ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդն սպանվել է համագյուղացու կողմից՝ 2015թ. օգոստոսի 27-ին՝ ժանը 08:00-ի սահմաններում։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգից Պտղնու ձորում՝ 300մ հեռավորությունից կրակել և սպանել է Պտղնու ձորում գտնվող ձկնաբուծարանի մոտ կանգնած Արսեն Ազիզյանին:
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Պտղնու ձորում՝ տուժողին պատկանող ջրավազանի տարածքից 300մ հեռավորության վրա, հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի 21 պարկուճ, ջրավազանի մոտ՝ արնանման լյարդացած հետքեր, կողքի սպիտակ քարերի վրա՝ հրազենային գնդակի հետադարձացատկի երեք հետք, իսկ դիմացի ծառի մոտ՝ 10սմ տրամագծով բնի վրա, միջանցիկ հրազենային հետք, ձկնաբուծարանի պահակակետի մուտքի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացանի 2 պարկուճ և մեկ որսորդական հրացան:
Կասկածյալը ձերբակալվել է, նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգը՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ՝ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 275 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ:
Դիակի վրա հայտնաբերվել է 6 հրազենային վնասվածք, որից 2-ը՝ ձախ ձեռքի արմունկի շրջանում, 2-ը՝ ձախ ուսի շրջանում, 1-ը՝ աջ կրծքավանդակի կենտրոնական մասում, իսկ մյուսը՝ մեջքի կենտրոնական հատվածում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանին Միքայելյանի հիվանդանոց են տեղափոխվել, որն արդեն մահացած է եղել:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.