Ֆրանսիայի ծովային սահմանապահները առևտրային մի նավ են ստուգել, որի գաղտնարանում հայտնաբերվել է 2,4 տոննա կոկաին: Հայտնաբերված թմրանյութի գինը սև շուկայում մոտ 50 միլիոն եվրո է: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափինն ասել է, որ սա Ֆրանսիաում երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է:
Թեև “Carib Palm” անվանումը կրող նավը կրում է Մոլդովայի դրոշը, սակայն կապիտանը Վրաստանի քաղաքացի Բադրի Բերիձեն է, անձնակազմի անդամներն ուկրաինացիներ են, իսկ սեփականատերը՝ Թուրքիայի քաղաքացի:
“Carib Palm”-ը ուղևորվում էր Լեհաստան: Դեկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի ծովափնյա տարածքում ֆրանսիացի սահմանապահները կանգնեցրել են նավը, խուզարկել են և գաղտնարանում մեծ քանակի թմրանյութ հայտնաբերել: Կապիտանը և նավի անձնակազմի բոլոր անդամները, 11 ուկրաինացի և մեկ թուրք, ձերբակալված են:
Կապիտանի որդին՝ Գեորգի Բերիձեն այսօր լրագրողներին ասել է, թե իր հայրը ոչինչ չի իմացել թմրանյութի մասին: Գեորգի Բերիձն պնդել է, որ կապիտանը երթուղին կատարել է որպես վարձու աշխատող: Նավի սեփականատերը, որի հեռախոսն այժմ անջատված է, Բադրի Բերիձեի հետ պայմանավորվել է, որ վերջինս Դոմինիկյան Հանրապետությունում թուրքական ընկերության կողմից գնված այդ նավը բերի Թուրքիա: Բայց տեղում հայտնաբերվել են անսարքություններ, և վերանորոգումից հետո նավը Մոլդովայի դրոշի ներքո ուղևորվել է Լեհաստան:
Նավի կապիտանը՝ 56-ամյա Բադրի Բերիձեն ծնունդով Բաթումիից է, Վրաստանի քաղաքացի, նավագնացության 22-ամյա աշխատանքի փորձ ունի: «Գրուզիա օն լայն» կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից ասել են, որ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը տեղյակ է միջադեպից և իրավական օգնություն է ցուցաբերում ձերբակալված կապիտանին:
Ֆրանսիայում Վրաստանի հյուպատոսությունն այս խնդրով դիմել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, բայց պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել:
azatutyun.am
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
- 15:10«Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք». Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
- 13:10«Բարեկամություն» միլիոն եվրոյի դիմաց. Ալիեւը իտալական ընկերություններին հրավիրել է օկուպացված տարածքներ
- 14:10Թուրքական ընկերությունը կկառուցի Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի խճուղին
- 13:10Tehran Times. Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերյան հայտարարությունը տարածաշրջանի որոշ երկրներում մտահոգություն է առաջացրել
- 14:10Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
- 12:10Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.