Ոստիկանության լրատվական վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը կրկին մնաց անպաշտոն։ Այս անգամ նա զրկվեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից:
Նա ակադեմիայի առաջին պրոռեկտորն էր: Մեր ունեցած տեղեկություններով՝ Շիրինյանը պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել, քանի որ խնդիրներ ու կոնֆլիկտներ ուներ կոլեգաների հետ, իսկ օրերս դրանք արդեն անհաղթահարելի էին դարձել: Նա ասել է, որ մեկնում է հանրապետությունից:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի առաջին տեղակալ է նշանակվել 2014թվականին:
Հ.Գ. Սայաթ Շիրինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով և արժանապատվորեն: Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը: Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան, և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը: Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911.Արտակարգ թերթի» նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ: Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը: Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով: Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար: Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը: Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ, նոր իրողություններով ու սպասելիքներով… Բարին ընդ բոլորին… Հարգանքներով՝ գնդապետ Սայաթ Շիրինյան» :
- 15:10ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է
- 14:10«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 12:10Գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա. Նիկոլ Փաշինյան
- 15:10Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
- 14:10Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
- 13:10Եթե այս ամենը ճիշտ է, ապա ԱԺ–ն ու Կառավարությունը ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. քաղաքագետ
- 12:14Ցուցարարները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության 3–րդ մասնաշենք (ուղիղ)
- 11:10Մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք. Արագած Ախոյանն՝ Անդրանիկ Քոչարյանին
- 15:10Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը մերժվել է
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.