Սեպտեմբերի 9-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում՝ «ՁՊՎ-ներում պահվող անձանց վերաբերող հիմքերը դիտորդական խմբին չտրամադրելու խոչընդոտը» և «Դիտորդական խմբի պաստառները հեռացվել են համապատասխան վայրերից» հարցերի շուրջ՝ հերթական անգամ ոստիկանությանն անհիմն մեղադրելով իրենց աշխատանքները խոչընդոտելու մեջ:
Քննարկման արդյունքների վերաբերյալ որոշ լրատվամիջոցները կողմնապահություն են ցուցաբերել և ոստիկանության ներկայացուցչի կողմից տրված պարզաբանումները ներկայացրել միակողմանի և ոչ ամբողջական:
Այդ կապակցությամբ, քննարկման ժամանակ ներկայացված պարզաբանումների վերաբերյալ հասարակությանն ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու նպատակով՝ կրկին հայտնում ենք, որ ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է նշված ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների համաձայն:
Առաջին հարցի շուրջ ՀՀ ոստիկանության կողմից դիտորդների խմբին բազմիցս տրվել են հիմնավոր և սպառիչ պատասխաններ, ինչը ոստիկանության ներկայացուցչի կողմից ներկայացվել է նաև նշված քննարկման ընթացքում: Մասնավորապես.
1) ՀՀ Կառավարության 05.06.2008 թ. թիվ 574-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգ»-ի 14-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ձերբակալվածի համար ՁՊՎ-ում կազմվում է անձնական գործ` համաձայն N 18 ձևի, որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, բերման ենթարկելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացուցակի վերաբերյալ արձանագրությունը, նախկինում դատվածության մասին տեղեկանքը, խուզարկության արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության դիմումները, անձնական հաշվի գումարի շարժը և ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր»: Անձնական գործում դրվում են ինչպես վերը նշված փաստաթղթերը, այնպես էլ ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու և պահելու հիմքերը:
2) ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ–ների վարչակազմերը ղեկավարվելով ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 12-րդ կետի պահանջներով («Խմբին առաջադրված խնդիրները լուծելու նպատակով խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել ՁՊՎ-ներ, հանդիպել ՁՊՎ-ում պահվող անձանց հետ, ծանոթանալ ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին, ՁՊՎ-ում պահվող անձի համաձայնությամբ` նրա անձնական գործին և գրագրությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի») դիտորդների խմբի անդամներին չեն տրամադրում ՁՊՎ-ներում պահված անձանց անձնական գործերը:
Դիտորդների խմբի անդամները ՁՊՎ-ներ ընդունվող և պահվող անձանց շարժին հնարավորություն ունեն ծանոթանալ ՁՊՎ-ում գործածվող համապատասխան գրանցամատյաններում կատարված գրառումներից:
Ինչ վերաբերում է դիտորդների խմբի պաստառները ոստիկանության ՁՊՎ-ներից հեռացնելուն, ապա ոստիկանության կողմից դիտորդների խմբին տրվել է հիմնավոր պարզաբանում, որը ներկայացնում ենք նաև հանրությանը.
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու, վերջիններիս և նրանց հարազատների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության շտաբի կողմից մշակվել են իրավական ակտերից կազմված պաստառներ, որոնցում արտացոլված են ձերբակալման կարգը, ՁՊՎ ընդունելու հիմքերը, ՁՊՎ-ում պահվող անձանց իրավունքները և պարտականությունները: Ձերբակալվածների իրավունքների խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերին արագ արձագանքելու նպատակով ոստիկանությունը պաստառներում զետեղել է ինչպես դիտորդների խմբի, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծերի հեռախոսահամարները: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնել ՁՊՎ-ներ ունեցող տարածքային ստորաբաժանումների նախասրահներում առանձին փակցնել դիտորդների խմբի «Թեժ գծի» հեռախոսահամարը` խմբի գրավոր համաձայնության դեպքում, սակայն մինչ օրս դիտորդների խմբի կողմից որևէ արձագանք չի ստացվել:
Դիտորդական խմբին հորդորում ենք լիարժեք և մանրակրկիտ ուսումնասիրել ոստիկանության կողմից ներկայացված մեկնաբանությունները՝ հիմնվելով իրական փաստերի վրա և իրենց գործունեությունն իրականացնել նշված ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների համաձայն:
ՀՀ ոստիկանության շտաբ
- 15:10Արցախում «չպայթած» ռուսական հրթիռները քաղաքական պայթյուն առաջացրեցին Հայաստանում.
- 14:10Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է. Mediaport
- 13:10Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան
- 12:10ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
- 11:10Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահի խոստովանությունը
- 15:10Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները
- 14:10Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
- 13:10Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- 12:10Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան
- 11:10Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունը, դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
08.03.2021 | 15:10
08.03.2021 | 14:10
08.03.2021 | 13:10
08.03.2021 | 12:10
08.03.2021 | 11:10
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.