Սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նախ տարօրինակ համարեց որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը, քանի որ Սահմանադրության նախագծով ընդդիմությանն ավելի լայն լիազորություններ են տրվում, քան գործող Սահմանադրությամբ. «Թվում էր, որ նրանք պետք է ավելի շահագրգռված լինեին, որպեսզի այս բարեփոխումներն իրականացվեն, քանի որ իրենք ավելի լայն լիազորություններ են ստանում, սակայն զարմանալիորեն նրանք դեմ են արտահայտվում և անգամ խուսափում են բովանդակային քննարկումներից: Ինձ համար անհասկանալի է նման վարքագիծը»,—ասաց պատգամավորը:
Խոսելով Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի մասին, որով սահմանված է խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման անհրաժեշտությունը, ըստ որի՝ անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ՝ պատգամավորը նկատեց, որ այդ հարցը ներկայումս ամենաքննարկվողն է. «Հիմա ընդդիմադիրները պնդում են, թե Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվել այդ դրույթին, սակայն այդպես չէ: Վենետիկի հանձնաժողովն ուղղակի ասել է, որ կարելի է այդ դրույթն ավելի ճկուն դարձնել, դրույթը ամրագրել ոչ թե Սահմանադրության մեջ, այլ ընտրական օրենսգրքում: Առաջիկայում դեռ կլինեն քննարկումներ և խնդիրը վերջնական լուծում կստանա»,- ընդգծեց Ս. Ավետիսյանը:
Անդրադարձ եղավ նաև մարդու իրավունքների մասին նախագծին և նշվեց, որ Սահմանադրութան նախագծում ավելի շատ են դրույթները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պահպանմանը. այդպես հստակեցվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Ըստ պատգամավորի՝ կարևոր է նաև հայկական ավանդական ընտանիքի պահպանումը, ինչը Սահմանադրության նախագծում հստակ ամրագրված է՝ հավելելով, որ թյուր են բոլոր այն ըմբռնումները, թե Սահմանադրության նախագծում թույլատրվում են միասեռական ամուսնությունները:
Եզրափակելով իր խոսքը՝ պատգամավորը նշեց, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին և հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկելու Սահմանադրության նախագծին:
- 15:10Սյունիքի հողերը վարձակալության տալու գործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել
- 14:10Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
- 13:1041-ամյա տղամարդը 1 մլն դրամ է պահանջել զինծառայողի մորից՝ որդուն գտնելու և Հայաստան տեղափոխելու համար.ՔԿ
- 12:10Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 14:10Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 11:10Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.