Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 1, 2, 8, 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր սկսել են բնակիչների հետ, կարելի է ասել, մենամարտի դուրս գալ կրակի դեմ: Կրակը շատ ուժեղ էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին նրա դեմ պայքարում: Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի նրանք կարողանային կրակը մարել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվում էր կրակի նոր օջախ: Օպերատիվորեն են աշխատել 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անջատել էին նշված հատվածի էլեկտրաէներգիան: Օպերատիվորեն են ժամանել նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցները: Վերջիններս էլ ժամանակավորապես դադարեցրին գազամատակարարումը նշված հատվածում: Ժամանել էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամջանյանները գտնվել են տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ի սահմաններում և մարվել է 06:30-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 135/1 և 135/2 տները, իսկ Նարինե Մար-Գասպարյանին պատկանող թիվ 133 տունը և Գալինա Մնացականյանին պատկանող թիվ 137 տունը՝ մասնակի: Լուսաբացին ամբողջովին մոխրակույտի վերածված Մամաջանյանների տանը հայտնաբերվել է 2 դի: Այս պահին փրկարարները որոնում են 3-րդի դին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից հրդեհի վայրում է եղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ բնակիչների պատմածի, փրկարարների հետ նույնպես մասնակցում էր հրդեհաշիջմանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչների մեծ մասը պնդում էին, որ, եթե հրշեջներն ուշ ժամանեին, ապա կրակը կտարածվեր 1 տասնյակից ավելի տներով: Հրշեջներին խանգարում էր նաև փողոցի նեղությունը, քանի որ մեքենաները չէին կարողանում ազատ տեղաշարժվել:
Դեպքի վայրում հրշեջների աշխատանքները ղեկավարել են փրկարար ծառայության օրվա պատասխանատու Վարդան Հովսեփյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Արմեն Բադալյանը: Տեղում աշխատել է 40 հրշեջ: Արդեն նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում:
Հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ Մամաջանյանների ընտանիքը ունեցել է հոգեկան խնդիրներ ու բազմաթիվ անգամ ահազանգել են պատկան մարմիններին, ովքեր Մամաջանյաններին մի քանի անգամ փորձել են տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում, սակայն այնտեղ հրաժարվել են ընդունել: Ժամանել են նաև «Սանիթեկ» ընկերության ներկայացուցիչները:
Քիչ առաջ փրկարարները թիվ 135/1 հասցեի՝ այրված տնից դուրս են բերել 3-րդ մարդու այրված մարմինը:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.