ԱԺ-ում շարունակվում է Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին որոշակի հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նոր սահմանադրության նախագիծը ի՞նչ դրույթներ է պարունակում, որոնք ուղղված են բացառելու կոռուպցիայի և հովանավորչության այն երևույթները, որոնց գոյությունը հնարավոր է դարձրել գործող Սահմանադրությունը, Վարդան Պողոսյանին նման հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը և գործող Սահմանադրության պայմաններում ստեղծված իրավիճակից մի քանի դրվագ ներկայացրեց։
«2013թ. հունիսի 1–ին Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել իր տան բակում, Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կոպիտ ձևով կոծկել է նրա մասնակցությունը միջադեպին, Կոստանյանը դրանից հետո նախագահի կողմից առաջադրվել է գլխավոր դատախազի թեկնածու։ Սուրիկ Խաչատրյանը նախկինում երեք անգամ դատված է եղել, սակայն դա նրան չի խանգարել դառնալ Սյունիքի մարզպետ։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2015թ. օգոստոսի 17–ին տասնյակ մարդկանց աչքի առաջ ծեծի է ենթարկել և առևանգել «Էյր Արմենիայի» սեփականատիրոջը, իրավապահ մարմինները գործը կոծկել են, նրան չեն ենթարկել քրեական պատասխանատվութան»,– նշեց Փաշինյանը։
Պատգամավորը նաև մատնացույց արեց պետական պաշտոնյաներից մի քանի հայտարարագրերը. չնայած 20 տարի պետական պաշտոնններ զբաղեցնելու հանգամանքին, 2012թ. պաշտոնապես Սուրիկ Խաչատրյանը 20 մլն դոլար է հայտարարագրել, Հովիկ Աբրահամյանն անկախությունից ի վեր եղել է պետպաշտոնյա, սակայն 2013թ. իր կնոջ հետ միայն պաշտոնապես 6 մլն դոլար է հայտարարագրել, Գագիկ Խաչատրյանն ու իր կինը 2012թ.` ավելի քան 6 մլն դոլար։
Արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Չնայած իր հայտարարություններին` Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի համար ողջունում եմ»։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.