Աշխարհին ցնցել էր Չիլիի հանքափորների պատմությունը, ովքեր մնացել էին հողի խորքերում գտնվող հանքերում: Եվ այդ պայմաններում ոչ միայն կենդանի էին մնացել, այլև դիմացել էին 17 օր: Նրանց այնտեղից դուրս բերելու գործողություններին հետևում էր ողջ աշխարհը:
«Չիլիում փլուզված հանքերից 33 հանքափորների փրկությունն այնպիսի հրաշք էր, որն անգամ աթեիստները չեն կարող հերքել»,- հարյուրավոր քրիստոնյաների ասել է փրկված հանքափորներից մեկը:
Խոսե Էնրիկեսը եկեղեցու բեմից վկայել է Աստծո մասին, Ով իրեն և մնացած 32 հանքափորներին փրկել է մահից:
Նա ասել է, որ միայն այն, որ իրենք կենդանի են մնացել առաջին 17 օրերի ընթացքում, մինչ կարողացել են կապ հաստատել դրսի հետ, արդեն իսկ հրաշք է:
Երբ տղամարդիկ գիտակցել են, որ միայն հրաշքը կարող է իրենց դուրս բերել այդտեղից, հենց Էնրիկեսին են դիմել, ով հայտնի էր՝ որպես հովիվ: Մարդիկ դիմել են նրան, որպեսզի իրենց առաջնորդի աղոթքի:
Հանքափորները տարբեր հավատքներ դավանող մարդիկ են եղել, մի քանիսը, անգամ, աթեիստներ, բայց բոլոր 33-ն էլ մասնակցել են աղոթքներին:
«Մենք բոլորս մի աղոթք ու մի նպատակ ունեինք: Մենք աղոթում էինք՝ «Տե՛ր, բացիր մեզ համար փրկության դուռը: Բացի Քեզնից՝ ոչ ոք չի փրկի մեզ»»,- ասում է Էնրիկեսը:
Աղոթքի հավաքույթները շուտով վերածվել են Աստվածաշնչի ուսումնասիրման հավաքույթների, որոնց ժամանակ Էնրիկեսը քարոզել է հիշողությամբ, իսկ մարդիկ միասին երգել են երկրպագության երգեր:
«Ամենօրյա աղոթքներից հետո Աստծո ներկայությունն ավելի զգայուն էր դառնում,- պատմում է Էնրիկեսը,- սկզբում քաոս և հիասթափություն էր տիրում: Մենք բոլորս տարբեր կերպ էինք արձագանքում: Բայց աղոթքի միջոցով մեր սրտերը փոխվում էին, և մենք մի նպատակի շուրջ էինք համախմբվում: Վախը նահանջում էր, հույսը՝ բարձրանում»:
Հավատքի առաջին մեծ փորձությունը նրանց դուրս բերելու առաջին անհաջող փորձն էր: Բայց նրանք չէին հանձնվում, ընդհակառակը, դա ստիպում էր նրանց ավելի ուժեղ աղոթել, որպեսզի Աստված օգնի փրկարարներին գտնել իրենց:
«Երկրոդ փորձի ժամանակ փրկարարները կարողացան անցք բացել հենց այն հատվածում, որտեղ հավաքված էինք մենք,- պատմում է Էնրիկեսը,- բոլորը՝ նույնիսկ աթեիստները, համաձայնվեցին, որ դա հրաշք է»:
Դրանից հետո նրանք սկսում են աղոթել օրական երկու անգամ: Սնունդ, դեղորայք ու հաղորդագրություններ հարազատներից փոխանցում էին անցքի միջոցով: Բայց երբ փակուղու մեջ գտնվողներից յուրաքանչյուրը ստացավ փոքրիկ Աստվածաշունչ, նրանք սկսեցին ավելի փոխվել:
«Աստվածաշնչի ուսումնասիրությունն ու Խոսքի քարոզչությունը սկսեցին փոխել կյանքեր, ինչպես որ միշտ է տեղի ունենում»,- ասում է Էնրիկեսը:
Անգամ փրկվելուց ու տուն վեռրադառնալուց հետո Աստծո Խոսքը շարունակում է ապրել այդ մարդկանց մեջ ու փոփոխություն բերել շատերի ընտանիքներում: Նախկին ընտանեկան վեճերը վերածվում են ավետարանչության, ինչպես վկայում են հանքափորների կանայք:
Փորձության վերջում 22 հաքափորներ Հիսուսին ընդունել են՝ որպես իրենց Տեր և Փրկիչ:
«Ոչ ոք չի կարող հերքել այն, ինչ մենք վերապրեցին հանքերի խորքերում: Մենք Աստծո զորության վկաներն ենք և այն բանի, թե ինչ Նա արեց այնտեղ: Շատերն իրենց կանանց հետ վատ փոխհարաբերություններ ունեին, բայց սկսեցին սիրել ու հասկանալ նրանց:
Երբ ես ընկերներիս այցելեցի հիվանդանոցում, նրանք բոլորն օրհնում էին Տիրոջ անունը, որ Նա արեց դա իրենց կյանքում: Նրանք բոլորն էլ Աստծո հետ իրական հանդիպում էին ունեցել այնտեղ՝ ներքևում:
Ես սովորեցի լինել ավելի հանդուրժող ու համբերատար: Մենք բոլորս դաս ստացանք Աստծուց այնտեղ՝ ներքևում»,- ասում է Էնրիկեսը:
Աստծո անկասկած ներկայությունը դրդել էր այդ 33 տղամարդկանց վերեբերվել Նրան՝ որպես 34-րդ Անձի, Ով իրենց հետ էր այդ ամբողջ ժամանակ հանքի խորքում:
Էնրիկեսը պատմում է. «Մենք սկսեցինք զգալ այդ Ընկերոջ ներկայությունը, այդ անտեսանելի Հանքափորին: Մենք չէինք կարող տեսնել Նրան, բայց Նա այնտեղ էր՝ մեզ հետ: Մենք այնտեղ 33-ով չէինք, այլ՝ 34-ով, և մենք բոլորս էլ հասկանում էինք դա»:
Հեռուստաընկերությունը նկարահանել է այն պահերը, երբ Էնրիկեսն ու մյուս հանքափորներն իրար հետևից դուրս են գալիս՝ իրենց վերնաշապիկների վրա «Շնորհակալություն Աստվա՛ծ» գրությամբ, ոմանք նույնիսկ ծնկի էին գալիս և սկսում աղոթել. այդպես իրենց շնորհակալությունն էին հայտնում Աստծուն՝ իրենց կյանքը փրկելու համար:
Աստծո ներկայությունն այդպես վերապրելուց հետո Էնրիկեսը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, պատմում իր վկայությունն ու խոսում կենդանի Աստծո մասին, Ով պատասխանում է իրեն կանչողների աղոթքներին:
Էնրիկեսի կարծիքով՝ այս դեպքն Աստված օգտագործում է, որպեսզի մարդկանց բացահայտի իր սերն ու հրավիրի վերադառնալ իր մոտ:
«Այնքան շատ դեպքեր են տեղի ունենում ամեն օր: Մենք գիտենք, որ հազարավոր մարդիկ են մահանում ամեն օր, բայց այս դեպքն ինչ-որ պատճառով Աստված առանձնացնում է,- Բրիտանիայում վկայելիս ասել է նա,- ես չեմ եկել այստեղ ուղղակի զվարճանքի համար: Ես եկել եմ, քանի որ իմ սիրտը շնորհակալությամբ վկայում է Աստծո ողորմության և շնորհքի մասին: Իմ այստեղ գտնվելու միակ պատճառն այն է, որ Աստված կենդանի է»:
Բրիտանիայի հանրությանն ուղղված Էնրիկեսի ուղերձը հենց այսօր Աստծուն փնտրելու կոչ էր:
Նա ավելացրել է. «Խնդրում եմ, մի սպասեք, որ տուժեք ինչ-որ դժբախտ պատահարից, որպեսզի սկսեք փնտրել Աստծուն»:
Աղբյուր՝ bible-facts.ru
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
- 14:10«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»
- 12:10Գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա. Նիկոլ Փաշինյան
- 14:10Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
- 13:10Եթե այս ամենը ճիշտ է, ապա ԱԺ–ն ու Կառավարությունը ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. քաղաքագետ
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.