«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման:
Իսրայելի հետ Հայաստանի համեմատություններն ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունն ապահովելու նպատակին…
Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց՝ 1967 թվականին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, և թե արդիականությամբ:
Մի քանի չոր թվեր. Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր և սպա, գրեթե 2350 տանկ և մոտ 850 ռազմական ուղղաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տևած այդ պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի և գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը այդ կարճատև պատերազմում ունեցավ մինչև 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարած 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի գերեվարած իր 10 զինվորների հետ: Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 և T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը, ի դեպ, երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը:
Պետք է նկատել, որ այդ պատերազմի ժամանակ Իսրայելն, ըստ էության, մեն-մենակ էր: Արմատավոված այն կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, և իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին այն: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց:
Ամենակարևորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերն արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության և տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն:
Էլի մի քանի չոր թվեր. Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովն անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Սա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը և մոտ 20 տոկոսով ամերիկյան ու մոտ 40 տոկոսով եվրոպական ցուցանիշը:
Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության և տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են:
Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ և դառնալ հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է»:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.