Գիտնականների կարծիքը բախվում է, երբ խոսքը գնում է սեքսի իդեալական թվի մասին, բայց բոլորն էլ վստահ են, որ սեքսը անհրաժեշտ է բոլորին, այդ թվում նաեւ ճգնաժամային տարիներին: Ռուսաստանյան հեղինակավոր Gazeta.ru-ն բերել է մի շարք փաստարկներ, որոնք համոզում են, որ սեքսը ոչ միայն օգտակար է, այլ նաեւ անհրաժեշտություն:
Սեքսը բարենպաստ ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա, նպաստում է առողջության պահպանմանը, եւ ընդհանրապես, դժվար է գտնել մի պատճառ, որը ձեզ հուշի, որ չպետք է զբաղվեք սեքսով, երբ նման հնարավորություն է առաջացել: Բայց իրականությունը չի ննջում: Ճգնաժամային իրավիճակներում նվազում է ոչ միայն մեր եկամուտը, այլ նաեւ լիբիդոն:
«Ճգնաժամային իրավիճակում սեքսուալ պահվածքի փոփոխության երկու միտում է նկատվում. մի կողմից մարդիկ ավելի քիչ էներգիա են ունենում, առաջանում է անտարբերություն, տագնապ, խրոնիկ հոգնածություն, որը կարող է վերաճելդեպրեսիայի, մյուս կողմից, ճգնաժամային իրավիճակում սեքսը դառնում է զվարճանալու ամենադյուրին եւ մատչելի միջոցներից մեկը,- կարծում է հոգեբան, հոգեբույժ Մարիա Դավիդովան: — Եւ մեկը եւ մյուսը ունեն թերություններ:
Երբ դադարում ենք ուշադրություն դարձնել մեր ինտիմ կյանքից, դրանք հանգեցնում են այլ խնդիրների. սկսում ենք վատ վերաբերվել մեր օրգանիզմին եւ նրա պահանջներին, սառում ենք մերզուգընկերոջ նկատմամբ կամ դադարում ենք գտնել զուգընկեր, իսկ երբ սեքսին վերաբերվում ենք որպես հակաստրեսային միջոց, դրանով վնասում ենք մտերմությանը:
Մենք մշտապես պետք է հիշենք, որ սեքսի նկատմամբ առողջ եւ ուշադիր վերաբերմունքը մեզ նոր էներգիա է տալիս: Տալի է այնպիսի էներգիա, որը մեզ կօգնի հաղթահարել ճգնաժամային այս փուլը»:
«Մշտական ստրեսը հանգեցնում է նրան, որ շատերը հրաժարվում են սեքսից կամ զբաղվում են սովորականից ավելի քիչ,- ավելացնում է հոգեբան Աննա Սոբոլեւան:- Իրականում, դա մեծ սխալ է: Չէ որ հենց սեքսն է օգնում հաղթահարել ճգնաժամը հնարավորին չափ քիչ կորուստներով:
Բացի այն, որ սեքսը լիցքաթափման հրաշալի միջոց է, դա նաեւ շփում է, հուզական եւ ֆիզիկական մերձեցում զուգընկերոջ հետ, ինչը օգնում է հաղթահարել մենակության զգացումը:
Սեքսը նաեւ ժամանակ է, որն օգտագործում ես հենց քո համար: Կարելի է սեքսի ժամանակ մոռանալ բոլոր խնդիրների մասին եւ կենտրոնանալ զգացմունքների վրա: Դուք կարող եք դադար վերցնել եւ հիանալ կյանքով, չմտածելով ոչնչնի մասին: Սա լիցքաթափվելու, նոր էներգիա ձեռք բերելու հրաշալի միջոց է»:
Կարծում եմ այլեւս փաստեր պետք չեն, որ հասկանաք, թե ինչ կարեւոր եւ օգտակար է սեքսը, բայց եթե դրանք ձեզ ինչ-ինչ պատճառներով պետք են, ապա ահա դրանք: Ուշադրություն դարձրեք նրան, թե որքան հաճախ պետք է զբաղվենք սեքսով:
1. Եթե դուք ունեք զուգընկեր, որի հետ տարիներ շարունակ զբաղվում եք սեքսով, ապա կարող եք սեքսով զբաղվել շաբաթը մեկ անգամ: Ավելին, բրիտանացի գիտնականները պնդում են, որ այդ դեպքում ավելի հաճախակի սեքսը կարող են վնասել փոխհարաբերություններին: Սեքսով չափից դուրս շատ զբաղվելն այն վերածում է պարտականության, տհաճ պարտականության:
Այնպես որ, եթե դուք վաղուց միասին եք եւ սեքսով սկսել եք քիչ զբաղվել, ապա դա լավ է, եւ չմտածեք, թե ծերանում եք:
2. Ամերիկացի գիտնականներն էլ պարզել են, որ այն ուսանողները, որոնք շաբաթը գոնե մեկ կամ երկու անգամ սեքսով են զբաղվում, հիվանդանում են նույնքան անգամ քիչ, քան նրանք, ովքեր սեքսով պարբերաբար չեն զբաղվում:
Սեքսով պարբերաբար զբաղվելը օգնում է իմունիտետի բարձրացմանը:
3. Չիկագոյի համալսարանում էլ ապացուցել են, որ սեքսը մարմնամարզության նման է. որքան շատ ես զբաղվում, այնքան ավելի լավ է ստացվում: Բարձրանում է լիբիդոն, ավելիուժեղ եք դառնում եւ ավելի ամուր իմունիտետ եք ունենում:
Ի դեպ, սեքսը հեծանիվ քշելու նման չէ, եթե երկար ժամանակ չզբաղվեք, ապա հմտությունները կկորցնեք: Այնպես որ, սեքսով պարբերաբար զբաղվեք, ոչ քիչ, քան շաբաթը երեք անգամ:
4. Ոչ միայն սեքսն է նորմալացնում արյան ճնշումը, այլ նաեւ միտքը առաջիկա սեքսի մասին: Այս փաստը գիտականորեն ապացուցել է դոկտոր Ջոզեֆ Փինզոնը: Նա խորհուրդ է տալիս սեքսով ամեն օր զբաղվել կամ գոնե ամեն օր մտածել սեքսի մասին:
5. Հենց այդ նույն դոկտորը ապացուցել է, որ սեքսի ժամանակ րոպեում այրում եք 5 կալորիա: Եթե կարծում եք, որ դա քիչ է, ապա հեռուստացույց առաջ նստած այրում եք հինգ անգամ ավելի քիչ:
6. Մինեապոլիսի գիտնականներն էլ համոզված են, որ առնվազն երկու անգամ սեքսը մեկ շաբաթում հրաշալի միջոց է սիրտն առողջ պահելու համար: Սեքսը օգնում է նորմալացնել տեստոստերոնի եւ էստրոգենի քանակը:
Որքան քիչ եք զբաղվում սեքսով, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր սիրտը կհիվանդանա:
7. Նյու Ջերսիի համալսարանում եկել են այն եզրահանգման, որ սեքսը նաեւ լավ ցավազրկող է: Եթե գլխացավ ունեք, ապա ավելի լավ է սեքսով զբաղվեք: Հավատացեք, արագ կանցնի ձեր գլխացավը:
Ինչպես տեսնում եք, գիտնականները միակարծիք չեն այն հարցում, թե քանի անգամ պետք է զբաղվել սեքսով, բայց որ պետք է զբաղվեք պարբերաբար՝ ակնհայտ է:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.