«ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը աստիճանաբար դառնում է վտանգավոր: Մարդիկ խաբվում են ամեն օր: Ոմանք հետևողական են լինում, գնումներ կատարելուց հետո նայում են ապրանքների ցանկը, պարզում, որ գնումներն ուռճացված են, ոմանք էլ՝ ոչ:
Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի բնակչուհի Կարինե Մուղնեցյանը երեկ «Դալմա» առևտրի կենտրոնի «Երևան Սիթի»-ից գնումներ է կատարել, հիմնականում դպրոց հաճախող որդու համար գրենական պիտույքներ է գնել, մոտեցել է դրամարկղին, վճարում կատարել ու գնացել տուն: Բայց տուն հասնելուն պես, պարզել է, որ սուպերմարկետում իրեն խաբել են ու ավել գումար գանձել:
«Տուն հասնելուն պես հիշեցի, թե որքան եմ վճարել ու զարմացա, քանի որ իմ գնումները չպետք է գերազանցեին 22-23 հազար դրամը, բայց ես վճարել էի 30 հազար դրամից ավել: Վերցրեցի գնումների այդ կտրոնը, ու ինչ պարզեմ. գրենական պիտույքներից բացի՝ գնումների ցանկում ներառված է նաև «Braun» ապրանքանիշի վարսահարդարիչ 7500 դրամ արժողությամբ, որը, ես, բնականաբար, չէի գնել»,- թերթի հետ զրույցում պատմեց Կարինե Մուղնեցյանը:
Վերջինս զայրացած անմիջապես վերադարձել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և մենեջերից ու վաճառողներից բացատրություն պահանջել: «Որքան էլ զարմանալի է, ո՛չ վաճառողները, ո՛չ էլ մենեջերները անգամ չփորձեցին պնդել, թե հնարավոր է՝ ես այդ վարսահարդարիչը գնել եմ ու տուն եմ տարել: Մենեջերը առանց բառ ասելու, շատ հանգիստ տոնով գրպանից հանեց 7500 դրամը և վերադարձրեց: Այսինքն, դա նշանակում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ իրենց խարդախությունը բացահայտվել է, դրա համար էլ չփորձեցին անգամ հակառակվել»,- հավելեց տիկին Մուղնեցյանը»։
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.