Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, Ադրբեջանում քաղաքական ապաստան ստացած Վահան Մարտիրոսյանին ադրբեջանական կողմը կվերացնի: «Ընդ որում, ոչ Ադրբեջանում, այլ մի երրորդ երկրում, օրինակ ՝Թուրքիայում ու կվերացնեն մի դժբախտ պատահարի միջոցով: Վահանի հետ աշխատել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, ակնհայտ է, որ Վահանը խոսում է հաճույքով, ամեն ինչ անում է իր կամքով: Հարց է առաջանում՝ արդյոք որեւէ երկիր ազատության մեջ կթողնի՞ մի մարդու, ում հետ կոնտակտի է դուրս եկել, այստեղ կան գայթակղելու ձեւերը, գումարներ և այլ հարցեր»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Սաֆարյանը: Նա Վահան Մարտիրոսյանի ասուլիսից տպավորություն է ստացել, որ այն ավելի վաղ էր նախապատրաստվել. «Վահանի խոսքն անխռով էր, հավաք, առանց հուզմունքի, բավականին ճիշտ ընտրած թիրախներով: Շատ քաղաքական գործիչներ կնախանձեին այդպիսի պրոֆեսիոնալ ասուլիս ունենալ: Գտնվելով հակառակորդի երկրում ևունենալ նման վստահություն, դա նշանակում է չգտնվել հակառակորդի հողում»:
Անդրադառնալով ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի արձագանքին, թե «էլեմենտար բան է, նստել է ավտոն ու գնացել և ցանկացած քաղաքացի էլ կարող է սահմանը հատել», պարոն Սաֆարյանը նկատեց, որ Գորիկ Հակոբյանն իր տեղում չէ. «Սերժ Սարգսյանը պետք է մտածի նրան փոխարինելու մասին: Մի շարք գողությունների մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը ինչպես կարող է հանգիստ լքել Հայաստանը: Սա նշանակում է՝ Գորիկ Հակոբյանն ուղղակի Հայաստանում խթանում է հանցագործությունը, այսինքն՝ բոլոր հանցագործները կարող են հանցագործություն անել ու հանգիստ գնալ»: Իսկ սահմանային միջադեպերի հարցում ՀԱՊԿ-ի պահվածքը պարոն Սաֆարյանի համար բավականին տարօրինակ է: Նա հիշեց, որ 2008-ին Հայաստանը, ինչպես այս տարի, կրկին ստանձնել էր ՀԱՊԿ-ի նախագահությունը ու դեռ 2008-ին՝ ՀՀ անվտանգության պահպանման համար կարեւոր մի շարք համաձայնագրեր էին ստորագրվել: Պարոն Սաֆարյանի խոսքով, Հայաստանն այս տարի կրկին նախագահելով ՀԱՊԿ-ը՝ լավ հնարավորություն ունի փորձարկել դաշինքի նշանակությունը իր անվտանգության պահպանման առումով. «Ոչ մի բան չպետք է խանգարի ՀՀ-ին՝ քննարկել իր ռազմաքաղաքական անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Հայաստանը ոչ միայն սահմանին պետք է պատժի հակառակորդին, այլեւ միջազգային հարթակներում ու միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանին զսպելու քաղաքականությանն անցնի: ՀԱՊԿ-ը այդպիսի կառույցներից մեկը պետք է դառնա: Բայց Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում որեւէ ձեւով դաշինքի մյուս անդամներին Հայաստանի խնդիրների նկատմամբ պարտավորված չի դարձնում, որեւէ կերպ չի ավելացնում Հայաստանի պաշտպանվածությունը»: Պարոն Սաֆարյանը մասամբ է համաձայն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ասածներին, թե ամեն մի կրակոցի համար չեն կարող դիմել ՀԱՊԿ-ին. «Իհարկե, ճշմարտություն կա, բայց երբ արդեն հակառակորդը օգտագործում է զինատեսակներ, որոնք պատերազմին բնորոշ իրավիճակ են ստեղծում, պետք չէ հապաղել»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.