Նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանի տնամերձ հատվածի հարակից դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Հովհաննիսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս կայարանի 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Վաչագան Սարգսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել բութ առարկայի գործադրմամբ գլխի հատվածում ստացած հարվածներից: Մինչ դատաբժիշկը դին կզզներ` ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Վ. Սարգսյանին հարվածել և սպանել է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ, 35-ամյա Ալիկ Գուրջիևը: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են իր տանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս քննիչի մոտ տվել է ինքնախոստովանական ցուցմունք և հայտնել, որ երկաթե ձողով ինքը 2 անգամ հարվածել է Վ. Սարգսյանի գլխին, ինչից հետո, տեսնելով, որ նա մահացել է` դիմել է փախուստի: Քննիչ Դ. Հովհաննիսյանի որոշմամբ Ա. Գուրջիևը ձերբակալվել է:
- 15:10Զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպք է բացահայտվել
- 14:10Արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման, ավազանման զանգվածի արդյունահանման փաստեր
- 13:10ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
- 15:10ԱԱԾ-ն՝ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների ձերբակալման մասին
- 12:10Վարչապետին, պատգամավորներին վիրավորելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի. «Իմ քայլ»
- 15:10«Պատրոն Դավիթը» հերքում է. մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որեւէ բնութագիր չի թաքցվել
- 11:10Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս երկու նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
- 15:10Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն
- 13:22Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին. որդին նրան հայտնաբերել է տան նկուղում՝ կպչուն ժապավենով կապված
- 15:10Գերությունից վերադարձած տղաներից մեկի տունը մատաղի օրը թալանել են
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.