Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանից տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում, եւ հիմնականում ընթանում են ռուսական ուղղաթիռների եւ զրահատանկային տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ: Մինչ Հայաստանում ու Արցախում փորձում են դուրս գալ շոկից` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններից հետո, երբ վերջինս հասկացնել տվեց, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում, ռուսական կողմը, փաստացի, նոր անակնկալ է պատրաստել` ռազմատեխնիկայի վաճառքի հերթական գործարքի բանակցությունների շուրջ տեղեկատվությունը տարածվեց:
Մոսկվան, ըստ էության, Ալիեւին ոգեւորելու քաղաքականությանը ոչ մի կերպ չի ցանկանում վերջ տալ: Եվ սա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը փորձում է շփման գծում լարվածությունը մեղմացնել, գոնե մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, որպեսզի բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվի, եւ որոշակի ճնշումներ է գործադրում Ադրբեջանի ուղղությամբ: ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա այս աշնանը՝ օրերս նշել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, ապա այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, մեզ մոտ հարուցում է որոշակի անհանգստություն: Մասնավորապես, բռնության աճը, որը դիտվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»: Ի դեպ, Լ. Զանիերը ղարաբաղյան հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի համատեղ ասուլիսում, իսկ մինչ Լավրովի հետ հանդիպումը՝ նա ղարաբաղյան խնդիրը քննարկել էր նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Բորդյուժան նշել էր, թե ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք պայմանավորվել ենք համալիր քայլերի շուրջ, որ պետք է համատեղ կատարենք: Մասնավորապես, քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը եւ իրական քաղաքական գործընթաց դուրս կբերեն այդ շատ հին, բայց շատ սուր հակամարտության կարգավորման խնդիրը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչեւ ամսվա վերջ այցելել տարածաշրջան եւ բանակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։
ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը կախված կլինեն երկու երկրների նախագահների որոշումից. «Դա է լինելու մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք համաձայնություն են տվել բանակցությունների ինտենսիվացմանը։ Մենք հավատում ենք, որ դա կարեւոր քայլ է՝ խաղաղ ճանապարհով տվյալ հակամարտությունը կարգավորելու համար»։ Ստացվում է՝ Ռուսաստանը, մասնավորապես` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ԵԱՀԿ-ի հետ քննարկում է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը, բայց մյուս կողմից՝ ողջունում է Ալիեւի սադրիչ քաղաքականությունը հայ-ադրբեջանական սահմանում` դարձյալ զենքի խմբաքանակի հերթական վաճառքով: Բայց ի վնաս հայկական կողմի` Մոսկվայի «բիզնեսը» չէ միայն խնդիրը: Ռուսաստանը, ըստ էության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միացել է Հայաստանը մեկուսացնելու, շրջափակելու քաղաքականությանը: Օրերս հայտնի դարձավ, որ Իրանը եւ Ադրբեջանը ստորագրել են երկաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր՝ 5 միլիոն տոննա բեռի տեղափոխման մասին: Այն ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստում: «Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կմիացնի Հարավարեւելյան Ասիայի հետ, այն կդառնա կապող օղակ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկաթուղիների միջեւ: Եվ մենք դեռ զարմանում ենք, թե օրեր առաջ, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային տարածքը, ինչո՞ւ ռուսական կողմից որեւէ արձագանք չեղավ: Բոլորին էր պարզ, որ թուրքական ռազմական ուղղաթիռները «պատահաբար» կամ «եղանակային պայմանների պատճառով» չէին հատել հայկական սահմանը, ու նաեւ հստակ էր, որ Թուրքիայի կողմից նման գործողությունը ռուսական կողմի քայլերին ի պատասխան էր, երբ ավելի վաղ ռուսական օդուժը խախտել էր թուրքական օդային սահմանը, որից հետո Թուրքիայի իշխանությունները հանդես եկան բավական կոշտ հայտարարություններով Ռուսաստանի հասցեին: Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, «փայլում» է իր ողջ հմայքով:
- 13:10Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
- 11:10Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo
- 13:10Հայկական «Boeing 737-300» օդանավը մինչեւ Թեհրան հասնելը եղել է նաեւ Բուլղարիայում. մանրամասներ անհետացած օդանավից
- 13:10ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
- 12:10Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում
- 14:10ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
08.03.2021 | 11:10
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.