Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն Սողոյան
«Ժամանակակից կյանքում ԶԼՄ-ների դերը հասարակության հոգեկան առողջության կյանքում ունի լուրջ կշիռ: Խնդրի կարևորությունից ելնելով` Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես է եկել ԶԼՄ-ներին ուղղված հայտարարությամբ»,- գրում է med-practic.com ը:
Հայտարարության մեջ նշվում է. հիմք ընդունելով 21-րդ դարում տեղեկատվության մատուցման մեթոդների և ԶԼՄ-ների աճող ազդեցությունը հասարակական գիտակցության, ինչպես նաև բնակչության հոգեկան առողջության վրա և հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալների և ենթադրությունների լայնածավալ և ահագնացող մասշտաբի լուսաբանումները, որոնք, որևիցե օգուտ չտալով լրատվամիջոցների սպառողներին, միայն անհանգստություն, լարվածություն, հուսահատություն և տագնապ են առաջացնում, հայկական հոգեբուժական ասոցիացիան կոչ է անում ԶԼՄ-ներին՝ իրենց ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել նաև իրենց կողմից մատուցվող տեղեկատվության սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը:
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել ՀՀ պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս»:
«Գուցե մեկ անգամ լուսաբանված տեղեկատվությունը դեր չունենա՞, բայց հետևողականորեն նույն տեղեկատվությունն անընդմեջ ներկայացնելը չի կարող անհետևանք չմնալ: ԶԼՄ-ները համարվում են չորորդ իշխանություն, շատ դեպքերում նրանք մինչև երկրորդ կամ առաջին իշխանություն են հասնում: Երբեմն կարող են գործադրի ֆունկցիաներ ձեռք բերեն և ունենան այն ազդեցությունը, որն այսօր կա 21-րդ դարում: Իսկ բնակչության հոգեկան առողջության վրա, թե ի՞նչ ազդեցություն են թողնում ԶԼՄ-ները ու նրանց հրապարակումները՝ իմաստ չունի խոսել»,-տեղեկացրեց Արմեն Սողոյանը:
Պարզվում է՝ գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որտեղ ԶԼՄ-ներում ներկայացված տեղեկատվությունը՝ հատկապես բռնությունները և ստերիոտիպ առաջացնող վատ գործելաոճերը, անհետևանք չեն անցնում, որն առավել խոցելի է երիտասարդ սերնդի համար, իսկ մեծահասակների կյանքում կարող են արթնացնել այնպիսի խնդիրներ, որոնք թաքնված են նրանց մեջ: «Մարդու էությունը հիմնված է երկու հզոր մղումների վրա՝ ձգտում դեպի կյանք կամ մահ, որոնք անգիտակցական մակարդակում դրված են յուրաքանչյուրիս մեջ, մեկը ստեղծագործ էներգիան է, մյուսը՝ կործանարար: Որ էներգիան սնուցենք, այն էլ մարդու մեջ սկսում է գերակշռել: Նույնը հասարակության մեջ է: Իսկ 21-րդ դարում հասարակության հետ աշխատելու միակ միջոցը ԶԼՄ-ներն են, որոնք մարդուն կարող են դարձնել ամենազդեցիկ անձնավորությունը կամ՝ հակառակը, հասարակությանը կարող են դարձնել ամենակազմակերպվածն ու ամենաանվաճողը կամ դրդել դեպի ստիգմայի դրսևորումների»,- զգուշացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը:
Բացասական էմոցիաներով լուրերը արդյո՞ք հասարակության պահանջն է. «Ի՞նչ օգուտ է տալիս մարդուն նման տեղեկատվությունը: Երեկ երեկոյան կայքերում ամենաընթերցված հոդվածները սպանությունների և բռնության քարոզչությունների մասին էին»:
Շատ դեպքերում բժիշկների աշխատանքում առաջացած խնդիրները լուսաբանելիս նույնպես հասարակության մեջ շփոթ է առաջանում. «ԶԼՄ-ները ոչ մի բան հաշվի չառնելով՝ խոսում են տվյալ դեպքի մասին և, հոդվածում մեջբերումներ անելով, ներկայացնում են դժբախտությանը բախված բարեկաների կարծիքները: Դժբախտության մեջ հայտնված մարդը ներքին ցանկություն ունի մեղավորին գտնելու և պատժելու, իսկ, եթե կա կասկածելի իրադարձություն, այս դեպքում հիվանդի հարազատը հակված է միայն վատ բաներ ասելու: Տվյալ պարգայում հիվանդի հարազատը ինչ ցանկանա կարող է խոսել, նա ոչնչի համար պատասխանատու չէ: Հարց է առաջանում՝ դժբախտության մեջ գտնվող հարազների խոսքերը ինչո՞ւ ենք ներկայացնում, ո՞ւմ ենք օգուտ տալիս»:
Ցանկացած հասարակություն և՛ լավ, և՛ վատ լուրի պահանջ ունի՝ կախված նրանից, թե որի հոսքն է գերակշռում: «Մեր խոսքն ու խնդրանքն է նման բնույթի լուրերը մատուցելիս զգոն լինենք, եթե որևէ օգտակար բան չենք կարող անել՝ հակառակը չանենք: Վատ լուրից տագնապ է առաջանում մարդկանց մեջ: Նման դեպքերում ավելի շատ են հոգեբանների և հոգեբույժների ծառայություններից օգտվում: Նեգատիվ տեղեկատվությունից լարվածության շեմը մեծանում է և մարդիկ դառնում են անկանխատեսելի թե՛ անհատական և թե՛ հասարակական մակարդակում, որը հղի է վտանգավոր զարգացումներով»,-զգուշացրեց Արմեն Սողոյանը:
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. «Հոգեբուժական ասոցիացիան ամբողջ հոկտեմբեր ամսվա համար կհայտարարի միամսյակ, որի ընթացքում ԶԼՄ-ների համար մոնիտորինգ կանցկացվի՝ ամենաշատ բռնություն քարոզած և ամենազուսպ արտահայտված ԶԼՄ»,- տեղեկացրեց պարոն Սողոյանը:
Ըստ Արմեն Սողոյանի՝ այն ԶԼՄ-ները, որոնք գնահատում են սպառողների հոգեկան առողջությունը, երբեք նեգատիվ նյութեր չեն հրապարակի: Նա դեմ չէ, որպեսզի դժբախտ ու խոշոր իրադարձությունները լուսաբանվեն, քանի որ այն անհրաժեշտ է իրազեկվածութան համար. «Պարզապես պետք է ծայրահեղությունների մեջ չընկնել և չապացուցված տեղեկատվություն չներկայացնել»:
Իրականում հասարակության հոգեկան առողջության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս: «Բնակչության հոգական առողջությունը նաև ազգային անվտանգության խնդիր է»,-զգուշացրեց Արմեն Սողոյանը:
Որևէ դեր չունեցող լուրը ավելի շատ վնաս է պատճառում մարդկանց, քան՝ օգուտ: Նման խնդրից խուսափելու համար Արմեն Սողոյանն առաջարկում է . «Եթե մասշտաբային դեպք է, որը լսելիս կամ ընթերցելիս մարդկանց մեջ տագնապ ու անհանգստություն չի առաջացնելու և տեղեկատվությունը ստուգ է՝ կարելի է հրապարակել»:
Մտագոհված լինելով հասարակության հոգեկան առողջությանը սպառնացող խնդրով, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը զգուշացնում է. «Հասարակության հոգեկան առողջությանը սպառնացող խնդիրներին եթե այսօր ուշադրություն չդարձնենք՝ հետագայում այն բոլորիս համար կդառնա լուրջ հիմնախնդիր»:
Արմեն Սողոյանն իր խոսքում ընդգծեց այն մասին, որ բժիշկը հասարակության մեջ պետք է իր բարձր դերն ունենա. «Ցակացած երկրում բժշկական սխալներից մահացություններ լինում են: Գոյություն ունի միջազգային վիճակագրություն: Ցանկացած վիրահատություն ունի որոշակի տոկոս, որի դեպքում արձանագրվում է մահ, թեպետ պետք է քննել և հետազոտել յուրաքանչյուր դեպք: Բայց երևույթը դարձնել խնդիր՝ ընդհանրացնելով ու տարածելով բոլոր բժիշկների վրա՝ ընդունելի չէ»:
Որպես ամփոփիչ խոսք, Արմեն Սողոյանը Մեդ-Պրակտիկ թիմին հետևյալն ասաց. «Մեր քննարկումների արդյունքում այնպիսի գաղափար է հասունացել, որ անհրաժշետություն ենք համարում երկու ուղղությամբ աշխատել. առաջինը վերբերում է ԶԼՄ-ներին, որոնք որևէ խնդիրներ լուսաբանելիս պետք է հետևեն որոշակի էթիկայի նորմերի և կանոնների, և երկրորդ. համագործակցել ոստիկանների հետ, որպեսզի նրանց կողմից սարսափազդու տեղեկատվություն չտրամադրվի լրատվամիջոցներին»:
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.