Երևանում նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ: Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 14:10«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 12:10Գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա. Նիկոլ Փաշինյան
- 15:10Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
- 14:10Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
- 13:10Եթե այս ամենը ճիշտ է, ապա ԱԺ–ն ու Կառավարությունը ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. քաղաքագետ
- 12:14Ցուցարարները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության 3–րդ մասնաշենք (ուղիղ)
- 11:10Մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք. Արագած Ախոյանն՝ Անդրանիկ Քոչարյանին
- 15:10Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը մերժվել է
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.