Ըստ BBC-ի՝ դեռևս այս տարվա սկզբին Թաիլանդում Մատերին Նաովարաթպոնգ անունով աղջկան գիտականորեն սառեցրել էին` նրա ծնողների կամքով՝ վստահ լինելով, որ ապագայում գիտության նվաճումների շնորհիվ հնարավոր կլինի վերակենդանացնել իրենց երեխային: Մատերինի ծնողները բժիշկներ են:
Կրիոգենիկայի մեթոդով սառեցվել է աղջկա ուղեղը, նրա որոշ բջիջներ:
Մատերին մահացել էր քաղցկեղից` 12 վիրահատությունից հետո: BBC-ի աշխատակազմն այցելել է աղջկա ծնողներին և պարզել, որ նրանք նման որոշում են կայացրել` ցանկանալով «երկրորդ հնարավորություն տալ» նրան:
Նրանք հուսով ենոր ամեն ինչ բարեհաջող կլինի։
Տեսանյութը BBC-ն ռեպորտաժով