Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ու վիրավորների թվում չի բացառվում, որ լինեն նաև ՀՀ քաղաքացիներ: Ճիշտ է, դեռևս հրապարակված չեն տուժածների անունները, սակայն ինչպես Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Գուգ Բադալյանը մեզ փոխանցեց, այդ ժամին դրսում նաև հայեր են եղել: Իսկ ինքը գտնվել է Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։
Նա մեզ պատմեց հետևյալը. «2 պայթյուն լսվեց, չէինք հասկացել, թե ինչ էր, մտածեցինք ինչ-որ փոքրիկ պայթուցիկներ էին հենց տրիբունաներում։ Խաղը շարունակվում էր։ Հետո այն մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում ու գտնվում էին տրիբունաների VIP բաժնում, տարհանվեցին վայրկյանների ընթացքում։ Խաղը վերջացավ, ու ոչ մեկին չէին թողնում դուրս գալ, ոչ ելք կար, ոչ էլ մուտք։ Մարդիկ խուճապի էին մատնվել, բոլորն իջան հենց խաղադաշտ՝ որոշ ոստիկանների ու անվտանգության աշխատողների հրամանով։ Հերթով բոլորին դուրս հանեցին, արդեն 4 պայթյուն եղել էր, որ դուրս եկանք, քաոս էր, բոլորը բղավում էին, վազում, տաքսիներն անվճար էին աշխատում, բոլորին տեղափոխում էին… պայթյունները 2 զանգված ավելի հեռու էր եղել Stade de France-ից»,- մեզ փոխանցեց Գուգ Բադալյանը:
Ըստ նրա՝ վիրավորներն այս պահին գտնվում են Փարիզի տարբեր հիվանդանոցներում, սակայն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն չունեն, քանի որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, և ոչ ոքի չի թույլատրվում տներից դուրս գալ. «Վիրավորների ոչ մի անուն դեռ հրապարակված չէ, ոչ էլ զոհվածների։ Բայց ինձ թվում է՝ կլինեն հայեր, բավականին շատ հայեր եկել էին ֆուտբոլը դիտելու նաև։ Գիշերը Օլանդն արտակարգ դրություն հայտարարեց ու հրաման արձակեց, որ փակվի բոլոր սահմանները Ֆրանսիայի։ Ոչ մի խանութ, ոչ մի մետրո, կազմակերպություն չի աշխատում այսօր Ֆրանսիայում։ Ինձ թվում է, որ այսօր որքան մեքենա տեսնեն կոնտրոլ են անելու։ Զինված ուժերը ևս Ֆրանսիայի փողոցներում են։ Վտանգ անպայման կա, կոչ են արել բոլորին մնալ տանն այսօր»,- նշեց մեր զրուցակիցը։
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
- 15:10«Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք». Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
- 13:10«Բարեկամություն» միլիոն եվրոյի դիմաց. Ալիեւը իտալական ընկերություններին հրավիրել է օկուպացված տարածքներ
- 14:10Թուրքական ընկերությունը կկառուցի Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի խճուղին
- 13:10Tehran Times. Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերյան հայտարարությունը տարածաշրջանի որոշ երկրներում մտահոգություն է առաջացրել
- 14:10Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
- 12:10Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.