«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում եւ Սիրիայում վերահսկվող տարածքներից նավթը համաշխարհային շուկաներ թուրքական Palmali (Palmali Shipping & Agency JSC) ընկերության ադրբեջանցի սեփանակատեր Մուբարիզ Մանսիմովին պատկանող բեռնանավերով փոխադրվելու մասին միջազգային մամուլում հայտնված տեղեկություններից հետո ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) սկսել է հետաքննել ադրբեջանցի ձեռնակատիրոջ բիզնես կապերը ԻՊ-ի հետ:
Ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքի փոխանցմամբ, Միջազգային ԶԼՄ-ների համաձայն` ԻՊ-ն Իրաքում եւ Սիրիայում իր զավթած տարածքներից թուրք միջնորդների միջոցով Թուրքիայի «Ջեյհան» նավահանգստով մաքսանենգ ճանապարհով օրական 50 հազար բարել նավթ է փոխադրում, որի վաճառքից վաստակում է մոտ 1 մլն դոլար:
Նշվում է, որ Մանսիմովին պատկանող ընկերության Շվեյցարիայում եւ Թուրքիայում գտնվող բոլոր բանկային հաշիվները ձերբակալված են, եւ այդ պատճառով արդեն երկրորդ ամիսն է` ընկերության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում:
ՀԴԲ-ի պահանջով Palmali-ի Համբուրգում (Գերմանիա) եւ Ռոտերդամում (Հոլանդիա) գտնվող գրասենյակներում հետաքննություններ են անցկացվում: Palmali-ի բեռնանավերից մեկը ձերբակալվել է Միջերկրական ծովում, իսկ երկուսը` Ատլանտյան օվկիանոսում: Ներկայում ընկերության բոլոր խոշոր բեռնափոխադրումները դադարեցվել են, չեն խոչընդոտվում միայն մանր բեռնափոխադրումները:
Ըստ ադրբեջանական կայքի, հետաքննությունը մոտենում է ավարտին, եւ եթե ապացուցվի, որ Մուբարիզ Մանսումովի մասնկացությունը ԻՊ-ի նավթային բիզնեսին, ապա նրա ընկերությանը մեծ խնդիր են են սպասում:
Մուբարիզ Մանսիմովը Palmali ընկերությունը ստեղծել է 1998 թվականին: Ընկերությունը գրանցում է ստացել Մալթայում: Ընկերությունում, որն աշխարհի 21 երկրներում գրասենյակներ ունի, ընդհանուր առմամբ 28 հազար մարդ է աշխատում:
Palmali-ն 129 բոռնանավեր ունի, որոնք Միջերկրական, Ադրիատիկ եւ Սեւ ծովերով փոխադրում են ռուսաստանյան նավթի 75 տոկոսը: Palmali-ի ամենախոշոր հաճախորդ ընկերությունը British Petrolium ընկերություն է, որը հանդիսանում Ադրբեջանի նավթի արդյունահանման գլխավոր օպերատորը:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության ժամանակաշրջանում Մուբարիզ Մանսիմովը 2007 թվականից թուրքական քաղաքացիություն է ստացել: Թուրքական մամուլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նա հանդիսանում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդու` Բիլալ Էրդողանի, խնամու` Զիյա Իլգենի եւ եղբոր` Մուստաֆա Էրդողանի գործընկերը: Տեղեկություններ կան նաեւ, որ վերջին ամիսներին Մուբարիզ Մանսիմովը ֆինանսական դժվարությունների բախվում նաեւ Թուրքիայում: Եթե Palmali-ի հասցեին մեղադրանքները հաստատվեն, ապա ոչ Էրդողանը, ոչ թուրքական կառավարությունը չեն կարող նրան օգնել:
Վերջին շրջանում մի շարք համաշխարհային ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Palmali խմբի նավթային բեռնանավերը փոխադրում են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արդյունահանված նավթը:
- 14:10Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ
- 13:12Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
- 12:10ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 15:10Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
- 12:10Զգուշացում՝ Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը. Հարութ Սասունյան
- 14:10Հայաստանը վերածվել է կվազիպետության․ Վահե Հովհաննիսյանի հոդվածը
- 14:10100 օրվա մղձավանջ. 2020թ նոյեմբերի 10-ից անցել է ուղիղ 100 օր. Ղազարյան
- 12:10Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան
- 14:10Մենք հայց ենք ներկայացրել վարչական դատարան՝ ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի դեմ, որ թույլ չտան տարածքները զիջել,հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.