Եթե ամենակարող Աստձո կողմից մարդ արարաձին տրվաձ ճագատագիրը բարեհաճ է նրա նկատմամբ և ցանկանում է նրան պարգևել մեձագույն երջանկություն, ապա նրան տալիս է բազում արժանիքներ, որոնք իրենց արտահայտությունը գտնում են մարտկային փոխհարաբերություններում , շրջապատում, հասարակական միջավայրում, առավել ևս բարերարության մեջ, ուր դրսևորվում են անհատի կարողություններն ու բնավորությունը։ Նրա ապրաձ կյանքը ոչ թե տարիների անողոք գումարն է դառնում, այլ նրա կյանքի թողաձ հետքը, արարքների չափանիշը ։
Քանի որ արևն իր կենսատու ճարագայթներըով ջերմացնում է երկիրը, ապա մարդն էլ իր շրջապատ ”երկրի” ”արևն” է ուրիշի նկատմամբ ունեցաձ սրտացավ վերաբերմունքով, “մերձավորիտ սիրիր անձիտ պես ” Աստձո պատգամով, ուրիշին հասնելու օգնելու անմիջական պատրաստակամությամբ։
Ահա տաքուկ ջերմությամբ մի ”արև” Ստեփան Գումրիկյան անունով մի հայորդի իրենից ճառագաձ շողերով գգվում է Հայաստանաբնակ շատ ու շատ մարդկանց, հատկապես Ազատամարտիկների կարոտյալ ընտանիքներին’ ջերմացնելով նրանց վհատ հոգիները և ուրախություն պատճառելով ամեն ամսյա իր օգնություներով։ Այսօր մենք հպարտանում ենք շատ ու շատ բարերարներով,որոնք իրենց անսակարգ ծերքն են մեկնում մեր հայրենակիցներին, նրանց կողքին մենք ունենք իր համեստությամբ և խոնարհությամբ երբեք իրեն բարերար չներկայացնող Ստեփան Գումրիկյանին, որն իր գլուխը կախ, սիրտը բաց, հոգին հանձնած Ամենակարողին լուռ ու մունջ տարիներ շարունակ օգնել է և օգնում է ։ Շատերն են ճանաչում Ստեփանին։ Նա իր օգնությունն իրագործում է Գլենդելաբնակ հայերի օգնությամբ, որոնք նրան ապահովում են հագուստեղենով և այլ իրերով։ Լօս Անջելոսում ապրած իր տարիների ընդացքում Ստեփանն Հայաստան է ուղարկել հազարաների հասնող տուփերով մարդասիրական օգնություն վիրավոր և կարոտյալ Ազատամարտիկների ընտանիքներին։ Հազարների հասնող ահռելի մի թիվ ……. Այս թիվը միյայն կարող է զարմանահրաշ լինել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ Ստեփանը արհամարելով ամեն մի արգելք, անասելի դժվարությամբ, մենակ, առանց մեկի օժանդակության իրագործել է մարդասիրական հսկայական օգնություն։ Ինչպիսի զոհողություն, որը քչերին է դրված։ Անշուշտ ընտանիքի անդամները անտարբեր չէյին կարող մնալ իրենց հարազատի ինքնակամ ստանծնած պարտավորությունների գործում։ Սիրելի կինն և երեք դուստրերը’գնահատելով իրենց հոր և ամուսնու հայրենասիրական զգացումները ֆիզիկապես և բարոյապես օգնել են ու սատարել և միշտ եղել են նրա կողքին։
Վերջին տարիների ընթացքու Ստեփանը հիմնել է “ՊԱՏԻՎ” Ռազմահայրենասիրական ՀԿ—Ը որը նաև ոչ շահույթբեր կազմակերպություն է , գումարվող ժողովներում քնարկվում են մարդասիրական օգնություների կարևորագույն հարցերը, կազմակերպության անդամները ամերիկաբնակ նախկին Ազատամարտիկներ են ‘ իրենց կյանքը զոհասեղանին դնող ռազմիկներ’ հոգով արի կամքով տոկուն’ Հայրենիքին ու ժողվրդին անմնացորդ նվիրյալներ։ Արարատի շրջանի Արալեզ գյուղում ծնված Երևանի ապակու գեղարվեսական մշակման բաժինն ավարտած և Էրեբունու հախճապակու գործարանում որպես ձևավորող աշխատող ապահով կյանքով ապրող Ստեփանին չգայթագղեց, ոչ ամուսնական առագասը ( նոր էր ամուսնացել ) ոչ էլ կյանքի հարմարավետ վիճակը,ոչ էլ խոստունալից ապագան, ուստի 1988 — 91 թթ հայրենիքի օրհասական պահին’ ետին թողնելով իղձերի իրականացման բոլոր հնարավորություները, միացավ գյուղում նոր կազմավորված կամավորական ջոկատին և մասնակցեց Երասխավանի ինքնապաշպանությանը, ապավինելով իր կյանը որսորդական հրացանին ։
Անշուշտ սովետական բանակում ծառայելը նրան տվել էր մարտունակություն և ռազմական փորձառություն ։ Խորտակված հույսեր, անորոշ ապագա, մահ ու սարսափ, սակայն հայրենիքի սերը անձնվեր նվիրում ազգին ու մայր երկրին որոշված էր’ անձնականը զոհել հանուն հայրենիքի։ Նախնիները եղեռն տեսած Քեսապցիներ էին, Ստեփանի հայրենասիրական զգացումները բորբոքվել էին, ժամանակն էր վրեժ լուծելու ։ 1991 թ բնակություն հաստատեց Գլենդել քաղաքում, սակայն ձեռքերը ծալած չէր կարող սպասել հրաշքների, ուստի 1994 թ վերադարձավ հայրենիք’ միանալով ընկերներին, սակայն երեք ամիս անց կրկին վերադարձավ Լօս Անջելոս և մեկնդմիշտ ձեռնամուխ եղավ մարդասիրական օգնության’ օգնելով » զոհված, վիրավոր և անապահով Ազատամարտիկների » ընտանիքներին, որը շարունակվում է մինչև օրս։
Ստեփան Գումրիկյանը երբեք չի կորցնում ծովացած հոգու արիությունը’ երբեք չվհատվելով’ առաջնորդվում է Աստվածային հավատքով և սիրով, որոնց սերմերը առատորեն շաղ է տալիս մարդկանց հոգում, որպեսզի ծլարծակվեն և Աստվածային օրհնությամբ լցվեն և ուրախություն պարգևեն ուրիշներին։ Իր հոգու լույսն անմար է, որ վանում մարդկանց տխուր և վհատ խավարը և ողողում շողշողուն ու պայծառ լույսով և դառնում լույսի մի շող խավարի հոգիներում։ Կյանքը տրվում է մարդուն մեկ անգամ, պետք է ապրել այնպես, որ երբեք չզղջաս արածդ ու չարածդ գործերի համար, ապրած ու չապրած տարիների համար։ Ստեփանին չի տրված ապրող կյանքի չապրած տարիների հաշվեթիվը։ Իսպանացի նշանավոր գրող Սերվանտեսն ասում է «թող լռի նա ով տվել է, թող խոսի նա ով ստացել է» Լռում է Ստեփանը , խոսում են կարոտյալները ։
Սոսի Ալթունյան .Մանկավարժ
- 15:10Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր
- 14:10Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- 13:10Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
- 12:10Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
- 11:10ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է
- 15:17Դատախազությունը՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
- 14:10«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
- 13:10Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին
- 12:10Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է
- 15:10Սյունիքի հողերը վարձակալության տալու գործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.