23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ. Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։
Պարզվել է նաև, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։
Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին Քննչական կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ։
Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով: Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին:
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ: Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու… Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 3:1-4:6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչը խոցելուց 5 օր անց Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների մասին հայտնի լինելուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ պայքարել ահաբեկչության դեմ։
Լրագրողների այն հարցին, թե Թուրքիան մտածո՞ւմ է ներողություն խնդրելու մասին, Դավութօղլուն պատասխանել է. «Մեր օդային տարածքը պաշտպանելը պարտականություն է։ Ոչ մի երկրի ղեկավար պարտականությունը կատարելու համար ներողություն չի կարող խնդրել։ Ոչ մի երկիր թող մեզնից ներողություն չսպասի»,-ասել է Դավութօղլուն։
Երևանը ներառվել է ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում, հաղորդում է Travel.ru տուրիստական սերվիսը։
Նման քաղաքների թվում են Տալլինը, Մինսկը, Ռիգան, Պրահան, Հելսինկին, Բեռլինը, Հռոմը, Վիլնյուսն ու Վիեննան։ Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Լեհաստանը։ Երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը (2200 ռուբլի մեկ օրվա բնակության համար), Հայաստանը (2500 ռուբլի) և Չինաստանը (2700 ռուբլի), հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ամենաբյուջետային ճամփորդություններն ամրագրված են Մինսկում (1900 ռուբլի մեկ օրվա համար), Սոֆիայում (2500 ռուբլի) և Բուդապեշտում (2900 ռուբլի)։ Արտասահմանում երեխաների հետ ամենաերկարատև քաղաքային տուրերն ամրագրում են Պրահայում` միջինը մեկ շաբաթով։
Ընտանեկան հանգստի համար ամենահայտնի լողափային ուղղությունների եռյակը գլխավորում են Պխուկետը (Թաիլանդ), Բալին (Ինդոնեզիա) և Դուբայը (ԱՄԷ)։ Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ամանորյա տոներին լողափային հանգստի համար նախատեսված երկրների հնգյակում ներառվում են Մալայզիան և Ֆիլիպինները։ Թաիլանդում ամրագրում են ամանորյա արձակուրդների համար նախատեսված ամենաերկարատև լողափային հանգիստը` միջինը 10 գիշեր։
Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա:
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իսկ հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն:
ArmLur.am-ին հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ նրան հարազատներից ոչ ոք դեռևս չի տեսակցել. Անդրանիկի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա կալանավորված է. «Քննիչը մեզ ասել էր, որ կարող ենք արդեն գնալ՝ նրան տեսակցելու, սակայն քրեակատարողական հիմնարկում բացատրեցին, որ Շուշի մտնելուց հետո 10 օր պետք է անցնի, որ կարողանանք տեսակցել: Իսկ Շուշի 7 օր առաջ է տեղափոխվել: Կարանտինի մեջ է հիմա»:
Հայրենադարձված ռազմագերու փոխանցմամբ՝ իրենց հայտնի է դարձել, որ Անդրանիկի մոտ հոգեկան ինչ-որ շեղումներ են նկատվում. «Ասում են՝ անհասկանալի շարժումներ է անում: Խառը-խառը բաներ է անում. գլուխը լավ չի: Ադրբեջանում ձեռք բերված այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի, որպեսզի հասկանան ինչպես վարվել Անդրանիկի հետ»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ըստ այդմ՝ եթե Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ լինեն, քրգործը կկարճվի, հակառակ դեպքում՝ նրան ազատազրկում է սպասվում՝ մարտական հենակետը ինքնակամ լքելու մեղադրանքով:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ դեկտեմբերի 3-ին կամ 4-ին, հավանաբար, արդեն հնարավորություն կունենան այցելելու Անդրանիկին:
Ավելին՝ այստեղ
Ռուսական առաջին ալիքի «Քաղաքականություն» հաղորդաշարի երեկվա թեման ռուս-թուրքական հարաբերություններն էին: Քննարկմանը մասնակցում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ:
Քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց քաղաքագետ Գեւորգ Միրզայանի ելույթի ժամանակ, ով անդրադարձավ Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը Արեւմտյան Հայաստանը հայերի ու քրդերի միջեւ բաժանելու մասին:
Գեւորգ Միրզայանը հայ ընթերցողին հայտնի դարձավ համեմատաբար վերջերս, երբ միացավ Հայաստանի դեմ Ռուսաստանի շանտաժի ու սպառնալիքների քարոզչությանը: Շատերն էին նկատել, որ այս ասպարեզում նա ավելի արմատական դիրքերից էր հանդես գալիս, քան ռուսները: Եվ ահա, հայկական ազգանունով այս քաղաքագետը Ժիրինովսկուն փորձում էր համոզել, որ Արեւմտյան Հայաստանը չպետք է տալ հայերին:
Ժիրինովսկին հակադարձեց շատ կոշտ՝ նա Գեւորգ Միրզայանին ասաց, որ նա խոր թիկունքում նստած դուրս է տալիս, եւ խորհուրդ տվեց գնալ Հայաստանում ապրել: Ընսհանրապես, նա Ռուսաստանում ապրող հայերին անվանեց դավաճաններ, որոնց պետք է քշել Հայաստան:
Ժիրինովսկու համար իհարկե հայկական պետություն չկա, Հայաստանը ռուսական կայսրության առաջին գիծն է, իսկ Ռուսաստանը՝ «թիկունքը»: Իսկ հայերն էլ դասալիքներ են, որոնք արժանի չեն հարգանքի:
Ժիրինովսկու հայտարարության մեջ սակայն ճշմարտության հատիկ կա՝ Ռուսաստանի ոչ մի համայնք, ոչ մի ազգություն իր հայրենիքի դեմ այնքան կեղտոտ գործեր չի արել, որքան Ռուսաստանի հայկական ազգանուններ ունեցողները: Սա էլ առիթ է տվել Ռուսաստանում Հայաստանի ու հայերի հանդեպ մեղմ ասած անհարգալի վերաբերմունքի:
Ռուսաստանի հայկական համայնքն ամբողջության մեջ՝ իր պահվածքով, աշխարհայացքով, մշակույթով խիստ յուրահատուկ երեւույթ է՝ մուտացիայի հետեւանքով առաջացած յուրահատուկ ենթաէթնոս: Գեւորգ Միրզայանի օրինակը բավարար է:
mitk.am/
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բագրատունյաց 32 շենքի դիմաց Honda մակնիշի 34 VQ 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 49-ամյա Վարդան Թորոսյանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 34-ամյա Վահան Ղազարյանին պատկանող BMW մակնիշի 14 AA 500 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 28-ամյա Թաթուլ Ավագյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 34 MՍ 779 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապ օգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել վիրավորներին ավտոմեքենայից ու տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել:
Ռուսաստանն արգելել է իր տարածք Թուրքիայից բեռնատարների մուտքը, ինչի պատճառով վրաց-ռուսական սահմանում մեծ խցանումներ են առաջացել:
Դրա հետ կապված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պարզեցնել Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների տարանցման գործառույթը, որպեսզի դրանք Բաքվից Կասպից ծովով լաստանավերով փոխադրվեն միջինասիական երկրներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպերս»–ը, հայտնում է թուրքական ԶԼՄ-ն` նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ալիևի որոշման մասին արդեն տեղեկացրել է տրանսպորտային աշխատողների «UND» տեղական միությանը:
Ըստ տեղեկատվության՝ Ռուսաստանի հետ կապված թուրք բեռնափոխադրողների համար ծագած խնդիրների մասին Ադրբեջանի ղեկավարությանը տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու կատարած այցին:
Այժմ եթե թուրք վարորդներն անգամ մուտքի արտոնագիր և համապատասխան փաստաթղթեր չունենան, Ադրբեջանում նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը թուրք բեռնատարների համար 50 տոկոսով նվազեցրել է նավերի և նավահանգիստների տարիֆները:
Ռուսաստանյան ԶԼՄ-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել Թուրքիայից ժամանող բեռնատար ավտոմեքենաների գործունեության վերահսկողությունը, ինչի վերաբերյալ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի վերցնել Ռուսաստանում, ՌԴ տարածքում արգելվում է Թուրքիայի իրավազորության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունը, արգելվում է թուրքական ապրանքների նեկրումը ՌԴ:
Բացի այդ, հրամանագրում ասվում է, որ տուրիստական օպերատորները պետք է խուսափեն Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքից, ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային թռիչքներն արգելվելու են: 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Թուրքիայի հետ առանց արտոնագրերի ռեժիմը:
Մանրամասները՝ «Արմենպերս»–ում։
Կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց նոյեմբերի 25-ին ձերբակալված, ապակալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նշենք, որ 34-ամյա Վարդանյանը, ով, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պնդմամբ, ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբը, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու և ապօրինի զենք պահելու համար, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից:
Ազգային անվտանգության ծառայության տվյալներով, երիտասարդը, վերադառնալով Իսպանիայից, այս տարվա ապրիլին սկսել է հանցավոր խումբ ձևավորել՝ հավաքագրելով հիմնականում չաշխատող քաղաքացիների:
ԱԱԾ պնդմամբ, խումբը ծրագրել էր Հայաստանում նախադեպը չունեցող հանցագործությունների շարք, այդ թվում՝ պետական գործիչների սպանություններ:
Մինչդեռ Վարդանյանի փաստաբանը պնդում է. — «Գրոհի ժամանակ, այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է։ Դրանից ավել բան չեմ կարող ասել։ Բայց միևնույն ժամանակ նաև պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, որը կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել, ապա կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրաապետության քաղաքացու դեմ»։
Հարցին, թե գուցե Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց հանկարծակիի են բերել, և այդ պատճառո՞վ դիմադրություն չի եղել, Բաղդասարյանը պատասխանեց. — «Գիտեք, կարելի է ցանկացած քննչական փորձառություն կատարել և տեսնել՝ ցանկացած անակնկալ գրոհի ժամանակ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ զենքը գործադրվեր։ Ավելին՝ նկարահանման ժամանակ, որը սփռվեց մամուլում և հեռուստատեսությամբ, այնտեղ ցույց էին տալիս, որ պահունակի մեջ նաև եղել են համապատասխան փամփուշտներ, այսինքն` եթե պատրաստի վիճակում է դա եղել, ցանկացած քննչական փորձառություն կտա դրա պատասխանը, թե քանի վայրկյան էր անհրաժեշտ գոնե մեկ կրակոց արձակելու համար։ Բացարձակ մեկ կրակոց անգամ չի արձակվել, որը, վստահ եմ, իմ ներքին համոզմունքն է նաև, որ չէր կարող ուղղված լինել դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ»։
azatutyun.am
Թուրքիայի զինված ուժերը մոտավորապես 1000 միավոր ռազմական տեխնիկա են տեղաբաշխում Սիրիայի հետ սահմանին: Այս տեղեկությունը հաղորդել է Military-informant.com կայքը: Նշված է, որ տեղաբաշխվող տեխնիկայի մեջ ներառված են թուրքական արտադրության գերժամանակակից «Leopard 2A4» տանկեր, ինժեներական մեքենաներ եւ տանկերի համար նախատեսված կամուրջներ: Այս պահին թուրքական բանակի մոտավորապես 25%-ը դիրքավորված է Սիրիայի սահմանին: Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ, հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ ՌԴ-ն էլ, իր հերթին, հայ-թուրքական սահմանին է 1000 միավոր ռազմական տեխնիկա տեղաբաշխում: Rusdialog.ru կայքի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի առավոտյան հրամայել է 58-րդ բանակին անմիջապես լավագույն ուժերը տեղաբաշխել հայ-թուրքական սահմանին:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.