23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Տոն բոլոր սուրբերի, հին և նոր, հայտնի և անհայտ
Հիսուս ասում է.
-Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք: Վախեցե՛ք նրանից, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցեք նրանից: Հինգ ճնճղուկի գինը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից: Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է: Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին:
-Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ։
(Ղուկասի ավետարան 12:4-9)
Ուրեմն մենք էլ դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որ իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-2)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետևանքով ողջ մնացած ուղևորներ չկան:
Ավելի վաղ փրկարաները հայտարարել էին, թե հույս ունեն ողջ մնացածների գտնել ինքնաթիռի բեկորների տակ:
Զոհերի մարմինները ուղարկվելու են Կահիրե, որտեղից էլ՝ Ռուսաստան, հայտնում է ntv.ru-ն:
Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրը հայտնել է, որ առաջին 100 մարմինները պատրաստ են Կահիրե ուղարկելու համար:
Ըստ TASS-ի՝ մարմինների տեղափոխմամբ կզբաղվի ռազմական ավիացիան:
Օդանավի ավելի քան 220 ուղևորները եղել են ՌԴ քաղաքացիներ:
Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաներին, որոնց կապում են քավոր-սանիկական հարաբերությունները։
Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, այժմ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանի քավորն է։
Քավոր-սանիկական կապեր ունեն նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Վերջինս Բաղդասարյանի որդու կնքահայրն է։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդու հարսանիքի քավորն է։
Նախագահը` Բարսեղ Բեգլարյանի որդու հարսանիքին։
Բարսեղ Բեգլարյանի որդին եւ նրա կինը։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու հարսանիքի քավորն է։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքի քավորն է։
Գագիկ Ծառուկյանն իր հերթին Հովիկ Աբրահամյանի դստեր հարսանիքի քավորն է։
Նա նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի երեխաների քավորն է։
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հարսանիքի քավորն է։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր զավակների քավորն է։
Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կնքահայրն է։
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի երեխաներից մեկի քավորն է։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ եւս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։
Նա նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի քավորն է։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 17 երեխայի մարմին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Ահա նա՝ 21-ամյա Քոնրադ Աներուդը՝ Շվեդիայից։ Նա աշխատում որպես մոդել ու բարմեն, զբաղվում է երաժշտությամբ ու Instagram վարում։ Նրան տեսնելով՝ շատերն են իրենց անկեղծ զարմանքն արտահայտել նրա և աշխարհահռչակ կինոաստղի ապշեցուցիչ նմանության կապակցությամբ: Աներուդն ավելի քան 40 հազար բաժանորդ ունի:
Աններուդն ինքն էլ գիտի, որ շատ նման է միլիոնավոր մարդկանց կուռքին: Բայց նրան այդքան էլ դուր չի գալիս, որ մարդիկ իրեն շփոթում են դերասանի հետ. «Իհարկե երբեմն լարում է, երբ մարդիկ ինձ ոչ թե իմ անունով են կոչում, այլ Լեո են անվանում: Բայց Լեոյին նման լինելը լավ է, քանի որ նա գեղեցիկ տղամարդ է »։
«Ես երբեք նման խելահեղ ու անսովոր վիճակում չէի հայտնվել։ Ամռանը հանգստանում էի Իտալիայում, սեփական մաշկիս վրա զգացի աստղի կյանքի բոլոր դժվարությունները: Բոլորն ինձ Լեո էին անվանում ու ցանկանում էին հետս լուսանկարվել»- ասում է Քոնրադը ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։ Ցանկը՝այստեղ։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագահն արդեն հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։
Նախագահը հանձնարարել է նաև ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին նախարարության օդանավերն ուղարկել ավիաաղետի վայր:
Նշվում է նաև, որ երկրի նախագահը ՌԴ Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ կազմակերպել ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին օգնության տրամադրման գործընթացը։
Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Ըստ տվյալների՝ օդաչուն խնդրել է դիսպետչերներից տեխնիկական խնդիրների պատճառով շեղվել նախանշված ուղուց ու վայրէջք կատարել Կահիրեում: Դրանից հետո ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է:
Օդանավի կործանման վերաբերյալ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝այստեղ։
Սա ի՞նչ է նշանակում: Այս էլ որերորդ անգամ այցելում ենք հերոս եղբորս շիրիմին և քարանում մի քանի մետր հեռավորության վրա , աշխարհն ասես շուռ է գալիս գլխիդ (արդեն իսկ շուռ եկած աշխարհը): Ծաղկամաններում դրված արհեստական ծաղիկները գողացված են …
Խնդիրն ամնեևին նոր ծաղիկ գնելու մեջ չէ: Շաբաթվա հինգ օրը պանթեոնում ենք և առանց ծաղիկների չենք գնում : Խնդիրը նրանում է , թե ինչու՞ պանթեոնի տարածքը չի հսկվում, ինչու՞ պիտի սևազգեստ մայրերն ամեն անգամ նորից սպանվեն, ինչու՞ : Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում այն հարազատի ու ծնողի հետ, երբ որդու գերեզմանը դատարկ է տեսնում:
Չէ՞-որ մենք հիմա ապրում ենք այդ ծաղիկներով, պանթեոնի մաքրությամբ…
Ինչպե՞ս լռես ամեն անգամ, երբ աղբը կիտում են այդ սրբավայրի շեմին, երբ կովերը արածում են գերեզմանների վրա բարձրացած և արածում են այդ մարդկանց ծաղիկները: Որտե՞ղ են պատասխանատուները, երբ գերեզմանները քանդում են :
Երեկ այցելեցինք եղբորս…ծաղիկները չկան …կանաչ գորգը, որ ամրացված է գերեզմանից մի կողմն արդեն բարձրացված է , երկաթները թեքված…այս անգամ գողանալ չէր հաջողվել… Սիրտս պայթելով վազեցի դեպի Տիգրանի գերեզմանը, որ քիչ հեռվում է ( մի քանի օր առաջ մայրիկիս հետ այցելել ու ծաղիկներ էինք դրել Եղնիկներում զոհված տղայի շիրիմին ու տեսել էի, որ գերեզմանը կառուցված է նույն ձևով): Վազեցի տեսնեմ՝ միայն Զորիս ծաղիկներն են տարել, թե ̀ Տիգրանինն էլ չկա ու… սարսափեցի, նկարներում տեսեք, թե վայրենիներն ինչպես են պոկել ու գողացել փռված գորգը:
Խնդրում եմ արձագանքեք և լուծում տվեք այս հարցեին:
Գերեզմանատեղի համար ահռելի գումարներ են վերցնում, իսկ նման դեպքերում ու՞ր են :
Թող տեսախցիկներ տեղադրեն, կամ ըստ հատվածների պահակներ նշանակվեն,…
Ու՞մ համար են մեր հերոսները զոհվել…նման անմարդկայինների՞ :
Իմ եղբայրը նման հայի համար չի տվել իր կյանքը:
Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում երեկ երեկոյան ինքնասպանություն է գործել ամիսներ առաջ Մալաթիայում եղբորը կացնահարելու մեջ մեղադրվող՝ 36-ամյա Կարապետ Կարապետյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հոգեբուժարանից: Ըստ տեղեկության՝ երիտասարդը կախվել է ծխասենյակի պատուհանի ճաղավանդակից՝ սավանի միջոցով:
«Մտել էր՝ ծխելու, մի քանի րոպե դուրս չի եկել, սանիտարն ասել է՝ դուրս արի, պատասխանել է՝ հլը չեմ վերջացրել, մի քանի րոպե հետո եկել, տեսել են՝ կախվել է: Անմիջապես կտրել են սավանը, իջեցրել են, արհեստական շնչառություն են տվել, շտապօգնության բրիգադի աշխատակիցներն էլ են նման փորձեր արել, բայց նա արդեն մահացած է եղել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի բժիշկը:
Նրա խոսքով՝ Կարապետն իրենց մոտ էր տեղափոխվել ծանր փսիխոզով: «Որոշակի առաջընթաց էր նկատվում մոտը, լարվածությունն անցել էր, պարզապես միշտ անտրամադիր էր»,- ասաց նա և հավելեց, որ Կարապետը երբևէ իր մտադրության մասին չի հայտնել, վարքից էլ չի զգացվել, որ հնարավոր է նման քայլի դիմի:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էր նույն տան բնակիչ՝ 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով: Նախաքննությամբ պարզվել էր, որ Վլ.Կարապետյանի գլխին կացնով հարվածներ էր հասցրել նրա եղբայրը՝ Կ.Կարապետյանը: Նա ինքնախոստովական ցուցմունք էր տվել և հայտնել, որ եղբայրը մշտապես ծաղրում էր իրեն, ընկերների մոտ ստորացնում: Օգոստոսի 20-ին Կ. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Մեր տեղեկություններով՝ Կարապետ Կարապետյանը հոգեկան խնդիրների պատճառով ժամանակին կիսատ էր թողել ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպանված երիտասարդին հայտնաբերել էր մայրը: Սպանված Վլադիմիր Կարապետյանն ամուսնացած չէր, նախկինում դատապարտված էր եղել, բնակվում էր եղբոր հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է: Վ.Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ: Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով: Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը. վերջինս 16-ամյա մի երիտասարդ է: Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի: Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի: 16-ամյա երիտասարդը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է դեպքի հանգամանքները: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.