Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ով է եղել կրակողը, սակայն անգամ ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորաբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր:
Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ:
Ավելին, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:
Ներքին խնդիրներ
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի աննախադեպ աճի հետևանքով Արևմուտքի հետ Բաքվի հարաբերություններն օրեցօր ավելի և ավելի են լարվում: Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 10-ին, երբ Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև (2015/2840 (RSP))՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես նաև Ալիևի որոշումը փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Արևմուտքի կողմից սուր քննադատության արժանացած այս գործընթացներից ուշադրություն շեղելու հին և փորձված մեթոդն Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղյան հակամարտության սրումն է:
Մեծ քաղաքականություն
Այդուհանդերձ լարվածության աճի հիմնական պատճառներն ավելի շուտ միջազգային գործոններն են, որոնք մի քանիսն են: Նախ և առաջ Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին փոխվել են միջազգային քաղաքական շահերն ու գործընթացները: Մասնավորապես Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերն այսօր մղում են նրան ավելի ակտիվ դեր կատարել միջազգային ասպարեզում: Ձգտելով վերահաստատել ԽՍՀՄ տարածաշրջանային կարևորությունն ու ստիպել Արևմուտքին հաշվի նստել ՌԴ-ի շահերի հետ՝ Մոսկվան արդեն երկու տարի է փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը: Այս մասին կասկածները հին արմատներ ունեն, սակայն 2014թ. ամռանը, երբ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին ընդհարումներն ակտիվացան, Մոսկվան կանչեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Սոչի՝ եռակողմանի հանդիպման: Սա միանշանակ վկայում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Արևմուտքին դուրս մղելու ցանկության մասին:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 15:10Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
- 12:10Զգուշացում՝ Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը. Հարութ Սասունյան
- 14:10Հայաստանը վերածվել է կվազիպետության․ Վահե Հովհաննիսյանի հոդվածը
- 14:10100 օրվա մղձավանջ. 2020թ նոյեմբերի 10-ից անցել է ուղիղ 100 օր. Ղազարյան
- 12:10Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան
- 14:10Մենք հայց ենք ներկայացրել վարչական դատարան՝ ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի դեմ, որ թույլ չտան տարածքները զիջել,հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը
- 15:08Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին. փաստաբանները միացել են կոչին
- 13:10Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
- 12:10ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության նոր ապացույցներ
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.