«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորած ընդդիմության շտաբի անդամներն այսօր նամակներ հանձնեցին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներին եւ միջազգային կառույցների գրասենյակներին: Նամակում նրանք բարձրաձայնում են իշխանությունների կողմից իրենց հասցեին ուղղված սպառնալիքների մասին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց ճակատի ներկայացուցիչներն ընթերցեցին իրենց նամակ-հայտարարությունը:
«Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահ մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների՝ նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար: Ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ բացի արևմտյան երկրների դեսպանատներից և միջազգային կառույցների գրասենյակներից նամակներ են հանձնելու նաև Իրանի և Ռուսաստանի դեսպանատներին:
«Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայում խաղում է դեմոկրատական շղարշի տակ, դեմոկրատական երկրի իմիջ է ստեղծում, սակայն այստեղ բռնապետ Սերժ Սարգսյանի վարչախումբը հանդես է գալիս նման հայտարարություններով»,- ասաց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության ղեկավար Սյուզան Սիմոնյանը:
galatv.am
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
- 18:26«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը( տեսանյութ)
- 17:50Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ)
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.