Հնարավո՞ր է արդյոք լուծել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին: Պատասխանելով minval.az ադրբեջանական կայքի այս հարցին, ռուս քաղաքագետ, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը պատասխանել է. “Այո, բայց դա երկարատև էվոլյուցիայի խնդիր է: Պետք է զինվել համբերությամբ”:
Ըստ ռուս փորձագետի, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի Երևանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:
“Եկեք, օրինակ, տեսնենք, թե ինչ է փոխվել վերջին հինգ տարիների ընթացքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը սաստկացրել է ՀՀ շրջափակման գործոնը: Այս ֆոնին հնարավոր է դարձել փոխել Հայաստանի հասարակական կարծիքը փոխզիջման օգտին: Ադրբեջանի ռազմատեխնիկական զարգացումը իր
հերթին ավելի նշանակալի գործոն է դառնում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում ՀՀ վերնախավին նյարդայնանալ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ցանկությունը ավելացնում է “տարածքներ տրանսպորտային միջանցքների դիմաց” բանաձևի կողմնակիցների թիվը: Այսինքն տարբեր
կողմերից ուժեղանում են ճնշումները Երևանի վրա և նվազում են մանևրելու նրա հնարավորությունները”, — նշել է Ա. Կարավաեւը:
Ռուս քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական հնարավոր օպերացիան Հայաստանի և ԼՂՀ դեմ հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այդ պատճառով էլ Բաքուն պետք է համբերությամբ զինվի` խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:
“Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանի ռազմական գործողությունը, ասենք, հինգ տարի առաջ, հանգեցնել հարցի լուծմանը: Կասկածում եմ: Իսկ եթե այն ձախողվեր՞: Այնպես որ, դրական դինամիկա Բաքվի համար, այնուամենայնիվ, կա: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը այս թեմային նվիրված իր ելույթներում պատահական չէ
ընդգծում այն միտքը, թե դիվանագիտական ռեսուրսները Բաքուն դեռ չի սպառել”, — ասել է մոսկվացի փորձագետը:
Ալեքսանդր Կարավաեւը ընդունում է այն կարծիքը, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: “Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար “վերելք” սահմանումը միանգամայն թույլատրելի է, բայց երկկողմ կապերի դինամիկան նշմարվում էր նաև անցյալում: Մոսկվայի
ու Բաքվի կառուցողական ու պրագմատիկ հարաբերություններն իրականություն դարձան Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հոր`Հեյդար Ալիեւի առաջին հանդիպումներից հետո: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում, անշուշտ, եղել են և անկումներ, բայց ընդհանուր դինամիկան, կրկնեմ, բնորոշվում է
կայուն զարգացող հարաբերություններով: Օբյեկտիվորեն դա հազվագյուտ օրինակ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ֆոնի վրա և շահեկանորեն առանձնանում է ՌԴ ԱԳՆ-ի մյուս ուղղություններից: Հիմա այդ հարաբերություններն առավել գրավիչ են, քանի որ Ադրբեջանը, չդիմանալով
Արեւմուտքի քաղաքական ճնշումներին, հայտնվել է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական նույն հատվածում:
Օբյեկտիվ իրողությունների ազդեցության պատճառով Ադրբեջանը գտնվում է պայմանական բարիկադների հակաարևմտյան սեկտորում, որի ոչ ֆորմալ ղեկավարը ներկայում Ռուսաստանն է, Մոսկվան է հիմա գլխավորում այս ճամբարը:
Այնպես որ, նոր պայմաններում ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են հարաճուն զարգացման փուլում, առաջին հերթին`տնտեսական ոլորտում: ՌԴ-ն ու Ադրբեջանը կանգնած են նույն խնդիրները կարգավորելու անհրաժեշտության առջև. խոսքը նախևառաջ ոչ հումքային ապրանքների արտահանման և արտարժույթի ներհոսքի ապահովման մասին է: Բացի այդ, Բաքվի եւ Մոսկվայի էլիտան
ընդհանուր պատմա-քաղաքական բեքգրաունդ ունի: Մեր երկրները միանման ուղղվածություն ունեն նաև իշխանական համակարգը պահպանողական մոդելով, այսպես կոչված`”ոչ լիբերալ ժողովրդավարության” սկզբունքով ձևավորելու խնդրում: Գոյություն ունի փոխազդեցության ևս մեկ գործոն. դա ադրբեջանական
բիզնես-էլիտայի շահերն են Ռուսաստանում: Մենք գտնում ենք, որ այդ բաղադրիչների ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից Ադրբեջանը Ռուսաստանի համար գուցեև ավելի մտերիմ գործընկեր է, քան ՌԴ-ի այլ դաշնակիցներ ԱՊՀ-ում”:
Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս վերելքը ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Մոսկվան բացահայտորեն կանցնի Ադրբեջանի կո՞ղմը, թե՞ պարզապես կսահմանափակի սպառազենի մատակարարումների ավելացմամբ:
Ադրբեջանցի լրագրողի այս հարցին ռուս փորձագետը տալիս է շատ պարզ ու անկեղծ պատասխան.
“Ժամանակակից զենքի մատակարարման ավելացումը Մոսկվայի կողմից ինքնին արդեն մեծ աջակցություն է Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Բայց Ռուսաստանը մտադիր է կարգավորել այս հակամարտությունն
այնպես, որ երկու դաշնակիցներն էլ մնան իր ուղեծրում: Ահա այս խնդիրը շատ ավելի բարդ գործ է, քան կարգավորման գործընթացի պարզապես հեռավոր, “ներգրավված” կառավարումը: Ղարաբաղի հարցում Մոսկվայի համար որոշիչ չէ այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը ընտրել
է “Չմիավորման շարժման” դաշինքին անդամակցելու ռազմավարությունը: Այդ փաստը Երևանին է հիասթափեցնում”:
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
“Երրորդ Ուժ Պլյուս”
- 13:10Հայկական «Boeing 737-300» օդանավը մինչեւ Թեհրան հասնելը եղել է նաեւ Բուլղարիայում. մանրամասներ անհետացած օդանավից
- 13:10ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
- 12:10Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում
- 14:10ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
- 15:10«Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք». Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
- 13:10«Բարեկամություն» միլիոն եվրոյի դիմաց. Ալիեւը իտալական ընկերություններին հրավիրել է օկուպացված տարածքներ
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.