Ապրիլի 2-ից սկսած ամբողջ աշխարհը շշմած մեզ է նայում : Հայերը իրար հերթ չտալով, ալամ աշխարհից գնում են պատերազմ: Այո հայերը, որոնք օր առաջ ցանկացել են փախնել էս երկրից, ովքեր արտասահմանում ծանոթ են խառնել , որ դեպորտ չանեն , ովքեր նախըտնրել են Հայաստանից դուրս՝ փողոցներում քնելով գոյատևել, հիմա իրար հերթ չեն տալիս հայրենիք գնալու համար:
Աշխարհը զարմացած նայում է: Հայերը խենթ են , ժպտալով, դհոլ — զուռնայով գնում են պատերազմ: Իրանք գնում են հերիք չի սեփական մինուճար զավակին էլ հետն են տանում: Հավաքվում են ընկերներով ու որոշում , թե ինչ ասեն , որ վայենկոմատից իրենց թողեն գնան պատերազմ:
Աշխարհի երեսին ուրիշ ազգ կա՞, որը ժպտալով պատերազմ է գնում : Չէ չի լինի : Տարիներ առաջ էլի ժպտում էին , հիմա էլի ժպտում են , էս ազգը ունիկալա:
Հոսպիտալում հիվանդ պառկած զինվորը վատա զգում , որ հիմա խրամատի մեջ չի: Երևանում ապրող տարիքով կինը վատա զգում , որ իրան չեն թողնում գնա սահման: Փարիզից, Իսպանիայից ու աշխարհի հազար երկրներից տոմս են գնում ՝ ամենաշուտ թռնող իքնաթիռի , ու վազում են Արցախ, վազելը որն է, ինքնաթիռի մեջ արդեն զինվորական կամուֆլյաժը հագներն է , որ Արցախում ավելորդ ժամանակ չծախսեն շոր փոխելու համար:
Արցախի ազատագրման ժամանակ փողոցից զոռով ջահելներին տանում էին բանակ, հիմա զոռով էտ ջահելներին վայենկոմատի դռների դեմից տուն են ուղարկում , ուղարկելուց հետո հայրերն են գալիս վայենկոմի վրա կռիվ, թե ինչի՞ համար իրանց տղուն կամավոր չեն տանում , տո հլը ինչի մենակ տղուն , իրան էլ հետը…
Երկիրը ապշած նայում է՝ հայերը ժպտալով կռիվ են գնում:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.