Գյուղատենտեսության նախարարության խորհրդակցությունների սրահում հարվիրված ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը
ներկայացրեց 2015թ-ի առաջին 7 ամիսներին իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
ՀՀ-ում գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 328 մլրդ 400 մլն դրամ։ Բուսաբուծության ոլորտում գրանցվել է 26.6% աճ, իսկ անասնապահության ոլորտում՝ 4.2%. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորտի տնտեսական աճը կազմում է 14.8%։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել»,-ասաց նախարարը։
Նախարարն ընդհանուր առմամբ նշեց, որ կան մի քանի նպաստավոր գործոններ, որոնք հիմք են հանդիսացել ոլորտում աճ գրանցելու համար, որոնցից առանձնացրեց՝ պետական օժանդակություն մի շարք ծրագրեր, մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացում, արտադրության ինտենսիվության մակարդակի որոշակի բարձրացում, բնակլիմայական նպաստավոր պայմաններ և գյուղացու քրտնաջան աշխատանք. «Պետական օժանդակության ծրագրեր իրականացվում են 2011թ-ից՝ սերմնաբուծության զարգացման ծրագրեր. պարարտանյութերի ու դիզելային վառելիքի օժանդակություն է տրվել, սուբսիդավորվող վարկերի տրամադրումն է, այս տարի պետությունը սուբսիդավորեց 6%, նախորդ տարիների 4%-ի փոխարեն։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի հնարավորություն ունեն 8%-ով գյուղացիական վարկեր ստանալու»,- ավելացրեց Սերգո Կարապետյանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարի երկրում մշակվող ցանքատարածություններն ավելացել են. «Մենք ունենք 447 հազ. հա վարելահողեր, որոնց մշակության մակարդակը 2010թվականին կազմում էր 63%, այս չորս տարիների ընթացում մենք կարողացանք 50 հազ. հա հավելյալ հող մշակել։ Միայն այս տարի մշակվել է 18 հազ. 500 հա ցանքատարածություն, և դա կազմում է 78.5%։ Բոստանային մշակաբույսերի տարածքներն ավելացել են 1000 հա-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 2500 հա, կարտոֆիլինը՝ 1000 հա-ով, կերային մշակաբույսերինը՝ 3200 հա-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինը՝ 11 հազ. հա-ով»,-ընդգծեց նա։
Քննարկվեց նաև սերմացուների ռիսկայնության, սերմաթարմացման, նոր սերմտեսակների ներկրման խնդիրները, որոնք մեծ հաշվով ավելացրել են ընդհանոր բերքատվությունը. «Եթե ցորենի առումով 2010թվականին հացահատիկի միջին բերքատվությունը կազմում էր 22.4 ցենտներ, ապա միջին բերքատվությունը այս տարի կկազմի 30 և ավելի ցենտներ»,-եզրափակեց նախարարը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.