Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Կարծում եմ՝ ոչ մեկի մոտ պատրանքներ չկան, թե սա Ադրբեջանի վերջին հարձակումն էր Արցախի վրա՝ օրերի, շաբաթների կամ առավելագույնը ամիսների ընթացքում կլինի նոր՝ շատ ավելի հուժկու գրոհ։ Գրեթե կասկած չկա, որ լարվածություն կառաջանա նաև Հայաստանի սահմաններին։ Հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, թե Ռուսաստանը, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները մատը մատին կխփեն այդ հերթական հարձակումը կանխելու կամ դատապարտելու համար՝ նրանք հանդես կգան կրակը դադարեցնելու «բոլոր կողմերին» ուղղված կոչով։
Հետևաբար, մեր միակ հույսը կարող է լինել ներքին մոբիլիզացիան։ Ոչ միայն բանակի, որի մարտիկների հերոսությունը ևս մեկ անգամ ապացուցվեց, այլև Հայաստանի ամբողջ հասարակության, աշխարհի բոլոր հայերի։
Կոռուպցիոներների և գանձագողերի մասին։ Իհարկե, կարելի է քաղաքական միավորներ հավաքելու և «խիզախ ընդդիմադիր» երևալու համար խոսել «կուլակաթափության» և «ազգայնացման» մասին։ Բայց նախ՝ դրանք «օդի մեջի» խոսակցություններ են, երկրորդ՝ դրանք բերում են ներքաղաքական պայքարի այս պահին անցանկալի սրմանը, որտեղ պարզ չէ, թե ինչն է ասվում ազգային, իսկ ինչը՝ նեղ անձնական, թայֆայական շահերից ելնելով։ Հասարակությունն, իհարկե, պետք է շարունակի այդ «պերսոնաժներին» խարազանել՝ պահանջելով նրանցից հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Նրանք էլ պետք է գիտակցեն, որ նրանց գողացած ամեն լուման մեկ զինվորի կյանք է։ Թո՛ղ փորձեն ապրել այդ գիտակցությամբ։
Մոբիլիզացիա նշանակում է նաև, որ ամեն մեկն ԻՐ ՏԵՂՈՒՄ իր գործն է անում՝ բարեխղճորեն, պարկեշտ, նվիրումով։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան Արցախ և զբաղվեն Աստված գիտի՝ ինչով։ Ուսուցիչը՝ դասարանում, բժիշկը՝ հիվանդանոցում, գիտնականն իր լաբորատորիայում պետք է իրենց գործողություններով համապատասխանեն առաջին գծում կանգնած հերոս զինվորի վարքին և մտածողությանը։ 21–րդ դարում ռազմաճակատի գիծը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանն է կամ ԼՂՀ-Հայաստան շփման գիծը, այլև ամեն մեկիս գործը, որում թերանալը ուղիղ վնաս է հասցնում մեր զինվորին։
Պետք չէ առանց որևէ հստակ, ձևակերպված առաքելության գնալ Արցախ, եթե դրա հստակ պահանջարկը չկա։ Պետք չէ նեղանալ, եթե մեզ խնդրում են տուն վերադառնալ։ «Կամուֆլյաժ» հագնելու և «սելֆի» անելու ժամանակը նույնպես անցել է»,–գրում է թերթի խմբագիրը։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.