— ՌԱԿ կուսակցության անդամ, ներկայում ԱՄՆ-ում շինարարական գործունեությամբ զբաղվող Վարդան Նազիրյանը (ում անցած ուղղու մասին տեղեկությունը զրույցի վերջում՝ Հ.Գ.) վերջին անգամ հայրենիքում եղել է 1998թվականին: Այժմ Լոս Անջելեսից նա ժամանել է կոնկրետ նպատակներով, որոնց մասին է նաև մեր զրույցը:
— Շատ տպավորված եմ Մայր հայրենիքի յառաճուն բարգաւաճումով: Վերջին անգամ եղել եմ 1998 -ին, շատ է փոխվել, ուրախ եմ և հպարտ: Բոլորս էլ դժվարություններ ենք ունեցել, սակայն կարողութիւնը ունեցել ենք զանոնք յաղթահարելու. ես ապագայ եմ տեսնում էս երկրում:
— Վաղուց ե՞ք Ռամկավար կուսակցության մեջ:
— Ես անդամակցել եմ 1976 թ.-ից, եղել եմ երիտասարդական շարժման հիմնադիրներից, 1996 — 2000թթ.. եղել եմ Արևմտյան Ամերիկայի շրջանի ատենապետ:
— Ռամկավար ազատական կուսակցությունը որպես ավանդական կուսակցություն վերջին տարիներին Հայաստանում կարծես շատ լավ էր ներկայացված, բայց այս վերջին դեպքից հետո՝ կապված Հարություն Առաքելյանի հետ կուսակցությանը կարծես չի վերագտնում իրեն:
— Դժբախտաբար, երբ կուսակցությունը կդարձնես անձնական հաստատութիւնդ, և կգնաս անձնական շահերի հետևից մոռանալով կուսակցության մասին, անշուշտ կուսակցությունը կտուժի դրանից, մինչև անգամ ընտանիքի անդամների դեպքում է այդպես. Երբ կուզես սեփականացնել այդ ժամանակ ամեն ինչ ձախողության կգնա: Դժբախտաբար ովքեր, որ փորձել են կուսակցութեան վնաս հասցնել, իրագործած են իրենց նպատակները, բայց այսօր ժամանակն է հետ վերադառնալու, որովհետեւ այսօր ունենք գոնե գրանցված կուսակցություն, որ այս վերջին տարիներին թէև ակտիվ չենք ոչ միայն Հայաստանում այլև Սփյուռքում, բայց ժամանակն է ոտքի կանգնելու: Մենք թերևս հիմա մի քիչ անկազմակերպ ենք ու ցիրուցան, սակայն վստահ եմ, որ մի քանի ամիս անց, երբ կվերընտրվի այս կուսակցությունը կհամախմբվինք ու նոր թափ կու տանք մեր տեսլականին: Թող Ռամկավար կուսակցությունը համախմբվի ու նորանոր զարգացումներ արձանագրէ Հայաստանի մեջ, դա ես միասնական կարծիքն եմ ասում, որ մեր կուսակցության ուժը թող Հայաստանի մեջ լինի: Մենք էլ Սփյուռքից կաշխատենք որպես կուսակցության օժանդակող, ինչպես որ կկարողանանք կօգնենք, մենք Սփյուռքում շատ անելիքներ ունենք: Ռամկավար կուսակցությունը կմնա այն կազմակերպութիւնը, որ իր հիմնադրութեան առաջին իսկ օրէն մնացած է հայրենիքի կողքին, հետեւաբար սկզբունքը և հիմքը նույն է լինելու, մենք Սփյուռքից չենք խառնվի հայրենիքի քաղաքականությանը, հայրենիքը ինքը կորոշե իր քաղաքականությունը, Սփյուռքը իր քաղաքականությունը: Մեր պարտականությունը կլինի օժանդակելը:
— Երեք ավանդական կուսակցությունները գործել են Սփյուռքում: ՌԱԿ -ի պասիվությունը կուսակցության ընդհանուր վիճակո՞վ է պայմանավորված, թե՞ հայրենիքի: Կարծես ՝Հայաստանի ռամկավար գործիչների մոտ ջանք չկա, կամք, վիճակը շտկելու:
— Վերջին տարիներին ես շահ չեմ տեսել, ինչպես մենք ենք ասում՝ աթոռի հարցով, բայց արդեն նախագծեր են ծրագրվում, որ մի քանի ամիսների ընթացքին կվերականգնվի կուսակցությունը: էսպես ասեմ՝ մենք Սփյուռքը Հայաստանի հետ չենք խառնում, Սփյուռքի մեջ դա՝ Սփյուռքի մեջն է, իսկ Հայաստանը ինքը պետք է որոշի իր անելիքը:
— Հայաստանում ռամկավարները վաղուց է՝ ինչ համագումար կամ հավաք չեն հրավիրել:
— Ըստ ծրագրի՝ տարին մեկ կամ երկու տարին մեկ է լինում ժողով: Հիմա տղաները արդեն պատրաստվում են, այդ հարցն են լուծում, որ հոկտեմբերին կամ ամենաուշը նոյեմբերին պատգամավորների ժողովը լինի: Իրենց մոտ էս վիճակն է՝ կպառակտվիս կտկարանաս, կբաժանվիս կտկարանաս, հիմա մենք ուզում ենք համախմբվենք: Դժբախտաբար մենք ունենք շատ մտավորականներ, չունենք ղեկավար, բայց քիչ մը շեղված են, մտքերը: Դե չենք մեղադրում մենք բոլորս հանցավոր ենք, որ չենք եկել, չենք բարձրաձայնել: Բայց արդեն ժամանակն է համախմբվելու, նոր նպատակներ, նոր անելիքներ, հին կառույցը հզորացնել և առաջ գնալ: Մենք 130 տարվա կուսակցություն ենք, մենք արմենական կուսակցության սերունդն ենք, այժմ ժամանակն է կուսակցությունը ոտքի հանելու:
— Վերջերս Լեռնային Ղարաբաղում ձևավորվեց Ռամկավար ազատական կուսակցության նոր կառույց, որը, սակայն , ենթակա չէ հայաստանյան ռամկավարներին: Շատ ուրախալի էր, անշուշտ, Արցախում Ռամկավար ազատական կուսակցության նոր կառույցի ստեղծումը, այնտեղ բավականին ոգևորություն կար: Իսկ կա՞ն ինչ-որ ծրագրեր Արցախի հետ կապված, ներդրումներ՝ կառույցը զորացնելու նպատակով:
— Ես գնացի Արցախ, հանդիպեցի էնտեղի մեր ակումբի անդամների հետ, դժբախտաբար քիչ մը աճապարած են գործերը, կարող էր ավելի լավ կազմվել: Մի քիչ խորթ է գալիս, որ Արցախը միացել է Սփյուռքի Ռամկավար ազատական կուսակցությանը, և Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության հովանու տակ չէ ստեղծվել, բայց այս հարցն էլ մի քանի ամսվա ընթացքում պետք է լուծվի: Հիմա իրենք գրանցվել են Լիբերալ դեմոկրատ կուսակցություն: Ես անձնապես եղել եմ ֆինանսավորող և օժանդակող: Իմ անձնական նպատակն է ,և հուսամ այդ կուսակցության նպատակն էլ ևս դա է, որ Արցախում հիմնենք հաստատություններ, այլ ոչ թե միայն ակումբի, կամ անունի և համախոհների, համար լինի, այլ էնտեղ իրոք լինեն հաստատություններ: Արդեն ծրագիրներ կան, որ ներկայացրել են, իհարկե ինձ անձնապես, բայց ինչու չէ, եթե ամեն ինչ հաջողվի դա կվերապահեմ կուսակցությանը: Ուզում են հողեր մշակել, անասնաբուծությամբ զբաղվել: Դա իրենց խնդրանքն է, որ կուսակցության հիմնական ծախսերը հոգան, իսկ մնացածը, ասում են՝ մենք կանենք: Ասում են, մենք ձեզնից փող չենք ուզում, Մեզ համար տնտեսություն ստեղծվի, որպեսզի երիտասարդներ գան ՌԱԿ: Ծրագրեր կան, իմ անձնական նպատակն է ղարաբաղցուն կապեմ հայրենի հողի հետ, թող աճ ունենա, ավելին թող հասկանա, որ ինքը պետք է աշխատի, հաց հանի, և հողը չպիտի թողի:
-Շատ լավ մտահաղացում է, Դուք, որպես շինարար, մտածում ե՞ք դրան զուգահեռ Արցախում շինարարություն անելու՝ բնակարաններ կամ այլ օբյեկտներ կառուցելու, շինարարական ներդրում որպես այդպիսին, կա՞ն ծրագրերում:
— Ինձ համար մի քի շուտ է տակավին էդպիսի քայլեր անելը, որ արդեն ճանաչվի Ղարաբաղը, վստահ եմ ոչ միայն ես, կամ կուսակցությունը, այլև Սփյուռքն ինչպես Հայաստանում են ներդրումներ անում, էնպես էլ էնտեղ կանեն, բայց հիշե՛ք, որ մենք տակավին պատերազմի մեջ ենք: Ես անձնական հանդիպումներ եմ ունեցել մի քանի զինվորականների հետ, և հպարտ եմ ինչ որ իրենք արել են և անում են: Իրենք կպած են մայր հողին և ուզում են այդպես էլ մնալ, բայց առանց ջրի և հացի դժվար է, դրա համար մենք կօգնենք իրենց, կտրամադրենք ինչ անհրաժեշտ է, որպեսզի իրենց հողին ու ջրին ապրեն:
— Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Ղարաբաղյան կառույցը ոչ թե Հայաստանի հովանու ներքո է, այլ Սփյուռքի:
— Էսպես ասեմ, ես փոքր- ինչ հեռու եմ մնացել կուսակցական ներքին հարցերից, բայց ինձ առաջարկ արվեց օժանդակել: Մի կողմը ասեց արա, մյուսը ասեց՝ մի արա, բայց իմ ստրին խոսաց, և երբ զգացի, որ Ղարաբաղում տղաքեն և հավաքվել են ազգային գործի համար, և ինձի համար տարբերություն չկա՝ Ռամկավարը Ռամկավար է, և էլի ասեմ հուսամ, որ այս մի քանի ամիսների ընթացքում մենք կունենանք Հայաստանի Ռամկավար կուսակցություն, իսկ մեր աջակցությունը կբերենք Սփյուռքից, իբր կազմակերպություն, բայց կուսակցության անվան տակ, այն ժամանակ շատ հարմար կտեսնեն, որ Արցախը ինքնաբերաբար կմիանա Հայաստանին, և ինչու չէ՝ մի քանի ուրիշ մասնաճյուղեր կբացվի Արցախում, և առաջ կգնանք:
— Իսկ արդեն ծրագրեր մշակվե՞լ են, կա՞ն ընտրված հողատարածքներ: Ոչ թե ինչ որ ծրագրեր, այլ կոնկրետ:
— Ես անձնապես օժանդակելու եմ միայն մեկ հիմնական ծրագրի, բայց ֆինանսն իրենց չեմ տալիս անշուշտ, հողը կվերցնեն, (իսկ գնում ե՞ք թե վարձակալում( Հ.Վ.)), կարծեմ գնում եմ, և հուսամ ճիշտ ճանապարհով ենք գնում: Իսկ կուսակցության ծրագրերը տակավին չգիտեմ ինչպես կլինեն:
— Դուք հիմա ուզում եք հողեր գնել, տնկիներ դնել, սերմեր ցանել, ֆերմաներ բացել, ի՞նչ եք ուզում աճեցնել:
— Ես այդ թողնում եմ իրենց, իրենք են մասնագետները, իրենք են տեղացիները, իրենք կիմանան ուզում են լոլիկ, ուզում են վարունգ, մի մասն ուզում է ծաղիկներ մշակել, մյուս մասն ուզում է խոզեր մեծացնել՝ ֆերմաներ բացել, կամաց- կամաց, ես իրենց ասել եմ՝ մի՛ եկեք ասեք 1000 հեկտար ա, 500 հեկտար ա, այլ սկսեք փոքրով, ցույց տվեք, որ դուք կարող եք աշխատել, և սա ինքնաբերաբար օրինակ կծառայի, որ ոչ միայն ես, այլ ուրիշ ընկերներ 100 տոկոսով կմասնակցեն դրան: Իմ նպատակը չէ շահույթը , այլ որ գյուղացին աշխատանք ունենա, և օգնի Ռամկավար կուսակցության կայացմանը, ինչու չէ, եթե կուսակցություն կա, կազմակերպություն կա, պետք է մի բանի մասնակցի, չնայած կուսակցությունը չպետք է ազգից առաջ լինի, նախ ազգն է, հետո կուսակցությունը: Մեր մոտեցումը դա է միշտ, հայրենիք հետո կուսակցություն, մենք ուրիշների պես չենք, մեզ համար միշտ կարևոր է հայրենիքը, մեր պետականությունը, իսկ իշխանությունը երկրորդական է: Իմ նախնիներս՝ հայրս, մորեղբայրս, մորաքույրս եղած են ռամկավար ազատականներ և սովետի ժամանակ Լիբանանը հալածված է եղել, իբր համայնավար և ռամկավար կուսակցություն, բայց իրենք, պայքարել են հայրենիքի համար, էջմիածնի համար, մեզ համար այսպես է ,մեզի համար կարևոր չէ իշխանությունը, անշուշտ մենք ալ կուզենք անցնենք իշխանության գլուխ բայց դե դա ժամանակի հարց է:
Զրուցեց՝ Ռուզան Ավոյանը
Հ.Գ. Վարդան Նազիրեան ծնած է Երուսաղէմ 1959թ: Ավրարայի ճակատամարտէն վերապրած եօթ ընտանիքներէն մին եղած է իր մեծ հայրը, որ Երուսաղէմ հաստատուելով ապրած է վանքին մէջ եւ զբաղած վանական սաներու դաստիարակութեամբ: Մօրենական մեծհայրը 1915-ի մեծ Եղեռնէն վերապրելով կը հասնի Լիբանան ու կայք կը հաստատէ Պիքֆայեա: 1934-ին Պիքֆայեայի մէջ հիմը կը դնեն ՀԲԸՄ-ի առաջին դպրոցին, որուն հոգաբարձութեան անդամը կ’ըլլայ ան: Վարդան իր կրթական դաստիարակութիւնը կը ստանայ ՀԲԸՄ-ի վարժարաններէն ներս, Լիբանանի ու Կիպրոսի մէջ:Մելգոնեանէն ներս Վարդան կը յատկանշուէր իր արտադասարանային գործունէութեամբ, մաս կազմելով Հաստատութեան սկաուտական խումբին, պարախումբին ու մարզական խումբերուն: 1976-ին կ’անցնի Ամերիկա: Նախ կը հետեւի Pasadena City College, ուրկէ շրջանաւարտ կ’ըլլայ A degree, որմէ ետք կ’անցնի California State University ու կը մասնագիտանայ Electrical engineer ճիւղին մէջ: Վարդան յատուկ սէր ունէր հայկական պարախումբի նկատմամբ, ուստի 1977-ին ստեղծելով «Սարդարապատ» պարախումբը մինչեւ 81 կ’ըլլայ անոր ղեկավարն ու «քորեոկրաֆը»ը: 1982- ին ան կը հանդիսանայ Արմենական շարժման հիմնադիրը Լոս Անճելոսի մէջ, որմէ ետք 1983-ին, Արշակ Տիգրանեան դպրոցէն ներս կը ստեղծէ Արմենական սկաուտական շարժում: 1986-ին, հօր հետ միասին կը կառուցէ Պէօշկէօթիւրեան կեդրոնը: 1982-ին Բասատինայի ԹՄՄ ատենապետ: 1996-ին Լոս Անճելոսի ՌԱԿ Շրջանային վարչութեան անդամ: 1997-2000 ՌԱԿ Շրջանային վարչութեան ատենապետ, որուն շրջանին «Նոր Օր» թերթը ունէր 6000 տպաքանակ: 1990-1992 Արմենական Շարժումի ատենապետ 1997-1999 Համահայկական ֆոնտի գանձապահ: 1987-ին Կլենտէյլի մէջ կը ստեղծէ Էջմիածնական ծուխ: 1997-ին (Թահունկայի) շաբաթօրեայ դպրոցը կը փոխադրէ Պէօշկէօթիւրեան Կեդրոն, որ մինչեւ օրս ալ դպրոցը կը շարունակէ իր գործունէութիւնը Խաչիկ Ճանոյեանի ղեկավարութեամբ: Վարդան մաս կը կազմէ նաեւ Առաջնորդարանի կալուածոց յանձնախումբին. Իր միջամտութեամբ է որ 2002 թուականին ճարտարապետական որոշ փոփոխութիւններ կրած է նորակառոյց շէնքը: Վերջերս Պրն Նազիրեան պատասխանատուութեան ամենայն գիտակցութեամբ յանձն առած էր հովանաւորութիւնը աղօթագիրքի մը հրատարակութեան ի յիշատակ իր կնոջս, ինչպէս նաեւ Մայր Հայրենիքի մէջ հովանաւորած մանկապարտէզ մը: Ան ստեղծած է «Ալիս Նազիրեան կրթաթոշակի հիմնադրամ» մը, որպէսզի կարիքաւոր ուսանողներ կրթաթոշակ ստանալու հնարաւորութիւն ունենան:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.