«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և մի շարք բացահայտումներ արել: Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է քննությանը չխոչընդոտելու համար: «Վերջերս իմացա, որ «Յանուս» արտիստական թատրոնի կողմից ղեկավարվող տարվա լավագույն դերասանուհի Աննա Միսակյանը, ով մեզ մոտ երկար տարիներ աշխատում է, և ես իրեն վաղուց եմ ճանաչում, խոսել է իմ մասին, ասել, թե ես իրեն վախեցրել եմ, աշխատավարձ չեմ վճարել, գումարելով տարիքային տարբերություններ։ Ուզում եմ, որ այս հիմարությունները դադարեցվեն, ուզում եմ, որ հասարակությունը քաջ գիտակցի, որ ես այսօր ձերբակալված եմ ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար: Այն, ինչ ասում է Աննա Միսակյանը, ամբողջությամբ սուտ է, որը չի կարող որևէ կերպ հիմնավորել: Ես կողմ եմ, որ նա հարցազրույցներ տա, որովհետև նա այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ կապ չունեն, և խնդիր է ունենալու դրանք հիմնավորելու հետ կապված»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ և ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս և այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:
– Դեպքի օրն ինչպե՞ս և ինչո՞ւ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն:
– Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին: Այդ օրը բացառություն չէր, Աննան խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետև եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա էլ ասաց, որ որպես բախտագուշակ, էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ:
– Իսկ ի՞նչ եղավ այնտեղ:
– Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12-ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետև Անիին մեկ շաբաթ-10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց: Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր: Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարևոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում:
– Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:
– Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետև դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները:
– Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք:
– Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին: Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաև Անիի դեպքում:
– Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ:
– Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետև Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ:
– Լավ, այդքան մտերիմ եք եղել, նա թշնամիներ, հակառակորդներունե՞ր, ո՞վ կարող էր սպանել Անիին:
– Անին այնքան բարի անձնավորություն է, որ ոչ մեկին վնաս տված չկա, մարդկանց օգնում էր, նույնիսկ եթե գալիս էին, վճարունակ էլ չէին լինում, միևնույն է, օգնում էր:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.