Սահմանադրական դատարանն այսօր պատմական որոշում ընդունեց, որն այսուհետ կօգնի լրագրողներին պաշտպանել տեղեկատվական աղբյուրները։ Գրավոր ընթացակարգով քննության առնելով «Հրապարակ»-ի և «iLur.am»-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի դիմումը, Սահմանադրական դատարանն ըստ էության, բավարարեց այն։ Իրավապաշտպանները վիճարկում էին ԶԼՄ-ների մասին օրենքի և քրդատ․ օրենսգրքի այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, այնուհետև վերաքննիչն ու վճռաբեկ դատարանները պարտադրել էին լրագրողներին աղբյուրները բացահայտել։ ՍԴ-ն գտավ, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն տվյալ դեպքում սխալ են կիրառվել։ Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, Շիրակի այժմ արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր գործադրել հայտնի մարզիկ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ, իսկ ՀՔԾ-ն չկարողանալով բացահայտել հանցագործությունը, պահանջել էր աղբյուրներ բացահայտել։ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, այնուհետև վերաքննիչն ու վճռաբեկ դատարանները քննիչներին օգնող ևԶԼՄ-ներին ճնշող որոշումներ էին ընդունել։ Լրագրողներն, իհարկե, գտել էին չհբացահայտելու ձևերը։ «Հրապարակը» գրել էր ՀՔԾ-ին, որ աղբյուրը չի պահպանվել, իսկ «iLur.am»-ը ուղղակի հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը, իսկ ՀՔԾ-ն կարճել էր վարույթը։ Եւ այսօր ահա, Սահմանադրական դատարանը, փաստորեն, արդարացրեց լրագրողներին, որոշելով, որ դատարանները իրավունք չունեին կիրառել տվյալ օրենքները և դրանց հիման վրա աղբյուրի բացահայտում պահանջել։ ՍԴ որոշման մեջ գրված է․««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետություններում տեղեկատվության բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումը անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար»։ Փաստորեն, ՀՔԾ վարույթը իրականացվել էր ՀՀ Քր․ դատ․ Օր-ի 279-րդ հոդվածի խախտմամբ։ Այս հոդվածում նշված «հաղորդումների» մեջ, որոնց գաղտնիությունը կարող է սահմանափակվել, չի կարող մտնել զանգվածային տեղեկատվությունը։ Այս մասին ՍԴ որոշումը հրապարակելուց հետո խոսեցին իրավապաշտպանները։ Արա Ղազարյանն ասաց, որ երբեք չէր պատկերացնում, թե «երբևիցե այդ հոդվածը կարելի է կիրառել աղբյուրի բացահայտման վերաբերյալ։ Տպավորություն ունեմ, որ արհեստական փորձ արվեց իրենց առջև դրված խնդիրները լուծել այս եղանակով»։ Արտակ Զեյնալյանն էլ ասաց․ «Մենք ամբողջությամբ բավարարված ենք ՍԴ որոշումից, եռամսյա ժամկետում դիմելու ենք վճռաբեկ դատարան և պահանջելու ենք գործի վերաբացում և մեր վճռաբեկ բողոքի քննություն»։ Այսպիսով, տեղեկատվության աղբյուրը կարելի է բացահայտել երեք դեպքերում՝ եթե դա կնպաստի ծանր հանցագործությունների կանխմանը, մյուսը՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի արդարացմանը։ Տվյալ դեպքում այս հատկանիշներից ոչ մեկը առկա չի եղել։
Սյուզան Սիմոնյան
hraparak.am
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
- 14:10«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»
- 12:10Գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա. Նիկոլ Փաշինյան
- 14:10Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
- 13:10Եթե այս ամենը ճիշտ է, ապա ԱԺ–ն ու Կառավարությունը ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. քաղաքագետ
- 12:14Ցուցարարները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության 3–րդ մասնաշենք (ուղիղ)
- 11:10Մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք. Արագած Ախոյանն՝ Անդրանիկ Քոչարյանին
- 15:10Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը մերժվել է
- 11:10Ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին. Ռուբեն Մելիքյան
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.