Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաներին, որոնց կապում են քավոր-սանիկական հարաբերությունները։
Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, այժմ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանի քավորն է։
Քավոր-սանիկական կապեր ունեն նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Վերջինս Բաղդասարյանի որդու կնքահայրն է։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդու հարսանիքի քավորն է։
Նախագահը` Բարսեղ Բեգլարյանի որդու հարսանիքին։
Բարսեղ Բեգլարյանի որդին եւ նրա կինը։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու հարսանիքի քավորն է։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքի քավորն է։
Գագիկ Ծառուկյանն իր հերթին Հովիկ Աբրահամյանի դստեր հարսանիքի քավորն է։
Նա նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի երեխաների քավորն է։
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հարսանիքի քավորն է։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր զավակների քավորն է։
Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կնքահայրն է։
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի երեխաներից մեկի քավորն է։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ եւս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։
Նա նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի քավորն է։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.