Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող սնղչին, որի մոտ մահվան օրը` սեպտեմբերի 10–ին, էջմիածնեցի 13-ամյա Լիանա Ասատրյանին տարել են հարազատները, պնդում է, որ ինքը ոչինչ չի արել, որը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
«Երեխային բերեցին ինձ մոտ, ասացին՝ ոտքը ցավում է: Ես տեսա, որ տաքություն ունի, չմերսեցի, ասեցի՝ տարեք հիվանդանոց, քանի որ սովորաբար նման դեպքերում ոչ թե հոդերի խնդիր է լինում, այլ հնարավոր է՝ ցավա, որովհետև երեխան թոքաբորբ կամ այլ հիվանդություն ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սնխչին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա հերքեց Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի հայտնած տեղեկությունը, թե ինքը շաքարային դիաբետով հիվանդ աղջկան ոտքի մերսում է կատարել։
Լիանայի մորաքույրը` Քրիստինե Մովսիսյանը, նույնպես NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց սնղչու ասածը։
«Ոչ մի մերսում էլ սնղչին չի արել։ Նա միայն մեզ ուղղություն է տվել, որ երեխան տաքություն ունի, ճիշտ կլինի` տանենք հիվանանոց։ Տարել ենք հիվանդանոց, երեխան ճանապարհին մահացել է»,– ասաց մորաքույրը։
Հիշեցնենք, որ Լիանա Ասատրյանը, որն ի ծնե շաքարայի դիաբետ էր ունեցել, սեպտեմբերի 10–ին մահացել էր Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին: Վաղարշապատի պոլիկլինիկայից NEWS.am-ին հայտնել էին, որ Լիանա Ասատրյանը դեպքի օրն իրենց մոտ հետազոտվել է, մանկական վնասվածքաբանը ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, որը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել: Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
- 18:26«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը( տեսանյութ)
- 17:50Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ)
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.