«Հոկտեմբերի 19-ին ժամանակավոր դադարեցվել են «Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է:
Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմներից է, և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Ասում են՝ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստը հերքել: Բայց Շահինյանը որոշել է Կոստանյանի «սուտ մատնությունը» քթից բերել՝ հարվածելով նրա մտերիմին:
Եվ ահա, մի «գողտրիկ» գործ է հարուցել նրա մտերիմի դեմ: Հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, որը թերևս արվել է ապօրինի: Մենք, անշուշտ, չենք զարմանում, որ ՀՀ քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են: Առավել ևս՝ դատապարտյալներին: Մեզ պատմեցին, որ կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Եղբայրն ասել է՝ 200 դոլարանոց «սպարտիվկեն» խի՞ տամ, դատապարտյալն էլ թե՝ չէ, 30 հազար դրամանոցը տվեք: Պետը գնացել վերցրել է համազգեստը և տարել տուն:
ՀՔԾ-ն նրա տնից «սպարտիվկան» է առգրավել, խանութից էլ՝ տեսագրությունը, որտեղ երևում է, որ պետը գումար չի վճարել, ու այդպես գործ է հարուցվել: Հետագայում թե կալանավորը, թե խանութի աշխատողները հայտարարել են, որ նախնական պայմանավորվածությամբ գումարը վճարելու էր առաջիկայում»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.