Հուլիսի 16-ին «Հենարան» ակումբում կազմակերպվել էր մամլո ասուլիս՝ լուսաբանելու Իրանի և «Վեցյակի» օրերս կնքված համաձայնագրի և Հայաստան-Իրան երկաթուղու հետ կապված որոշ հարցեր։ Ես, որպես ասուլիսի միակ հրավիրյալ բանախոս, ներկայացվել եմ որպես«Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի» տնօրենի՝ գիտական հարցերով տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյան։ Այնինչ ասուլիսին ներկա լրատվամիջոցների՝ մասնավորապես «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» հաղորդաշարի կողմից ոչ միայն սխալ է ներկայացվել իմ պաշտոնը (տնօրեն), այլև աղավաղվել են իմ արտահայտած մտքերը, որի արդյունքում խեղաթյուրվել է ասելիքիս բուն տրամաբանությունը։ Հարց է հնչել վերոնշյալ համաձայնագրի և հայ-իրանական հարաբերությունների՝ մասնավորապես Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հեռանկարների մասին, որին ի պատասխան շեշտել եմ այդ երկու խնդիրների անմիջական փոխկապակցվածության բացակայության մասին։ Նշել եմ, որ Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը շատ ավելի վաղ է շրջանառվել, և դրա իրականացումը կապել Իրանի և «Վեցյակի» միջև կնքված համաձայնագրի հետ այնքան էլ տեղին չէ։ Հավելել եմ, որ Իրանի և Հայաստանի մասնակցությամբ Հայաստանի անկախությունից ի վեր իրականացվել են երկու համեմատաբար խոշոր նախագծեր (Արաքս գետի կամուրջ և գազամուղ), որով փորձել եմ բացատրել Իրան-Հայաստան հարաբերությունների յուրահատուկ բնույթը, ըստ որի Իրանի հետ հարաբերություններում պահանջվում է ծայր աստիճանի համբերատարություն, և որ կարճ ժամանակահատվածում գրեթե անհնար է իրականացնել խոշոր ծրագրեր․ շեշտել եմ, որ այդ հանգամանքը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման համակարգի յուրահատկությամբ։ Այնինչ «Ազդարար»-ը ներկայացրել է, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացման նման դանդաղ տեմպի, ինչպես նաև երկաթուղու նախագծի իրականացման ձգձգումը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների անգործությամբ։ Այսինքն համատեքստից կտրված իմ խոսքերը ներկայացվել են Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատության լույսի ներքո։ Իմ խոսքում որևէ քննադատություն չէր կարող հնչել Հայաստանի ինշանությունների հասցեին մի պարզ պատճառով․ ընդամենը շեշտել եմ, որ վերոնշյալ երկու հարցերն իրարով պայմանավորելը անհարիր եմ համարում։ Իմ կողմից մեկնաբանվել է այն իրողությունը, որ իհարկե Հայաստանի և Իրանի համագործակցության ասպարեզում այլ նախագծերի համար հեռանկարներ կարող են բացվել Իրանի և «Վեցյակի» միջև կնքված համձայնագրի կյանքի կոչվելու պարագայում, սակայն ամեն ինչ կախված է երկու երկրներից, և երբևէ չի եղել, որ Հայաստանն ու Իրանը կոնկրետ ծրագրեր իրականացնելու ճանապարհին բախվեն Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով ստեղծված արգելքների։ Ուղղորդող հարց է հնչել, թե արդյոք երկու երկրների հարաբերությունների զարգացման նման տեմպը պայմանավորված չէ արտաքին միջամտության (Ռուսաստանի գործոն), ներքաղաքական իրավիճակների հետ, որին ի պատասխան շեշտել եմ դիվանագիտույան կարևորությունը, քանի որ միշտ եղել են և կլինեն տարբեր ներքաղաքական իրավիճակներ կամ արտաքին գործոններ, որոնք հնարավոր է խոչընդոտներ հարուցեն, սակայն դիվանագիտությունն էլ հենց նրա համար է, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը և նոր թափ հաղորդել հարաբերությունների զարգացմանը։
Ընդհանրապես, թե սեփական, թե կոլեգաների փորձից ելնելով, պետք է նշեմ, որ մամուլի ասուլիսների ձևաչափը մեր իրականության մեջ բավականին անհաջող պրակտիկա է, որը շատ հաճախ համեմվում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների ու լրագրողների «բարձ պրոֆեսիոնալիզմով»։ Ցավով պետք է նշեմ, որ մեր լրատվական դաշտը զբաղված է ոչ թե ինֆորմացիայի փախանցմամբ, այլ այսպես ասած «թեժ քաղաքական» թեմաների փնտրտուքով, իսկ չգտնելու դեպքում դրանց հոինմամբ։ Իշխանություններին քննադատելու կամ գովելու նպատակով լրատվություն «թխելու» համար անհեթեթ է աղավաղել մասնագետի արտայատած չեզոք կարծիքը։
Վահե Բոյաջյան, իրանագետ, բ․գ․թ․, «Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի» գիտական հարցերով փոխտնօրեն
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.