Հոկտեմբերի 8-ին «Մայր Թերեզայի հայկական ծագումն ի լուր աշխարհի հայտարարելու ժամանակն է. այդ մասին վկայում է նաև Պարգև սրբազանը» վերտառությամբ մեր հրապարակումը (http://www.nyut.am/?p=87232&l=am)` Մայր Թերեզայի (Ագնեսա Բոյաջյանի) հոր հայ լինելու վերաբերյալ, լայն արձագանք է ստացել և՛ Հայաստանի, և՛ արտերկրի ընթերցողների շրջանում` բազմահազար ընթերցումներ, բազմաթիվ հավանումներ ու մեկնաբանություններ:
Ավելին. Nyut.am կայքից այս հոդվածը պատշաճ հղում կատարելով հրապարակել են Top-news.am, Asekose.am, Hartak.am կայքերը, «Հայոց Աշխարհ» օրաթերթը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից նույն վկայությունը ստանալով, մեր հրապարակումից հետո, հաջորդ օրը Մայր Թերեզայի հոր հայ լինելու մասին գրել է Hayernaysor.am կայքը, որի հրապարակումն արտատպել են Aadmag.am/կայքը, Magaghat.am, Yerakouyn.com, Henaran.am կայքերը:
Վերջինս իր «Կաթողիկոսի ցնցող վկայությունը հաստատում է Google-ը» վերնագրով հրապարակման մեջ (http://henaran.am/144613.html#sthash.UTes7Lem.6B2pAoRD.dpufhttp://henaran.am/144613.html) Hayernaysor.am-ի հիշյալ տեղեկատվությանը հավելել է նաև հետևյալը.
«Հայկական միջավայրում տարածված այս տեղեկության հաստատումը փորձեցինք գտնել google որոնողական համակարգում. ռուսական Վիկիպեդիան ի զարմանս մեզ հստակ նշում է, որ Մայր Թերեզան Ագնես Գոնջե Բոյաջիուն /Բոյաջյան/ ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում ալբանուհի Դրանֆիլեի եւ հայ Նիկոլայի ընտանիքում:
Նրա ծնողները կաթոլիկներ էին: Նա ուներ քույր եւ եղբայր` Ագատան եւ Լազարը: Ընտանիքը բավական ապահով էր: Դրանֆիլեն շատ ժամանակ էր տրամադրում աղոթքին եւ երեխաների հետ այցելում էր աղքատ ընտանիքների: Երբ 1919 թվականին Նիկոլան մահացավ, Դրանֆիլեն սկսեց կարուձեւով գումար աշխատել եւ որդեգրեց 6 որբերի»:
Մենք, իհարկե, նույնպես փորձեցինք ռուսական Վիկիպեդիայում(https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%82%D1%8C_%D0%A2%D0%B5%D1%80%D0%B5%D0%B7%D0%B0#.D0.91.D0.B8.D0.BE.D0.B3.D1.80.D0.B0.D1.84.D0.B8.D1.8F) Մայր Թերեզայի անվան դիմաց գտնել Henaran.am-ի հայտնած այս տեղեկատվությունը, բայց չգտանք: Այստեղ հայի փոխարեն, որպես Մայր Թերեզայի հոր ազգություն, նշված է арумына (մակեդոնական ռումինացի), իսկ դրա հղումը տրված է Վատիկանի «Մայր Թերեզայի կենսագրությունը» նյութի վրա (http://www.vatican.va/news_services/liturgy/saints/ns_lit_doc_20031019_madre-teresa_en.html), որում, սակայն, Նիկոլայի հայ կամ մակեդոնական ռումինացի լինելու մասին որևէ տեղեկատվություն չգտանք: Բնականաբար, հարց առաջացավ` ռուսական Վիկիպեդիան որտեղի՞ց է վերցրել Մայր Թերեզայի հոր` մակեդոնական ռումինացի լինելու մասին տեղեկությունը…
Ճանաչելով Henaran.am կայքի տվյալ հրապարակման հեղինակին, չեմ կարծում, թե նա ռուսական Վիկիպեդիայում «арумына» բառը կարդալով, կեղծել ու Մայր Թերեզայի հորը ներկայացրել է հայ, կամ թեկուզ «арумына» բառը շփոթել է «армянин» բառի հետ` չնկատելով ակնհայտ տարբերությունը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ…
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հիշյալ կայքի հոդվածագրից բացի ռուսական Վիկիպեդիայում Մայր Թերեզայի հոր հայ լինելու մասին տեղեկությունը տեսել է նաև իմ ֆեյսբուքյան ընկերուհիներից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի աշխատակից Մարիամ Բադալյանը: Նա ուղղակի վստահեցրեց, որ տեսել է անձամբ, իսկ քիչ հետո, շաբաթ երեկոյան կողմ նաև պարզեց և ինձ հայտնեց տարբերության պատճառը` «Այս հատվածը հաստատ ինչ-որ մեկը երեկվանից հետո փոխել է, առավոտյան էլ եմ նայել, դեռ կար… այսինքն ինչ-որ մեկը հստակ մշակել է լինքը իմ նայելուց հետո»:
Որպես իր ասածի ապացույց, Մ. Բադալյանը ներկայացրեց ռուսական Վիկիպեդիայի` Մայր Թերեզային վերաբերվող էջի հղումը, որտեղ հստակ նշված էր` «• Последнее изменение этой страницы: 08:11, 10 октября 2015.» (Ի դեպ, տվյալ էջի համապատասխան հատվածները մեր կողմից համակարգչի մոնիտորից համապատասխան եղանակով նկարվել-պատճենվել են):
Այսօր` հոկտեմբերի 12-ին, հայտնաբերեցինք, որ առավոտյան ժամը 10:22-ին ինչ-որ մեկը ևս մեկ փոփոխություն է կատարել` Последнее изменение этой страницы: 10:22, 12 октября 2015. (տես էջի վերջում` https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%82%D1%8C_%D0%A2%D0%B5%D1%80%D0%B5%D0%B7%D0%B0#cite_note-2):
Անդրադառնանք նաև Վատիկանի կայքում ներկայացված Մայր Թերեզայի վերոնշյալ կենսագրությանը, որի սկզբում, որպես Մայր Թերեզայի ուղղակի խոսք, ներկայացված է հետևյալը` «Ես արյամբ ալբանուհի եմ, քաղաքացիությամբ` հնդկուհի»: Նախ, մենք չգիտենք սա իր իսկապե՞ս իր խոսքն է, թե ինչ-որ մեկի կողմից ներկայացված է նրա անունից: Սակայն քանի որ այդ կապակցությամբ ձեռքի տակ փաստ չունենք, համարենք, որ իսկապես իր խոսքն է: Հետո ի՞նչ… Ինչո՞ւ մոռանանք, որ նա միայն հոր կողմից հայկական արյուն և ծագում ունի, իսկ մոր կողմից` ալբանական: Բացի այդ, միանգամայն հնարավոր է, որ իրեն առավելապես ալբանացի է զգացել` ապրելով ոչ հայկական միջավայրում, խոսելով ոչ հայերեն և ավելի շատ ալբանուհի մոր ազդեցությունը ու դաստիարակությունը կրելով: Ի վերջո, չմոռանանք նաև, որ մայրական գենը գերիշխող (դոմինանտ) է, ինչի մասին հրեաները շատ վաղուց գիտեին, երբ գենետիկան դեռ որպես գիտություն հայտնի չէր: Այսինքն` Վատիկանի էջում հրապարակված Մայր Թերեզայի կենսագրականը դեռ չի հերքում Վազգեն Առաջին կաթողիկոսին նրա հայտնած ու Պարգև սրբազանի վկայած այն տեղեկությունը, որ Մայր Թերեզայի հայրը հայ է եղել` Արևմտյան Հայաստանից:
Հիշյալ հոդվածի հրապարակումից հետո նաև մի այսպիսի հարց ստացա` եթե Մայր Թերեզայի հայրը հայ է եղել, ապա նա ինչո՞ւ այդ մասին միայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է հայտնել: Ի՞նչ իմանամ, երջանկահիշատակ սուրբը, ցավոք, հիմա ննջեցյալների շարքում է, և որևէ մեկս նրան այդ մասին չենք կարող հարցնել: Բայց ո՞վ ասաց, որ նա այդ մասին միայն մեր կաթողիկոսին է հայտնել, որտեղի՞ց այդ վստահությունը, գուցե ուրիշների՞ն էլ հայտնել, ասենք, ևս մեկ-երկու հոգու, բայց նրանք ինչ-ինչ պատճառներով նախընտրել են լռե՞լ… Մոռացել ենք, որ աշխարհում հայերիս հետ խնդիրներ ունեցողներ կան, ու խոսքը միայն թուրքերի մասին չէ… Ի վերջո, Մայր Թերեզան ինքն էլ կարող էր խուսափել այդ մասին բարձրաձայնելուց` նկատի ունենալով, որ իր առաջընթացի և թեկուզ հանուն մարդկության կատարվող գործերի ճանապարհին աշխարհի ազդեցիկների մի մասի կողմից եթե նույնիսկ խոչընդոտներ չլինեն, ապա համապատասխան աջակցություն էլ չի լինի:
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
- 18:26«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը( տեսանյութ)
- 17:50Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ)
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.