Մինչ մայրաքաղաքում աղմկում են, թե որ դպրոցն է ավելի էլիտար ու, ասենք, կրթության նախարարի երեխաները մասնավոր, թե պետական դպրոց պետք է հաճախեն, ու նախարարն էլ իբրև արդարացում ասում է՝ եթե ընդդիմադիրների երեխաները կարող են գնալ ԱՅԲ դպրոց՝ ուրեմն իրենն էլ կարող են՝մոռանալով որ ինքն է ոլորտի որակի թիվ 1 պատասխանատուն, մարզային դպրոցների ծնողները ողբում են իրենց դպրոցների թշվառ կացությունը: Այստեղ կրթության որակի մասին խոսելն անգամ ավելորդ է. գյուղական դպրոցներում դասավանդողների մի մասը ոչ մասնագետներ են, սակայն սա այլ թեմա է, և ուղղակի կապված չէ այն ամենի հետ, ինչ տեսանք Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում:
Սեպտեմբերի 1-ը՝ տոն, որ բոլորինն էր, կրկնակի տոն պիտի լիներ առաջին դասարանցիների ու դպրոցականների համար, եռակի` նախորդ ուսումնական տարին առաջադիմությամբ ավարտածների համար, ովքեր ոգևորությամբ սպասում էին իրենց ուսման գովասանագրերին: Ըստ էության, այդպես էլ պիտի լիներ, և յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պարտավոր էր հավուր պատշաճի պատրաստվել և անել իրենից կախված ամեն ինչ, օրը տոնական դարձնելու համար: Բայց, ո՛չ, օրը ամենևին էլ տոնական չեղավ Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտության՝ մասնավորապես գերազանցիկների ու նրանց ծնողների համար: Դպրոցն այդ օրը չպարգևատրեց իր գերազանց առաջադիմություն ցուցաբերած սաներին: Տնօրինության տեղեկացմամբ` առայժմ գովասանագրեր չկան: Նրանք սեպտեմբերի 1-ին դպրոցում հավաքվածներին ասացին, որ այս պահին թղթի գումար չկա, որ գովասանագիր տպեն, սանհանգույցն են կարգի բերում, դրա համար այլ ծախսեր չեն կարող անել:
Հետաքրքիր է, այդ ի՞նչ խոշոր գումարի մասին է խոսքը, կամ մի՞թե դպրոցն իր տարեկան գնումների պլանի մեջ պարտավոր չէ ներառել նաև վերոնշյալ գործառույթը բավարարելու անհրաժեշտ միջոցները: Խնդրի հենքը շատ ավելի խորը արմատներ ունի և խոսում է ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մասին, որ ընդհանրական խնդիր է համարյա բոլոր մարզային դպրոցներում:
Ծնողների հավաստմամբ` դպրոցը միշտ էլ խնդիրներ ունեցել է, բայց նման ծիծաղալի վիճակ չէին կարող պատկերացնել: «Թող նախօրոք տեղեկացնեին, մենք կհոգայինք ծախսերը և այսօր երեխաներին այսքան թևաթափ չէինք տեսնի, իրենց պետքական հարցերը լուծելու համար գումար ճարվում է, իսկ նման «մանր» հարցերի համար գումարներ չկան: Գրքի, տետրի փող լինի արագ կկազմակերպեն, կհավաքեն, իսկ ինչ իրենց պարտքն է, որ պիտի հոգան, դա աչքաթող են անում», — բողոքում էին ծնողները:
Աննա Ալեքսանյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.