Աշխարհում ներկայիս իրադարձությունները բուլղարացի հայտնի պայծառատես Վանգայի կանխատեսումներին նոր իմաստ են հաղորդում, գրում է Комсомольская правда-ն։
«Շատ մարդիկ կտուժեն։ Դժբախտությունները կթափվեն բոլոր կողմերից, կվերաբերվեն բոլոր ազգերին։ Մարդիկ կքայլեն բոկոտն ու մերկ, կլինեն քաղցած, կապրեն առանց վառելիքի և լույսի»,- գուշակել է Վանգան նախորդ դարի 80-ականներին։
Դեռևս մի քանի տարի առաջ մեկնաբանները ենթադրում էին, որ խոսքը համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին է։ Սակայն գուշակությունը կատարվեց այլ կերպ. դա այժմ բացահայտ է, գրում է լրատվամիջոցը։ Վանգան մի քանի տասնամյակ առաջ «տեսել» էր ներկայիս փախստականների ամբոխները։ Կարծես, նա գիտեր նաև պատճառը՝ պատերազմը, որը սկսել է Արևմուտքն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
1978-ին Բոյկա Ցվետկովան, ով գրանցել է Վանգայի բոլոր խոսքերը, ձայնագրել է գրեթե չկապակցված խոսքեր՝ «Կգան ծանր ժամանակներ։ Մարդիկ կբաժանվեն հավատքի առումով։ Սիրիան կընկնի հաղթողի ոտքերի մոտ, սակայն հաղթողն այն չի լինի»։
Նա նաև գրանցել է Վանգայի հետևյալ խոսքերը՝ «… եղբայրը եղբոր դեմ դուրս կգա, մայրերը կթողնեն իրենց երեխաներին։ Յուրաքանչյուրը փրկվելու միջոց կփնտրի միայնակ»։
Վանգայի կանխատեսումների համաձայն՝ մինչ 2043թ. Եվրոպայում կիշխեն մուսուլմանները։ Այս և քիմիական պատերազմի մասին գուշակությունները ներառված են ընդհանուր «ցուցակում», որում նշված են Երկրի պատմության հիմնական պահերը մինչև 5079թ.։ Ի դեպ, այդ թվականին էլ նշված է «աշխարհի վերջը»։
«Ցուցակի» հեղինակն է համարվում Վանգան։ Սակայն արդյո՞ք նա է դա հորինել։ Այս հարցի պատասխանները տարբեր են։ Ոմանք հավատում են, մյուսները՝ վստահեցնում են, որ դա կեղծված է։ Ինչևէ, «ցուցակում» կան նաև չիրականացված կանխատեսումներ։
«Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2010թ. նոյեմբերին և կավարտվի 2014թ. հոկտեմբերին։ Կսկսվի այն սովորական, այնուհետև կկիրառվի նախ միջուկային, իսկ հետո քիմիական զենք»,- իբրև թե կանխատեսել է Վանգան։
Սակայն այդպես չեղավ։ Միգուցե Եվրոպայի պարագայում է՞լ սխալ լինի, գրում է լրատվամիջոցը։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2015/09/16/vanga/1791376
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
17.02.2021 | 11:10
16.02.2021 | 15:10
16.02.2021 | 14:10
16.02.2021 | 13:10
16.02.2021 | 12:10
16.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.