Միջազգային դիտորդները համարում են, որ ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նորվեգական հելսինկյան կոմիտեի, EPDE-ի ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը հայտարարեց. «Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումները, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեական քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից, ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն»: EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ, Ուկրաինայից ժամանած Սերգեյ Տկաչենկոն նկատեց, որ դիտորդական առաքելության Հայաստան ժամանած այլ 6 դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը չեն գործել միջազգային չափանիշներին համապատասխան: Նա մանրամասնեց. «Օրինակ` ԱՊՀ երկրների առաքելության ներկայացուցիչները, դեռ ժամը 12.00-ին, երբ հանրաքվեն ընթացքի մեջ էր, հայտարարեցին, որ հանրաքվեն անցավ օրենքի շրջանակներում, և հույս ունենք, որ հանրությունը ճիշտ ընտրություն կանի: ՌԴ ԿԸՀ նախագահ Վադիմիր Չուրովը հայտարարեց, որ ամեն ինչ բնականոն ընթանում է և ոչ մի խնդիր չեն արձանագրել:Միայն մի քանի տեխնիկական խնդիրների մասին հայտնեց, թե օրինակ, մի ընտրատեղամասում ընտրացուցակները փոքր ինչ բարձր են կախված և այլն: Այնինչ մենք չենք կարող հանրաքվեի կոնկրետ մի դրվագին գնահատական տալ, այլ պետք է սպասել, որ գործընթացն ամբողջովին ավարտվի»:
Միջազգային դիտորդների համար անընդունելի է նաև այն, որ հեռուստաընկերություններով հայտարարում են, թե դիտորդական առաքելությունները դրական են գնահատել հանրաքվեի անցկացումը, մինչդեռ հանրաքվեն դեռ չէր ավարտվել: EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ Ռուսաստանից ժամանած Ռոման Ուդոտը պատմեց, որ անձամբ է արձանագրել մի շարք ընտրախախտումներ. «Վեց ընտրատեղամասերից երեքում ես քվեատուփերի լցոնումներ արձանագրեցի:
Բազում լուսանկարներ տեղադրվեցին ինտերնետում: Կամ այլ տեղամասում ինքս եմ տեսել, թե առավոտյան, երբ դեռ քիչ ընտրողներ էին եկել, որքան շատ քվեաթերթիկներ կային քվեատուփում: Բայց ունենք լրիվ այլ պաշտոնական տվյալներ: Առավոտյան տեսանք, թե ինչ հսկայական թվով թերթիկներ կային քվեարկած, երբ ոչ մի ընտրող դեռ չկար: Առանց այս լցոնումների Հայաստանն ավելի առաջ կգնար: Այն մարդիկ, որ այս ամենն անում են, ՀՀ-ն երկու տարբեր ուղղություններով են տանում ու աղճատում»:
- 13:10Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
- 11:10Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo
- 13:10Հայկական «Boeing 737-300» օդանավը մինչեւ Թեհրան հասնելը եղել է նաեւ Բուլղարիայում. մանրամասներ անհետացած օդանավից
- 13:10ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
- 12:10Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում
- 14:10ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.