Այսօր Հայաստանում ակտիվ քննարկվում է մահացածների դոնորական օրգաններն օգտագործելու հնարավորությունը և այդ համատեքստում շատերին հետաքրքրում է, թե հայկական եկեղեցին ինչպես է վերաբերվում ողջ ու մահացած դոնորների օրգանների փոխպատվաստմանը: Այս հարցով NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմել է քահանա Արման Սաֆարյանին:
Հոգևորականների խոսքով, հայկական եկեղեցին այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չունի: Ավելին, նույնիսկ կաթոլիկ եկեղեցին դեռ չի հստակեցրել փոխպատվաստման խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը, հատկապես եթե խոսքը ողջ դոնորների օրգանների մասին է: Իսկ ռուսական եկեղեցին ունի իր դրրքորոշումը, որի հետ համաձայն են հայ հոգևորականներից շատերը:
Ռուսական եկեղեցին դեմ չէ մահացած դոնորների օրգանների պատվաստմանը, նշեց քահանան: Եթե մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են օգնել մեկ այլ մարդու, ուրեմն դրանք կարելի է օգտագործել այդ նպատակով, դրանում ոչ մի վատ բան չկա: Շատ հայ հոգևորականներ նույն տեսակետն ունեն:
Իսկ ահա ողջ մարդկանցից օրգանների փոխպատվաստմանը եկեղեցին ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում, ընդ որում կարևոր չէ՝ թե հատկապես որ օրգանի մասին է խոսքը: Եկեղեցին չի ընդունում նույնիսկ մեկ երիկամի պատվաստումը ՝ չնայած դոնորը միանգամայն ի վիճակի է լիարժեք ապրել մեկ երիկամով:
Բանն այն է, որ փոխպատվաստման նպատակով նույնիսկ զույգ օրգաններից մեկի հեռացումը կարող է սպառնալ դոնորի կյանքին կամ զգալիորեն կրճատել նրա կյանքի տեւողությունը, նշեց քահանան: Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, դա անընդունելի է, քանի որ մարդը չպետք է գիտակցաբար իր կյանքը վտանգի կամ էլ կարճացնի, միայն աստված կարող է որոշել, թե ինչքան պետք է նա ապրի:
«Օրգանը պատկանում է տվյալ մարդուն, ու նա ապրելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին նա, ում ուզում են պատվաստել այդ օրգանը», — բացատրեց քահանան:
Միևնույն ժամանակ եկեղեցին նորմալ է վերաբերում դոնորական արյուն հանձնելուն, քանի որ դոնորի արյունը վերականգնվում է այն հանձնելուց որոշ ժամանակ հետո, և արյուն հանձնելն ինքնին վտանգավոր չէ կյանքի ու առողջության համար:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.