Ամերիկյան 1 դոլարանոց թղթադրամը երկար տարիներ համարվում էր միստիկական գաղտնիք և շատ հիպոթեզների աղբյուր, որոնք վերաբերում են թղթադրամի վրա առկա բազմաթիվ խորհրդանիշներին և նշաններին:
1 դոլարանոցի գաղտնիքները.
Արարած
Առանց խոշորացույցի, այդ խորհրդանիշը շատ դժվար է տեսնել: Աջ վերևի անկյունում, 1 թվի կողքը դիտվում է մի փոքրիկ արարած: Դրա առաջացման առումով գոյություն ունեն բազմաթիվ ենթադրություններ՝ որոշ մարդիկ գտնում են, որ դա արծիվ է, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ դա ուղղակի նշան է, որը տեղադրված է կեղծումներից զերծ մնալու համար: Որոշ մարդիկ էլ, ընդհանրապես՝ սարդ են տեսնում, այլ ոչ թե արծիվ, որովհետև սարդը ավելի ռացիոնալ է բացատրում 1 թվի ետևում սարդոստայնի գոյությունը: Գոյություն ունի նաև երրորդ տեսությունը, որի հետևորդները ենթադրում են, որ այդ նշան է գանգ է՝ խաչվող ոսկորներով, որն էլ նկատելի է դառնում, երբ դիտում ես թղթադրամը կողքից:
Տառ
Այստեղ խոշորացույցը պետք չի գա: Չնայած շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Վաշինգտոնի նկարի ձախ կողմը գտնվող «G» տառը: Այդ վայրում դրա գոյությունը ունի տրամաբանական բացատրություն: Այդ տառը՝ թղթադրամի տպագրման համար պատասխանատու Դաշնային պահուստային բանկի նշանակումներից մեկն է: Տվյալ դեպքում «G»-ն նշանակում է Չիկագո:
Ամերիկյան թղթադրամների տառերը նշանակում են՝ «A»-Բոստոն, «B»-Նյու Յորք, «C»-Ֆիլադելֆիա, «D»-Կլիվլենդ, «E»-Ռիչմոնդ, «F»-Ատլանտա, «H»-Սենտ Լուիս, «I»-Մինիապոլիս, «J»- Կանզաս Սիթի, «K» – Դալլաս և «L» – Սան Ֆրանցիսկո:
Այնպես որ, այս տառերում ոչ մի գաղտնիք չկա:
Արծիվ
Թղթադրամի հակառակ կողմում պատկերված է վահանով արծիվ, որը ճանկերում սեղմել է 13 նետ և ձիթենու ճյուղ 13 պտուղներով: Վահանի վրա 13 հորիզոնական և 13 ուղղահայաց գծեր են, իսկ արծվի վրա 13 աստղ:
Ինչո՞ւ հատկապես 13: Ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում 13-ը: Ոմանք ենթադրում են, որ այդ պատկերը իր մեջ կրում է չար, նույնիսկ սատանական իմաստ՝ ակնարկելով համաշխարհային տիրապետման ձգտումը: Սակայն գիտնականները ենթադրում են, որ 13 թվի ճիշտ բացատրությունը այն է, որ կարող է լինել միայն 13 մեկնարկային գաղութ: Ամեն դեպքում, թղթադրամի 13 թիվը հաստատ երկրորդական դեր չի կատարում, եթե առկա են այդքան շեշտադրումներ:
Աչք
Աչքը՝ թղթադրամի ստեղծման օրից դարձել է մեծ հանելուկ: Թվում է թե այն սավառնում է երկնքում և վառ լույս ճառագում: Ի՞նչ կարող է դա նշանակել: Այս խորհրդանիշի շուրջ ծավալված վեճերը ընդգրկում են կարծիք, որ դա Աստված է, ով հետևում է Ամերիկային, և ենթադրություն, որ դա հենց այն ամենատես աչքն է, որը շատ հաճախ հիշատակվում է մասոնների կողմից:
Հռոմեական թվեր
Ուշադիր զննելով բուրգը, նրա հիմքում կտեսնեք տառերի հերթականություն՝ MDCCLXXVI: Այդ «ծածկագիրը» ամենևին էլ գաղտնիք չէ և այն ունի տրամաբանական բացատրություն: MDCCLXXVI-ը՝ հռոմեական թիվ է, որը համապատասխանում է 1776 թվին: 1776թ. Ամերիկան հայտարարեց իր անկախության մասին:
Խաչ
Եթե դիտենք թղթադրամը հակառակ կողմից, ապա կարելի է անմիջապես 1 թվի առջևում տեսնել հստակ ընդգծված խաչ, որը հիշեցնում է հողմաղացի թևեր: Շատերը ենթադրում են, որ այդ խորհրդանիշը կատարված է Մալթական խաչի տեսքով, որում որոշ մարդիկ հայտնի Մալթական ասպետական միաբանության ակնարկ են տեսնում: 1798թ. Մալթայում գտնվող ամրոցը գրավում է Նապոլեոնը, ով ասպետների մեծ մասին արտաքսում է Ամերիկա:
Հինդուիստական Աստված
Այստեղ Ձեզ նորից անհրաժեշտ կլինի խոշորացույց: Ձախ անկյունում գտնվող 1 թվի աջ անկյունի նկարում նկատվում է բարձր կապված մազերով գլուխ: Շատերը ենթադրում են, որ դա Հինդուիստական Աստված Շիվան է: Միգուցե դրան դժվար է հավատալ, բայց դավադրության տեսության հետևորդները գտնում են, որ թղթադրամին հենց Շիվան է, ով հայտնի է նաև որպես «Ավերիչ»:
Չնայած բոլոր տեսությունների և ենթադրությունների, իրական իմաստը, որոնք ներդրված են 1 դոլարանոցի թվերի և խորհրդանիշների մեջ, մնում են Ամերիկայի ամենամեծ գաղտնիքներից մեկը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.