածությունը: Եթե նախկինում պատերազմի հիմնական կորուստը մարդկային զոհերն էին, ապա այսօր արդեն գնալով ավելանում են տեխնիկական կոուստները, որոնք էլ հանգեցնում են տնտեսական հետևանքների: Այս առումով բացառություն չէր նաև ապրիլ ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում կայացած 4-օրյա պատերազմը: Այն առանձնացավ Ադրբեջանի կողմից ներգրավված տեխնիկայի մեծ քանակով և ոչ պակաս մեծ կորուստներով: Փորձենք հաշվարկել, թե որքան կորցրեց Ադրբեջանը այդ 4 օրվա ընթացքում: Համաձայն պաշտոնական և հաստատված տեղեկությունների՝ ապրիի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի տեխնիկական կորուստները եղել են 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 5 ՀՄՄ (ԲՄՊ), 3 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Սրանք պաշտոնապես հաստաված կորուսներն են, իսկ թե որքան տեխնիկա է վնասվել և շարքից հանվել հակառակորդի թիկունքում իրականացրած հրետանային հարվածների արդյունքում, թերևս չի բարձրաձայնվում:
Փորձենք ներկայացված տեխնիկական կորուստները վերածել դոլլարների՝ կիրառելով դրանց միջին շուկայական գները: Այսպիսով, խփված 24 տանկերից առնվազն 8-ը եղել են Տ-90, որոնց շուկայական գինը կազմում է միջինը 3.2 միլիոն ԱՄՆ դոլար, մյուս 18 տանկերը, թեև եղել են ավելի հին Տ-72-ներ, սակայն մոդեռնիզացված էին, ուստի դրանց շուկայական գինը ևս բավականին բարձր է՝ 1.8-2 մլն ԱՄՆ դոլար:
Այսպիսով, միայն խփված տանկերի արժեքը գերազանցում է 60 միլիոն ԱՄՆ դոլարը: Նման պատկեր է նաև խփված 5 ՀՄՄ-ների հարցում՝ դրանք կա´մ ՀՄՄ-3 մեքենաներ են, կա´մ ՀՄՄ-2-ի մոդեռնիզացված տարբերակները, որոնց շուկայական գինը գրեթե հավասար է: 2014 թվականին Ռուսաստանից գնված 90 միավոր ՀՄՄ-3 մեքենաների համար Ադրբեջանը վճարել էր 220 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ յուրաքանչյուր միավորի համար շուրջ 2.4 միլիոն դոլար: Սա, իհարկե, ավելի ցածր է ՀՄՄ-3-ի շուկայական գնից, սակայն փաստացի Ադրբեջանի խոցված 5 ՀՄՄ-ները արժեցել են 12 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդն ուշադրության են արժանի խփված 3 զրահապատ մեքենաները (ԲՏՌ), ոոնց արժեքը տատանվում է 700-800 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ խփված 3 զահապատ մեքենաների ընդհանուր արժեքը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով հակառակորդի հրթիռահրետանային տեխնիկայի կորուստներին՝ պետք է փաստենք՝ խոցված մեկ «ՏՕՍ-1Ա » հրանետ և մեկ ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: «ՏՕՍ-1Ա » հրանետը բավականին նոր է Ադրբեջանի զինանոցում, իսկ շուկայական արժեքը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ-ն ունի ավելի համեստ արժեք՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Անդրադառնանք Ադրբեջանի օդային կորուստներին: Խոցված 2 ուղղաթիռները եղել են «Մի-24», որոնցից առնվազն մեկը մոդեռնիզացված՝ մինչև «Մի-24G» մակարդակի:
Այսօրինակ ուղղաթիռի մեկ միավորի շուկայական գինը շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլար է, այսինքն՝ խոցված 2 ուղղաթիռների արժեքը գրեթե 40 միլիոն ԱՄՆ դոլար է: Քառօրյա պատերազմում ավելի մեծ էր անօդաչու թռչող սարքերի ներգրավվումը: Ուշադության է արժանի հատկապես հարվածային ԱԹՍ ների կիրառումը, որը թերևս հարիր է գերժամանակակից պատերազմներին: Կիրառված բազմաթիվ ԱԹՍ-ներից մերոնց հաջողվել է խոցել 12-ը, որոնք հիմնականում հետախուզական ԱԹՍ-ներ էին: Կախված ԱԹՍ-ների տեխնիկական բնութագրիչներից՝ դրանց գինը խիստ փոփոխական է՝սկսած 400 հազարից մինչև 12 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է մեր կողմից խոցված տարբեր տեսակներին, ապա դրանց արժեքները, տարբեր աղբյուրների գնահատմամբ, տատանվում է 800 հազարից մինչև 1,2 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաներում, իսկ բոլոր 12 խոցված ԱԹՍ-ների ընդհանուր արժեքը մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար է: Ադրբեջանի կրած նյութատեխնիկական կորուստների թվին է դասվում նաև 1 հատ ինժեներական մեքենա, տասնյակ բեռնափոխադրման միջոցներ, այդ թվում՝ առգրաված 1 հատ «Ուրալ» մակնիշի բեռնատարը և զինվորական թեթև տեխնիկան: Սրանց թիվը թեև հստակ հայտնի չէ, սակայն, անկասկած, դրանց արժեքների հանրագումարային թիվը ևս հաստատապես բավականին խոշոր կլինի: Ամփոփելով տեխխնիկական կորուստները և հանրագումարի բերելով վերը նշված թվերը՝ կարող ենք փաստել, որ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկայի կորուստ:
Սա միայն խոցված տեխնիկայի մասով. Չորս օրվա ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, որոնց թվում մեծ թիվ են կազմել ավելի թանկ հրթիռային արկերն ու միջոցները, դրանց հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար: Ծախսերի թվին պետք է գումարել նաև ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված եւ շարքից հանված զինվորականների, հատկապես՝ հատուկ ջոկատայինների պատրաստության, վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը, բնակչության մեծ զանգվածների տեղափոխման ծախսերը, որոնք հաստատապես էլ ավելի կմեծացնեն ծախսերի հանրագումարը: Ամփոփ տվյալներով՝ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կրել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ կորուստ:
Նյութի աղբյուրը` Yelaket.am
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
- 13:10Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
- 15:10Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
- 13:10Ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին խաղաղության պայմանագրում. մանրամասնել է Արարատ Միրզոյանը
- 14:10Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան
- 11:10Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
- 14:10Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ
- 13:10Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության
- 11:10Ադրբեջանը պատրաստվում է սադրանքի. կանխավ հայտարարություն են տարածել
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.