Ռուս հայտնի հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման շրջանակում ևս մեկ անգամ անդրադարձել է վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության սրմանը` ներկայացնելով իր տեսակետը։
«Հետաքրքիր է, որ մենք չենք քննարկում այն հարցը, թե ով է սկսել այն։ Օրինակ` Ուկրաինայի պարագայում մենք ասում ենք, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լուգանսկի ու Դոնեցկի հետ, սակայն ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մինչև հիմա չի բանակցում…. Ինչո՞ւ ենք մենք կիրառում այսպիսի երկակի չափանիշներ։ Մենք հիմա կորցնում ենք երկու կողմերին էլ:
Ինչո՞ւ մենք չենք ցանկանում տեսնել գլխատված հայ զինվորների, գերեվարված ու խոշտանգված մարդկանց մասին փաստերը։ Այո՛, ես գիտակցում եմ, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, բայց մի՞թե արդարությունն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում»,-ասել է Սոլովյովը` հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա պարզել, թե ով է սկսել այս ամենը:
Նա նշել է, որ իրեն զարմացնում է այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։
«Մենք հիմա կկորցնենք մեր վերջին ընկերոջը` իրական ընկերոջը։ Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ աննկարագրելի հաճախականությամբ այցելում են թուրք պաշտոնյաները։ Հաշվի առնելով այս ամենը` պետք է պատասխանենք մի պարզ հարցի` որտե՞ղ են մեր ազգային շահերը»,-շարունակել է հաղորդավարը:
Այնուհետ Սոլովյովն ասել է, որ «Ռուսաստան-Ղրիմ» և «Հայաստան-Լեռնային Ղարաբաղ» իրավիճակները շատ նման են ու, կարելի է ասել, միանման են։
«Նկատեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ փակուղու առաջ չի կանգնեցնում ու չի սպառնում ճանաչել ԼՂ-ի անկախությունը, որի դեպքում Ռուսաստանն արդեն ստիպված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակում պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Եվ պատկերացրեք հայերի արձագանքը, երբ մեր պաշտոնյաները հանգիստ հայտարարում են, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին»,-նշել է հաղորդավարը` նկատելով, որ Բաքուն արտաքին քաղաքականության հարցերում ամենևին գործընկերային վարք չի դրսևորում Մոսկվայի նկատմամբ:
«Ո՞վ է սկսել … դիերի վիճակը: Կա՞ն գլխատումներ, թե՞ չկան: Ո՞ր կողմը: Ոչ մի բլից-կրիգ չստացվեց: Մենք հիմա կկորցնենք մեր վերջին իրական բարեկամին… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություններ են հիմա Հայաստանում, ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կփոխարինի Հայաստանին
«Այո՛, ես հասկանում եմ, որ չի կարելի վիճել Ադրբեջանի հետ։ Բայց ի՞նչ է դա նշանակում, մենք պիտի դավաճանե՞նք ՀԱՊԿ-ի շրջանակում մեր դաշնակցին։ Օրինակ` Թուրքիան հրապարակայնորեն հայտարարեց, որ աջակցելու է Ադրբեջանին, իսկ մենք հանդես եկա՞նք նմանատիպ հայտարարությամբ մեր դաշնակցի վերաբերյալ։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Դա Հայաստանի տարածքն է, իսկ ՀԱՊԿ-ը դրա վերաբերյալ լռեց, կարծես ոչինչ չնկատեց»,-եզրափակել է Սոլովյովը։
Տեսանյութը՝ այստեղ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.