Բայոնսը. ինքն իրենով հիանալու զգացումը կոտրվում է քյառթու հասարակության «վաննայում»
Ինչպես նրանց կյանքն է կիսագաղտնի, ընդհատակում, այնպես էլ նրանց մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսն էր ընդհատակում՝ մի օր վառվեց հանդիսատեսների հայացքում ու անհետանացավ:
Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» լուսանկարների ցուցահանդեսը, որ ներկայացնում է տրանսգենդերներին՝ կնոջ կյանքով տղամարդ ծնվածներին, երևանյան բնակարաններից մեկում մի օրվա կյանք ունեցավ՝ Դեկտեմբերի 13-ին, այն ընտրյալների համար ովքեր դարչնագույն երանգ ստացող երկրում կարողանում են զարմանալ ու հիանալ անծանոթ աշխարհների մասին պատմող պատկերներով:
Սա արդեն երկրորդ ցուցահանդեսն է ընդհատակում: Երեք ամիս առաջ ևս մի ընդհատակյա ցուցահանդես եղավ, Սամվել Սաղաթելյանի «Տռանս-ռոմանսը»(տես «Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը»): Թեմաները նույնն են՝ տռանս՝ սեռային անցում՝ սահմանազանցութունը, բայց կոնտեքստներն են տարբեր: Այս անգամ արվեստի հրճվանքի փոխարեն դոկումենտալ դրաման է:
«Չի սազում» խնամված կանացիություն ճառագող մարմինը մաշված, խունացած վաննայի մեջ. ինքն իրենով հիանալու զգացումը կոտրվում է քյառթու հասարակության «վաննայում»: Սա է դրաման:
Ո՞վ է նա, վաննայում կուչ եկած այս նուրբ անձնավորությունը: Հանգստացեք, նա այլևս Հայաստանում չէ, գրքում կարդում ենք. «Բեյոնսը 28 տարեկան է: Արդեն մի տարուց ավել է ինչ տեղափոխվել է Նիցցա: Մենք երբեմն շփվում ենք ֆեյսբուքով: Գնաց, որ ազատ ու լավ ապրի, բայց ասում է, որ հաճախ դեպրեսիայի մեջ է ընկնում, չի կարողանում հարմարվել նոր կյանքին»:
Ով է նա
Ուրեմն, «Մենակության շտամպը» այդ ցուցահանդեսային մի օրը չծնվեց ու անհետացավ, «էքսպոզիցիան» ստեղծագործության միայն մի ժանրն է, Նազիկի ստեղծագործությունը լուսանկարչական երեք ժանրերում է՝ էքսպոզիցիա-ցուցահանդես, գիրք և մուլտիմեդիա. Երեք ժանրերում լուսանկարները բացում են մենակության շտամպը ՝ կանացի տեսք՝ շեկ երկար մազեր՝ պարիկ, զուգագուլպայով սլացիկ ազդրերը կարճ շրջազգեստի տակից՝ գիշերային Երևանի ֆոնին: Ապա լուսանկար առ լուսանկար բացվում է կանացիության տակից տղամարդու մարմինը… ոչ, միևնույն ժամանակ արդեն կնոջ փոխակերպվող մարմին: Տղամարդ կանացի կեցվածքո՞վ, կին տղամարդու մարմնո՞վ, թե՞ ուղղակի մի այլ սեռ, որը սարսափեցնում է պահպանողական հավատացյալներին, քանի որ այն ոչ թե Աստված է ստեղծել այլ մարդը իր երևակայությամբ:
Թե՞ երեխաներ, որ մեծացան, բայց այդպես էլ չընդունեցին մեծերի իրենց հատկացված դերերն ու կանոնները ու իրենց ցանկություններն ու խաղերը հանեցին կյանք: Բա երեխա չի՞, որ կրծկալ է դնում իր «անծիծիկ» մարմնին: Թե՞ մեծերի ցանկությունների ծնունդ, ինչպես Արամը՝ Մագան, ում մանուկ ժամանակվա բռնաբարությունը նետել է նրան՝ «տրվողների» շրջապատ և այժմ մեկ կնոջ մեկ ամուսնու դերում ինքն իր շփոթված ինքնությունն է ստեղծել.
Կառան ու Լոռենան. «Այս աշխարհում միայն միմյանցից կարող են ջերմություն ստանալ ու մխիթարել միմյանց»
«12 տարեկան էի, ծնողներս ինձ ուղարկեցին խանութ կոֆե առնելու,-այդ ժամանակ Մագան ապրում էր մոր և խորթ հոր հետ,- էդ ժամանակ եղավ էն պատմությունը ինչից ամեն ինչը սկսվեց: Խանութ չհասած մեկ էլ մի մարշուտնու շոֆեր մոտեցավ ու ասեց,-ապեր մի հատ կգա՞ս,- ասեցի ես անծանոթների հետ չեմ խոսում: Խանութից դուրս եկա, ուզում էի ճանապարհը անցնել որ մյուս խանութ մտնեմ, մեկ էլ էդ շոֆերը ինձ գրկեց ու նստացրեց մարշուտնու մեջ, դռները փակեց ու տարավ: Ինքը ինձ ծեծում էր, խփում էր, վրայիս շորերն էր ճղում: Ես էն կարգի վատ էի որ դուռը բացել էի ու մարդիկ անցնում էին, ասում էի օգնեցեք, սպանում են, ու ինձ ոչ մեկ չէր օգնում, բայց անցնող մարդիկ կային: Ոչ մեկ…ինքը ինձ բռնաբարեց:
էդ ամեն ինչից իմ շեղումը ավելի շատացավ, ես ցավ ապրեցի ու չեմ կարող մոռանալ: Էդ մարդուն պիտի դատեին, բայց ինչ որ մարդիկ եկան մեր տուն ու ասեցին 1200 դոլլար փող ենք տալիս, դուք դիմումը հետ եք վերցնում ոստիկանությունից: Ծնողներս էդպես էլ արեցին: 1200 դոլլար իրանց փող տվեցին ու էդ մարդուն ազատեցին:
Հարևանները անընդհատ ասում էին՝ քո ծնողները քեզ ծախել են, ծախել են, ծախել են, ծախել են…
Հետո եկա այգի ծանոթացա տրանսերի հետ, սկսեցի շփվել, մինչ էդ ես մտածում էի, որ մենակ ես եմ էս երկրում սենց: Ես չգիտեի, որ էլի տենց մարդիկ կան: Ինչքան էլ նեղն եմ եղել իրենք միշտ օգնել են ինձ, շատ լավ մարդիկ են:
Հետո ամուսնացա, գնացինք Ռուսաստան: Ինձ կինս շատ օգնեց, ինքը ինձ էս ճանապարհից հետ պահեց: Ես իրա հետ շատ ուժեղ կապնվեցի ու մոռացա անցյալս: Ծնվեց աղջիկս, էն երեխան ում մասին ես միշտ երազել եմ:
Ես միշտ էլ ընկերներիս ասում էի որ պետք ա ամուսնանամ, երեխա եմ ունենալու: Բոլորը կարծում էին կատակ եմ անում:
Լոռենան մեծացել է Գավառի մանկատանը. «Դու գիտե՞ս ինչ է մենակ լինելը…»
Ես հիմա երկրորդ կես ունեմ` տղա ու ինքը իմ համար ամեն ինչ ա, ու իմ կինը գիտի նրան: Մենք երեքով հանդիպում ենք՝ ես, կինս, ընկերս, գնում ենք մի տեղ նստում, ուրախանում ենք: Կինս ինձ հասկանում ա, ասում ա ես քո երջանկության վրա խաչ չեմ քաշի»:
Նրանցից յուրաքանչյուրն էլ տարբեր է այս երեք ժանրերում. ինչպես ամբողջ գիրքն է թախծոտ(խմբագիր Մարկ Պրուստ), Արամն ՝էլ այստեղ ողբերգական է՝ ծնոտը կանացիորեն մատներին հենած, աչքերում մանկության հիշողության թախիծը, իսկ մուլտիմեդիան այլ է(պրոդյուսեր Ադրիան Կալթերբորն), այնտեղ նրա թախծի մեջ կյանքի հաճույքն է կայծկլտում:
Այլ է Կառան. մի անգամ հատել է սահմանը մանուկ՝ տասը տարեկանում, երբ երրորդ դասարանում սիրային նամակ է գրել դասընկերոջը, և նամակը հայտնվել է դպրոցի պատերին: Տնօրենը հեռացրել է նրան դպրոցից: Իսկ հետո վերջնականապես անցել է սահմանը կանացի շորերով կանգնելով Կոմայգում, հայտնվել սահմանի այն կողմում որտեղից էլ չեն հեռացնում:
Էլ ինչ անի՞: Մարմնավաճառություն:
Լայմա. «Մենակության շտամպ կա մեր վրա»
Ո՞րն է տրանսների ընտրությունը Երևանում: Կամ երկակի կյանքով ապրել՝ սեփական եսին հակառակվել, խոնարհվել հասարակությանը՝ հրապարակայնորեն ներկայանալ տղամարդու կեցվածքով, և գոնե երբեմն սեռական կյանքում հավատարիմ լինել ինքն իրեն՝ կանացի հարդարվել: Կամ անցնել հասարկության սահմանը, անկախանալ և լինել այն ինչպիսին իր ինքնությունն է: Առաջին ընտրությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատանք ունենալ, կարիերա անել, դիրքեր գրավել: Երկրորդի տեղը միայն մայթն է, փողոցը, միայն այնտեղ կարող են ապրուստ վաստակել: Նազիկի լուսանկարներում հասարակության սահմանն անցածներն են՝ սահմանազանցները:
Եվ հիմա Կառան արդեն ազատորեն թույլ է տալիս իր «սիրային նամակը»՝ լուսանկարը փակցնել պատին՝ մերկ՝ կարմիր վարտիքով, նա այլևս ոչ մի գաղտնիք չունի՝ սերը բացահայտված է, նա այլևս հեռացվելու տեղ չունի:
«Քաղցրաբարո ու կանոնիկ» հայ լուսանկարչության մեջ Նազիկ Արմենակյանի այս եռաժանր «պարականոն» աշխատանքը հեղաշրջում է: «Մենակության շտամպը» արդեն մերժվել է մի գրախանութում, հայ գրախանութային սահմանը հատել է գիրքը(այն վաճառվում է միայն «Արտ բրիջում»):
Բնակարանային ցուցհանդեսը.Մի օր վառվեց հանդիսատեսների հայացքում ու անհետանացավ:
«Մենակության շտամպ կա մեր վրա,-ասում է Լայման,- Շատ գեյեր կան որ ուզում են տրանսվեստիտներ դառնան, մտածում են համ իրանց հաճույքն են անում համ գումար են աշխատում: Ես միշտ խորհուրդ եմ տալիս՝ երեխեք ջան պետք չի դա, վտանգավոր գործ ա, մի ընտրեք էդ բանը, եթե կարում եք հետ կագնել, հետ կագնեք, եթե կարում եք դուք ձեր ուսումով, աշխատանքով գոյատեևեք…տրանս մի դառեք ու տռաս մի հելեք ընդհանրապես»:
Լայման զուգագուլպաներով ու կրծքկալով այնպես է նազ անում Նազիկի կամերայի առաջ կարծես դիմացը հայելի լինի:
Անցնել սահմանը ու հայելի դառնալ. Նազիկն էլ անցավ մի սահման, նրանց ճանաչելու սահմանը որտեղ նվաճում ես թանկ բան՝ վստահությունը մերժվածի, ով հայելի է դարձնում ֆոտոխցիկդ. Նազիկը դարձավ նրանց բարեկամը, երեք տարի նկարում է նրանց, ում մասին լուրերը հիշում են, երբ նրանցից որևէ մեկին ծեծում են հանրային բարոյականության թունդ պաշտպանները կամ որևէ պաշտոնյա կրկին հայտարարում է, որ այգին պետք է մաքրել անբարոյականներից:
Լայման. կիրականանա՞
«Ես համառորեն նկարում էի, համառորեն մտնում ավելի ու ավելի խորը նրանց աշխարհ ու աննկատելիորեն մաքրվում կեղտոտվածության զգացումից: Եվ եկավ մի օր, որ զգացի, որ այլևս չէի տարբերում նրանց իմ մտերիմ մյուս ընկերուհիներից, որ ինչպես ընկերուհիներիս, նրանց էլ էի ասում՝ աղջիկները»:
Սա մի ընկերություն է, որ երևում է լուսնկարներում անկեղծացող հերոսների հայացքում… Եվ այս լուսանկարներով մտերմացնում մեզ նրանց հետ:
vahanishkhanyan.wordpress.com ֆեյսբուքյան էջ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.