23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր Սևանի մերձակա գյուղերի բնակիչների անգույն ու ձմեռող կենցաղում նորություն կար։ Բանն այն է, որ այս պահին դեռևս Գեղարքունիքում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը, որի այցն էլ դարձել է գյուղացիների քննարկման թեման։
Սևանի Ծաղկունք գյուղում (Գյուղը գտնվում է Սևան-Զովաբեր- Հրազդան –ճանապարհահատվածում) հյուրատուն կա, այդպես էլ կոչվում է «Ծաղկունք» հյուրատուն:Այն աչքի է ընկնում սպասարկման բարձր կուլտուրայով: Հիմնադրվել է տարիներ առաջ ծաղկունքցի գործարար Աղաջանյան եղբայրների կողմից: Այստեղ հաճախակի են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այսօր հյուրատուն խաշի էր գնացել Սերժ Սարգսյանը: Վաղ առավոտյան Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն — Ծաղկունք ճանապարհահատվածը, որ ավելի քան 15 կմ է, մաքրվել է ձյունից: Բանից անտեղյակ գյուղերի բնակիչները ուղղակի զարմանքից քար էին կտրել. ինչո՞ւ են այսպես խնամքով մաքրում ճանապարհը: Միայն այն ժամանակ, երբ ճանապարհը լցվեց ոստիկաններով և ճանապարհային ոստիկանության մեքենաներով ու փակեցին ճանապարհահատվածը, պարզ դարձավ, որ ինչ- որ բան է տեղի ունենալու: Հետո գյուղացիները պատմում են, որ եկավ նախագահական շարասյունը:
Առավոտից մինչ այս պահը ոստիկանները հսկում են ճանապարհահատվածը: Նախագահը իր շքախումբով դեռ այնտեղ է, իսկ Սևանի ցուրտը հաղթահարել փորձող առավոտից սառած ոստիկանները սպասում են նախագահի հեռանալուն…
Ի դեպ գյուղացիներն ասում են, որ նախագահն այստեղ հաճախ է գալիս.Ասում են, որ նախորդ ձմռանն էլ է նա այցի եկել իրենց: Ի դեպ նրան մարզային ղեկավարությունից որևէ մեկը չի ընկերակցել, ոչ նժդեհական մարզպետը, ոչ էլ նրա հակառակորդ Սևանի քաղաքապետը:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
Հիսուս ասում է.
-Ե՛ս եմ իսկական հովիվը։ Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով։ Ե՛ս եմ իսկական հովիվը։ Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը։ Ես իմ կյանքն եմ տալիս իմ ոչխարների համար։ Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. նրանց ևս պարտավոր եմ ներս բերել։ Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի։ Աղոթեցե՛ք մեզ համար, որովհետև համոզված ենք, որ մեր խիղճը մաքուր է, և ուզում ենք ամեն ինչում ուղիղ գործել։ Աղաչում եմ մանավանդ, որ աղոթեք ինձ համար, որպեսզի կարողանամ ավելի շուտ վերադառնալ ձեզ մոտ։
Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ
բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից
հարություն տվեց մեր Տեր Հիսուսին, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար։ Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փետրվարի 1-ին Աժ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը և կորոշի վարույթ ընդունե՞լ, թե՞ մերժել:
Հիշեցնենք, որ դիմումի առիթը պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր.
«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ», դրան հաջորդեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը, թե Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երևի ամենաանմեղն է, որովհետև ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների:
Henaran.am-ը Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց, թե ինչպես է պատգամավորը քվեարկելու: Պատգամավորն ասաց, որ դեմ կքվեարկի համակուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն:
Առողջապահության նախարարությունը կոչ է տարածել ծնողներին` փետրվարի 1-ին դասապրոցեսի մեկնարկի կապակցությամբ առավել ուշադիր լինել երեխաների առողջությանը: Խորհուրդ է տրվում առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: «Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին՝ առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջությանը։ Միաժամանակ, երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ: Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»,- ասվում է նախարարության կոչում։
Դեռ երեկ նախարարության մասնագետները հայտնել էին նաեւ ուսումնակրթական հաստատություններում հսկողության հատուկ միջոցառումների անցկացման մասին։
2016-ին ևս շարունակվելու է պետության կողմից ընտանիքին տրվող աջակցությունը, մասնավորապես ծնվող երրորդ և չորրորդ երեխաների համար այս տարի ևս կտրվի մեկ միլիոն դրամ, որից կես միլիոնը` առձեռն, իսկ մյուս մասը կփոխանցվի բանկային հաշվի վրա:
Հինգերորդ երեխայի համար պետությունը նախատեսում է տրմադրել 1.5 մլն դրամ գումար: Բացի այդ տարի առաջին անգամ միանվագ նպաստ կտրվի նաև չաշխատող մայրերին երեխայի ծնվելու կապակցությամբ: Նկատենք, որ մինչև հիմա նման նպաստ տրվում էր միայն աշխատող կանանց:
63 տարին լրացած անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Հունվարի 23-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր փոփոխությունների արդյունքում սահմանվել է, որ այդ 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի մեջ այսուհետ չեն հաշվարկվելու մինչ օրս ներառված գործազրկության նպաստ ստանալու, ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու, մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը, Կառավարության սահմանած վայրերում ծառայող ամուսնու հետ համատեղ ապրած, օտարերկրյա պետությունում գործող` դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա ուսման ժամանակահատվածը, բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները:
Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ՝ այս նախագծով Կառավարությունը էականորեն կրճատել է կենսաթոշակառուների թիվը:
Ադրբեջանում 2006 թվականին ընդունված իրավական ակտի համաձայն` չնայած ղարաբաղյան պատերազմի շարքային հաշմանդամների թոշակները երկու անգամ բարձրացվել են, սակայն, պատկան մարմինները դա մինչ այժմ շարունակում են թաքցնել նրանցից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, խորհրդային բանակում զինծառություն անցած զինվորների` ազգային բանակում ծառայությունը համարվում է ժամկետանց զինծառայություն, և այդ պատճառով, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները ձեռք են բերել ոչ թե ժամկետային ծառայության, այլ ժամկետանց ծառայության զինծառայողի կարգավիճակ և դրան համապատասխան թոշակ ստանալու իրավունք ունեն:
Կայքը նշում է, որ արդեն 10 տարի է` ժամկետանց զինծառայողի կարգավիճակ ստացած ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների թոշակավորման հետ կապված գործերը` հաշվարկման համար համապատասխան փաստաթղթերը Պաշտպանության նախարարությունից և այլ զորամիավորումներից չեն ուղարկվում Պետական սոցիալական պաշտպանության հիմնադրամ: Իսկ ՊՆ-ի կենտրոնական ռազմական արխիվն իրենց իրավունքները պաշտպանողներին հայտարարում է, որ տեղեկություն չունեն ղարաբաղյան պատերազմի մոտ 25 հազար հաշմանդամի թոշակ ստացողների զինծառայության մասին:
«ՊՆ-ի «արխիվային խարդախությունը» հասել է այն սահմանին, որ ՊՆ-ի կենտրոնական զինվորական հոսպիտալից «հիվանդության մասին վկայական» ստացած և երկրի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձածներին, նույնիսկ` արխիվում իրենց մասին տեղեկություն ունեցողներին ևս ուղարկում է զինծառայության և վնասվածք ստանալու մասին հարցը լուծելու դատական կարգով: Հարցն անգամ դատական կարգով լուծածներին էլ ՊՆ-ն այս անգամ մերժում է` պատճառաբանելով, որ դատարանի որոշման մեջ «ժամկետանց զինծառայության» մասին նշում չկա:
Դրա հետ միասին, ՊՆ-ի վարչական շենքի շուրջ բազմաթիվ «բրոկերներ» իրենց ծառայությունն են առաջարկում հաշմանդամներին` այդ խնդիրը լուծելու համար», -գրում է թերթը:
Կայքի խմբագրություն դիմած ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ Միրբաբա Ահմեդովը, Յուսիֆ Ջաբրայիլովը, Մուբարիզ Մամեդովը և ուրիշներ հայտնել են, որ նախարարությունը 10 տարի թաքցրել է իրենց թոշակները բարձրացվելու մասին որոշումը, այժմ էլ ասում է, որ բյուջեում լարվածություն կա, այնինչ, այդ թոշակները պետք է դեռ վերանայվեն արժեզրկման և ուշացվելու համար:
«Այդ ինչպես է, որ պետությանը, բանկին պարտք եղած ժամանակ քաղաքացուց օրական նվազագույնը 3 տոկոս հավելյալ վճար են պահանջում, իսկ երբ պետությունն է քաղաքացուն պարտք, բյուջեում «լարվածություն» է ստեղծվում»,- գանգատվել են նրանք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ, գողության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի հունվարի 30-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի 3 ծառայողների զեկուցագրերի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝ գողության փորձ կատարած անձանց կողմից։
Նախնական տվյալներով՝ երեք անձ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը:
Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել և կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող, քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել մի շարք փորձաքննություններ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.